twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի խրտնելը Միգուցե, ավելի լավ է լսել Բաքվի մեսիջները:

01 Օգոստոսի 2024 13:05

Որքա՜ն կանխատեսելի է Հայաստանը։ Հատկապես համաշխարհային աշխարհաքաղաքականության առումով։ Ինչպես ասում են՝ մեկ ձերոնց, մեկ մերոնց։ Բայց Երևանի դեպքում նաև երրորդին, չորրորդին և այլն: Ինչը դրսևորվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ բազմիցս ինքն իրեն ժխտումների, որոնց մենք մեկ անգամ չէ որ ընդհարվել ենք, և միջազգային ասպարեզում նման դրսևորումների համատեքստում։ Երբ որոշակի երկրի հանդեպ սեր բացատրելուց անմիջապես հաջորդում են մյուսի հետ գրկախառնությունները: Որից հետո Հայաստանի համար միանգամայն բնական ձևով աշխարհաքաղաքական քնքուշության դրսևորումներ են ցուցաբերվում երրորդի նկատմամբ և այլն։

Ահա և ներկա պատմական փուլում նորից բախվում ենք Հայաստանի նմանատիպ միջազգային վարքագծին։ Այսպիսով, մերթ սրացումով, մերթ մերձեցմամբ (բայց անպայման ինչ-որ վերապահումներով) շարունակվող հայ-ռուսական հարաբերությունների զարգացման սերիալը հարևանում է մի տեսակ արևմտամետ կողմնորոշման հետ։ Ինչո՞ւ «մի տեսակ», եթե կա սերտ քույրական փոխըմբռնում, օրինակ, Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Այո, այն պարզ պատճառով, որ, ասենք, ֆրանսիական զենքի գնումների հետ մեկտեղ, Երևանը վստահորեն առաջատար է դեպի Ռուսաստան պատժամիջոցային ապրանքների վերաարտահանման ուղղությամբ։ Թեև անմիջապես Փարիզը՝ Բրյուսելի, Բեռլինի և Վաշինգտոնի հետ միասին զայրացած դատապարտում է իր դաշնակիցների կողմից գործի նկատմամբ նման մոտեցումը։ Բայց Հայաստանի պարագայում այս բոլոր մայրաքաղաքները լռում են։ Միգուցե, այն պատճառով, որ նրանք հաճու՞յք են ստանում Երևանի լայն բացված դռներով ու պատուհաններով տարբեր կողմերից Հայաստան մտնելուց։

Հնարավոր է, համարում են հարգարժան վերլուծաբանները, դրանում է ամբողջ գործը: Քանի որ Հայաստանում իրար հետ հարևանություն են անում աշխարհի տարբեր տարածաշրջաններից մի ամբողջ զանգված մարդիկ և կազմակերպություններ։ Ասենք, արդեն որքա՞ն ժամանակ է կարծես ինքնիշխան Հայաստանի տարածքում գործում է՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ցանկությամբ (Եվրամիության հովանավորությամբ) Երեւան ուղարկված հեռադիտակաձև՝ քաղաքացիական անվանված լրտեսական առաքելությունը։ Այստեղ է սլացել նաև ամերիկյան պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը, ընդ որում կոնկրետ Հայաստանի պաշտպանության նախարարության ներսում։ Բայց սա արդեն ոչ մեկին հատկապես չի զարմացնում, քանի որ ամերիկա-հայկական զորավարժությունները իրականություն են դարձել։ Իսկ այսօր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի սահմանապահ ծառայության հրամանատար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր։

Եվ հանկարծ հորիզոնում երևում է Հայաստանի արտաքին քաղաքական արմատապես այլ ուղղություն՝ իրանական։ Խնդիր չկա, կբացականչի մեր ընթերցողներից մեկը՝ այս ընտրությունն անվանելով Հայաստանի հավասարակշռված միջազգային ոճի դրսեւորում։ Այո, առաջին հայացքից իրավիճակը կարող է այդպես էլ ընկալվել։ Բայց անվանականչին մենք տեսնում ենք պաշտոնական Երևանի դես ու դեն ընկնելը, նույնիսկ խրտնելը, այսինքն այդ նույն՝ մերթ ձերոնց, մերթ մերոնց, մերթ ուրիշներին սկզբունքի դրսևորում և այլն։ Որոշ փորձագետներ բարձրաձայն հարց են տալիս, այդ ինչպես է Հայաստանը՝ իմանալով Թեհրանի կողմից մեր տարածաշրջան երրորդ երկների ինչ-որ խցկումների չընդունումը՝ բացատրում է իր ընտրությունը Իրանի ղեկավարներին։ Միգուցե՞ փոխարենը ինչ-որ հետաքրքիր բան է առաջարկում։ Ճիշտ է, շատ դիտորդներ են ուշադրություն դարձնում արևմտյան իսթեբլիշմենտը ներկայացնող զինվորականների Հայաստան վստահորեն ներթափանցելու հետ կապված Իրանի համապատասխան կառույցների լռությանը։ Բայց մեր կողմից քննարկվող կտրվածքում հետաքրքիր է հատկապես Երևանի մոտեցումն այս ամենին, թեև փորձագետները համարում են, որ այդ հաշվով Իրանի և որոշ արևմտյան երկրների միջև, հնարավոր է, կան չհրապարակված պայմանավորվածություններ։

Խոսքի համար, անցյալ շաբաթ Ադրբեջանի հասցեին իր սադրիչ հարձակումներով հայտնի Հայաստանում Իրանի տխրահռչակ դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է «Iran International» պորտալի տարածած՝ Երևանի և Թեհրանի կողմից շուրջ 500 մլն դոլար արժողությամբ ռազմատեխնիկական գործարքի կնքման մասին տեղեկատվությունը։ Մենք ընդամենը արձանագրում ենք այս նրբերանգը, ոչ ավելին։ Այսպես, որտե՞ղ է երաշխիքը, որ Երեւանի այս գիծը ինչ-որ փուլում Հայաստանի համար խնդիրներ չի առաջացնի։ Այս հարցը Թեհրանից և Վաշինգտոնից Հարավային Կովկասի հետ կապված վերջին հայտարարությունների լույսի ներքո հեռու է պարապ լինելուց։ Բառացիորեն այս օրերին Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ներկայացրել է որպես «Խաղաղության խաչմերուկ» հայտնի նախագիծը՝ այն գովազդելով որպես միջտարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման միջոց, որը, սակայն, չի առաջացրել իրանական կողմի հետաքրքրությունը։ Զուգահեռաբար քննարկվել է Հայաստան-Իրան սահմանի անցակետի արդիականացման հարցը։ Բայց շատ ավելի հետաքրքիր է ստացվել Հայաստանի վարչապետի հանդիպումը այաթոլլահ Համենեիի հետ։ Վերջինս Հայաստանի վարչապետին ասել է, որ «Իրանը Զանգեզուրի միջանցքը համարում է վնասակար Հայաստանի համար», ինչպես նաև, որ «օտարերկրացիները չպետք է ստեղծեն սահմանափակումներ երկրների հարևանների հետ հարաբերությունների համար»։

Թեհրանի կողմից հնչեցված դիրքորոշումը վաղուց է հայտնի, միայն, ևս մեկ անգամ, հետաքրքիր է, թե որքա՞ն երկար Երևանին կհաջողվի դես ու դեն ընկնել համաշխարհային մայրաքաղաքների միջև, եթե, օրինակ, ինչպես այդ մասին տեղեկատվությամբ կիսվում են հայկական գրեթե բոլոր ռեսուրսները՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայանը, ընդհակառակը, արդիականացրել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այո և այնպիսի թեքումով, որ «Կենտրոնական Ասիայից Հայաստանով և Ադրբեջանով երթուղու հաջող բացման» դեպքում Կենտրոնական Ասիայի պետությունները «շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից և կստանան ավելի մեծ մուտք դեպի համաշխարհային շուկաներ»։ Դե իսկ հետո Օ’Բրայենն ընդգծել է, որ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպմանը հաստատվել է «Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու նոր հարթակ»։ «Հայաստանի տնտեսական և էներգետիկ առումով Ռուսաստանից կախվածության» վերացմանը հասնելու համար նման քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության արձանագրմամբ։ Ինչից ելնելով է նա ողջունել «Ռուսաստանի հետ խզման» մեջ կայացող Հայաստանի վարչապետի «խիզախ քայլերը»։

Հետաքրքիր է, այնպես չէ՞: Իսկ որովհետև օրակարգում դրսևորվում է հարցն այն մասին, թե ինչի՞ վրա է հույսը դնում Հայաստանը՝ թափառելով աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող տարբեր երկրների միջեւ։

Դե լավ, ըստ երևույթին, Հայաստանի կառավարությունը բոլոր հարցերի վստահ պատասխաններ ունի։ Իսկ մենք էլ մեզ թույլ կտանք այս նյութը ավարտել՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի կողմից երեկվա ասածով։ Ինչպես նա արտահայտվել է Վաշինգտոն Հուձոնի ինստիտուտում առցանց սեմինարի շրջանակներում, «եթե մենք խոսում ենք երկարաժամկետ, կայուն և անշրջելի խաղաղության մասին, Զանգեզուրի տրանսպորտային հաղորդակցության բացումը հանդիսանում է խաղաղության այն անմիջական արդյունքներից մեկը, որը կարող է օգուտ բերել ոչ միայն Ադրբեջանին, այլ նույնիսկ մեծ աստիճանով Հայաստանին։ Որովհետև շուրջ 30 տարի ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով Հայաստանը լիովին մեկուսացված էր տարածաշրջանում և զրկված էր Հարավային Կովկասում որևէ տնտեսական նախագծին մասնակցությունից»։

Այսպիսով, միգուցե, Երևանի համար ավելի լավ է ականջ դնել Բաքվի ուղերձներին, քան թե շարունակի քաղաքական և տնտեսական ինչ-որ անհասկանալի դիվիդենտներ փնտրել այն տարածաշրջաններից, որտեղ Հայաստանի մասին հաստատ ոչ ոք հոգ չի տանի:

Թեյմուր Աթաևը՝ հատուկ Caliber.Az-ի համար

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա հայացքները:
Դիտումներ: 227

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

154
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիև. Երևանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, դա Հայաստանի որոշումն է

92
11 Նոյեմբերի 2024 20:52
3

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29-ը

91
11 Նոյեմբերի 2024 09:52
4

COP29. Բաքուն պատրաստ է առաջնորդությանը, նորարարություններին և միջազգային համագործակցությանը Մուխթար Բաբաևը՝ «Arab News»-ի համար

90
11 Նոյեմբերի 2024 14:30
5

СOP29-ը Բաքվում. տեղի է ունեցել բացման արարողությունը ՖՈՏՈ/ՎԻԴԵՈ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

88
11 Նոյեմբերի 2024 16:15
6

Շոլցը զանգահարել է Ալիևին

77
11 Նոյեմբերի 2024 08:51
7

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

66
12 Նոյեմբերի 2024 15:58
8

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

65
13 Նոյեմբերի 2024 11:30
9

Ես ապշած եմ Ադրբեջանի առաջընթացից. Վուչիչ

63
12 Նոյեմբերի 2024 17:55
10

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք այստեղ ենք ֆինանսավորելու COP29

57
12 Նոյեմբերի 2024 17:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading