Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի շինարարությունը շարունակվում է ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը ծրագրում է՝ Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու շինարարությունն ավարտել 2022 թվականին։
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին Caliber.Az-ին հայտնել է, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 12 կիլոմետր, այն բաղկացած կլինի չորս գոտուց, լայնությունը 14 մետր։
Ճանապարհը սկսվում է «Հաղթանակի ճանապարհից»,որը տանում է դեպի Շուշա քաղաք և միանում է Շուքյուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ ճանապարհի հետ։ Ֆիզուլի-Հադրութ ճանապարհն անցնում է Ադրբեջանի Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների տարածքով։
Այս պահին շարունակվում են՝ ճանապարհի պրոֆիլի ընդլայնման, հողային հիմքի ստեղծման, դրենաժային խողովակների անցկացման, ինչպես նաև ճանապարհի 6,7 կիլոմետրի վրա երկկամար կամրջի կառուցման աշխատանքները։