twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանում հակառուսական բնույթի կարգախոսները՝ հայերի սև ապերախտությունն է» Դմիտրի Վերխոտուրովը՝ Caliber.Az կայքում

07 Փետրվարի 2023 19:49

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերով ռուսաստանցի փորձագետ, հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովի հետ։

- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով է Հայաստան ժամանում ԵՄ-ի երկարաժամկետ առաքելությունը և դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

- Իմ կարծիքով, ԵՄ-ի առաքելությունը Հայաստան է գալիս ոչ այնքան հանուն բանակցությունների, որքան նրա համար, որպեսզի այս հանրապետությանը շրջի Ռուսաստանի դեմ։ Ակնհայտ է, որ հենց հանուն այդ նպատակի են մեծ ջանքեր գործադրվում, որոնք, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս կշարունակվեն, որպեսզի Հայաստանը շեղվի դեպի Եվրոպա։ Բայց ես խորհուրդ չէի տա ԵՄ-ի պատվիրակությանը թույլ տալ մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին, քանի որ դա հակամարտության կողմերին ոչ մի լավ բան չի խոստանում, ո՛չ հիմա, ո՛չ էլ հեռանկարում։

- Հայաստանը Ռուսաստանին մերժեց իր տարածքում ՀԱՊԿ առաքելություն տեղակայել։ Ինչպիսի՞ն կարող են լինել Մոսկվայի պատասխան քայլերը Երևանի քաղաքականության նկատմամբ։

- Երևանի բաց և թշնամական քաղաքականության ֆոնին Մոսկվան կարող է Հայաստանի նկատմամբ կիրառել ամենտարբեր միջոցներ՝ սկսած տնտեսական պատժամիջոցներից և ընդհուպ մինչև որոշ քաղաքական սահմանափակումների։

- Նման դասավորվածությունը չի բերի արդյո՞ք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերջնական խզման։

- Կարծում եմ, որ ԵՄ առաքելությունը, որը երկարաժամկետ ռեժիմով ժամանելու է Հայաստան, միանշանակ կփորձի Փաշինյանին վերջնականապես շեղել դեպի Արևմուտք, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի։ Չնայած նրան, որ Փաշինյանը պոպուլիստ է, խորամանկ և հնարամիտ, նա չունի քաղաքական կամք, որպեսզի դիմի Մոսկվայի հետ կապերի խզելուն։ Ուստի քիչ հավանական է, որ Հայաստանը Ռուսաստանից օտարելու եվրոպական փորձերը հաջողությամբ պսակվեն։

- Իսկ ի՞նչ կասեիք Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման շանսերի կապակցությամբ։

- Իմ կարծիքով, խաղաղության և խաղաղ պայմանագրի մասին խոսելը միշտ էլ իմաստ ունի, թեկուզ միայն այն պատճառով, որ բոլոր պատերազմներն ու հակամարտությունները, որպես կանոն, ավարտվում են խաղաղությամբ։ Համապատասխանաբար, հակամարտող կողմերի համար չափազանց կարևոր է քննարկել նման փաստաթղթի կնքման պայմանները։ Այնուամենայնիվ, մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է, բայց հնարավոր։ Բացառված չէ, որ ձեռք կբերվեն ապագայում նման փաստաթղթի ստորագրում նախատեսող ինչ որ նոր տարբերակներ։

- Այսինքն, Դուք հնարավոր չե՞ք համարում հայկական կողմից ինչ-որ նոր ռազմական սադրանքների հավանականությունը։

- Չեմ կարծում, որ Հայաստանը ունի ինչ-որ ռազմական ռեսուրսներ, որպեսզի լրջորեն ապակայունացնի տարածաշրջանը։ Սահմանին աննշան փոխհրաձգությունները ամենայն հավանականությամբ կլինեն, բայց լայնամասշտաբ ռազմական բախումները միանշանակ Հայաստանի ուժերից վեր են։

- Ինչպիսի՞ն է ռուսական ռազմակայանը Գյումրիից դուրս բերելու հավանականությունը՝ նկատի առնելով Մոսկվայի քաղաքականությունից Երևանի աճող դժգոհությունը։

- Գյումրիից ռուսական բազայի դուրսբերումը և այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը միանշանակ թշնամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան կանխելու է իրադարձությունների նման զարգացումը, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եվ սա արդեն կատակ չէ, այլ իրականություն։ Հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ավանդը Հայաստանում, Երևանում հակառուսական բնույթի կոչերն ու կարգախոսները ես կանվանեի ռուսների նկատմամբ հայերի սև ապերախտություն։

- Եվ վերջում։ Արդյո՞ք կա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկար։

- Կարծում եմ, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման շանսերը չափազանց աննշան են։ Եվ դժվար թե մոտ ժամկետներում կարող են այս ուղղությամբ ինչ-որ տեղաշարժեր լինել։

Caliber.Az
Դիտումներ: 211

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

142
16 0Հոկտեմբերի 2025 09:32
2

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

111
17 0Հոկտեմբերի 2025 10:22
3

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

105
17 0Հոկտեմբերի 2025 09:39
4

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

96
16 0Հոկտեմբերի 2025 19:29
5

Եկեղեցին և իշխանությունը Փաշինյանը՝ ընդդեմ Գարեգին Բ-ի

87
17 0Հոկտեմբերի 2025 16:28
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի

81
16 0Հոկտեմբերի 2025 16:42
7

2003 թվականը ընտրություն էր, 2025 թվականը՝ այդ ընտրության ճշգրտության հաստատումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

78
16 0Հոկտեմբերի 2025 17:24
8

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը կհատկացվի 13.5 միլիարդ մանաթ

71
16 0Հոկտեմբերի 2025 11:54
9

Անտիկ և թուրքական աղբյուրները՝ հնագույն Ադրբեջանի մասին «Բարդ պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

62
17 0Հոկտեմբերի 2025 17:38
10

Իլհամ Ալիևը կիսվել է Ֆիզուլիի ազատագրման մասին հրապարակմամբ

57
17 0Հոկտեմբերի 2025 10:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading