Սոցիում
A+
A-
Առաջին անգամ՝ առաջին դասարան. Ադրբեջանում սկսվել Է նոր ուսումնական տարին
15 Սեպտեմբերի 2023 11:07
Ադրբեջանում այսօր հնչել է առաջին զանգը՝ բոլոր հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկրում սկսվել է նոր ուսումնական տարին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, 2023/2024 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների առաջին դասարաններում սովորելու է 135 հազար աշակերտ։ Իններորդ դասարանում սովորելու է 41 016 աշակերտ, տասնմեկերորդում՝ 100 455, ընդհանուր առմամբ նոր ուսումնական տարում սովորելու է 1 616 214 աշակերտ։
Հանրակրթական հաստատություններում առաջին դասը նվիրված է՝ «Հեյդար Ալիև՝ Ադրբեջանի փրկիչ և հիմնադիր» թեմային։
Caliber.Az
Դիտումներ: 294