Սոցիում
A+
A-
Ադրբեջանում արգելված է 238 թունավոր նյութերի օգտագործումը
18 Սեպտեմբերի 2023 16:45
Պահեստներում, որտեղ պահվում են թունաքիմիկատները, մանրածախ առևտրի կետերում, ինչպես նաև կիրառվող բուսաբուծական տնտեսություններում հայտնաբերվել են պետական գրանցում չանցած, ժամկետանց և որակի չափանիշներին չհամապատասխանող կեղծ դեղեր։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին բույսերի պաշտպանությանը նվիրված տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայտարարել է՝ Սննդի անվտանգության գործակալության (ՍԱԳ) նախագահ Գոշգար Թահմազլին։
«Տարվա ընթացքում տոննաներով ժամկետանց թունաքիմիկատներ հանվել են շրջանառությունից և ճանաչվել օգտագործման համար ոչ պիտանի։ Հանրապետությունում արգելված է 238 թունավոր նյութերի օգտագործումն ու շրջանառությունը»։
Caliber.Az
Դիտումներ: 229