Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին ԼՈՒՍԱՆԿԱՐ
15 Օգոստոսի 2022 17:17
Ղազախստանի Հանրապետության Օթար ռազմաբազայում՝ «Միջազգային բանակային խաղեր-2022»-ի շրջանակներում անցկացվող մրցումների շրջանակնում մեկնարկել է «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի նախնական փուլը։
Сaliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Այս փուլում մարտական զրահապատ մեքենաներով թիմերը հաղթահարել են երթուղու վրա ստեղծված տարբեր խոչընդոտներ, հատել ականապատ տարածքը և կատարել կրակային առաջադրանքներ գնդացիրներից, ականանետերից, նռնականետերից և հրաձգային զինատեսակներից։
Caliber.Az
Դիտումներ: 134