Ադրբեջանը հարկային տեղեկատվություն է փոխանակում 136 երկրների հետ
Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում տեղեկատվություն է փոխանակում 136 երկրների հետ և այդպիսով հասանելիություն է ստանում հարկային լայնածավալ տեղեկատվությանը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով կառույցին։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Լիազոր մարմինների միջև ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը» (2017թ.) և «Լիազոր մարմինների միջև հաշվետվությունների փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը» (2021թ.) ծառայում են երկրում հարկային բազայի պահպանմանը, հարկերից խուսափումը կանխելուն:
Քանի որ վերջին ժամանակաշրջանում բազմակողմ համաձայնագրերին միացել են նոր անդամներ, Ադրբեջանը տեղեկատվություն կփոխանակի 116 երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման շրջանակներում, իսկ 90 երկրների հետ՝ երկրների միջև հաշվետվությունների ավտոմատ փոխանակման շրջանակներում: