Թուրքիայում պատգամավորի թեկնածու. Ուզում եմ լինել ադրբեջանցիների ներկայացուցիչ, աջակցել ղարաբաղյան պատերազմի վետերաններին
«Եթե ընտրվեմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ես ցանկանում եմ լինել ադրբեջանցիների ներկայացուցիչ, աջակցել ղարաբաղյան պատերազմի վետերաններին և հաշմանդամներին»։
Այս մասին հայտնել է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Վաֆա Աքթուզը, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է թուրքական Yeniden Refah Partisi կուսակցությունից։
Վաֆա Աքթուզն ասել է, որ հպարտ է, որ պատգամավորության թեկնածու է այն կուսակցության համար, որը ներկայումս AK Parti-ի հետ միասին գտնվում է «Հանրապետության միության» մեջ:
«2019 թվականին ինձ հրավիրեցին Yeniden Refah Partisi կուսակցություն, ես ընդունեցի այդ հրավերը և դարձա կուսակցության անդամ։ Ներկայումս ես արտաքին կապերի բաժնի փոխնախագահն եմ։ Այս կուսակցությունը հիմնադրել է Թուրքիայում ազգային միասնության գաղափարախոսության հիմնադիր, հանգուցյալ Նեջմեդդին Էրբաքանի որդին՝ Ֆաթիհ Էրբաքանը։ Քանի որ ես շատ եմ կարևորում կրոնն ու ազգայնականությունը, այս կուսակցությունից առաջադրեցի իմ թեկնածությունը, չնայած նրան, որ շատ ընդդիմախոսներ կային, իմ թեկնածությունն ընդունվեց։
Ընդգծելով, որ պայքարի այս ուղին ընտրել է ոչ միայն պատգամավոր դառնալու համար, Վաֆա Աքթուզն ասել է, որ որպես թուրք, նրա նպատակն է ծառայել թուրքական աշխարհին և մեր վետերաններին, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին և զգացել են հաղթանակի բերկրանքը: