twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստան. վերջին նախապատրաստություներ նոր պատերազմի համար ԱՄՆ-ը ու ԵՄ-ն հրկիզում են Հարավային Կովկասը

01 Ապրիլի 2024 12:07

Այս աշխարհում ամեն ինչ իր բացատրությունն ունի. ցանկացած ողբերգություն, հաղթանակ, պարտություն, սադրանք: Կա նաև նրա բացատրությունը, թե վերջին օրերին ինչ է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանական սահմանի երկայնքով։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանին նկատվում է տարբեր ուղղություններով կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր կրակային միջոցների և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ։

«Նախազգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կճնշվի ադրբեջանական բանակի կողմից։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա»,- հայտնել են Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ից։

Հայրենական պաշտպանական գերատեսչության հայտարարությունը կարելի է համարել շատ ժամանակին և հստակ ուղերձ բոլոր այն ուժերին, որոնք ակնհայտ գիտակցաբար սադրանք են իրականացնում, դրա համար ընտրելով համապատասխան առիթ։ Այն ակնհայտ է. ապրիլի 5-ին Բրյուսելում կկայանա՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնտոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվեն Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք Արեւմուտքը պատրաստ է ներկայացնել պաշտոնական Երեւանին։ Այսպիսով, մեր աչքի առաջ ձևավորվում է եռակողմ ռազմաքաղաքական առանցք՝ Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտնել է իր վերաբերմունքն այս հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանում համարում են, որ նման նախաձեռնությունները Հայաստանին, որտեղ տիրում են ռեւանշիստական տրամադրություններ, կխրախուսեն նոր սադրանքներ ձեռնարկելուն։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս ընդգծել է, որ, չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, մեր երկիրը վճռականորեն տրամադրված է շարունակել իր գործունեությունը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Բայց, ըստ ամենայնի, Հայաստանն ու նրա հովանավորները չկարողացան դիմադրել նոր սադրանքներ անելու գայթակղությանը, դրանք հարմարեցնելով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ։ Մեզ մնում է արձանագրել, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պատրաստակամության մասին պաշտոնական Երեւանի բոլոր հայտարարությունները հանդիսանում են երեսապաշտ կեղծիք։ Չէ որ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացումն ու կենդանի ուժի ինտենսիվ վերատեղակայումն անհնար է՝ առանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական և հստակ հրամանի։

Նրա, ով բազմիցս ցուցադրել է իր նախկին ելույթները հերքող հայտարարություն անելու պատրաստակամություն։ Բացի այդ, մենք բոլորս տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է իր նոր կուրատորներից լիովին կախվածության մեջ, որոնք չեն ցանկանում մեր տարածաշրջանում վերջնական, կայուն խաղաղության հաստում, գերադասելով պաշտոնական Երևանին մղել սադրանքների, որոնց նպատակն է՝ հրկիզել Հարավային Կովկասը և, այս պատրվակով այստեղ իրականացնել ռազմական միջամտություն՝ իր նոր արբանյակը պաշտպանելու պատրվակով։

Արևմուտքի երեսապաշտությունը մենք տեսել ենք Ադրբեջանի տարածքների օկուպացիայի երկար ժամանակահատվածում։ Բավական է մատնանշել՝ մեր հողերի զավթման, էթնիկական զտումների, Խոջալուի ցեղասպանության համար Հայաստանի դեմ որևէ պատժամիջոցի բացակայության փաստը։ Առավել ևս, 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը։ Այո, այդ փոփոխությունը ընդունվել է այդ նույն թվականին, երբ Հայաստանը օկուպացրեց Շուշան և ցեղասպանություն իրականացրեց Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ։ Միայն այս փաստը բավական է, որպեսզի հասկանալ, թե որքան ցինիկ և սխալ է հանդիսանում Սպիտակ տան դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտությունում։

Հետագայում մենք նկատեցինք այս ցինիկ և սադրիչ քաղաքականության շարունակությունը։ Որպեսզի համոզվել դրանում, բավական է մի հասարակ հարց։ Օրինակ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդյո՞ք նման համաժողով անցկացրեցին Ադրբեջանի համար, որի տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Պատասխանը հայտնի է. չեն անցկացրել մեր տարածքների 20%-ի օկուպացիայի գրեթե 30 տարվա ընթացքում։ Արդո՞ք ԱՄՆ-ը ու ԵՄ-ն 44-օրյա պատերազմից հետո ինչ-որ աջակցություն ցուցաբերել են պատերազմից հետո ոչնչացված Ադրբեջանի տարածքներում հայերի կողմից տեղադրված ականների խնդրի լուծման մեջ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն օգնեցին արդյո՞ք վերականգնել Ադրբեջանի ազատագրված տարածքները։ Պատասխանը կրկին ակնհայտ է. չօգնեցին։

Փոխարենը մենք տեսանք և շարունակում ենք տեսնել, թե ինչպես է Արևմուտքը ոչ միայն քաղաքականապես և ֆինանսապես աջակցություն ցուցաբերում օկուպանտ պետությանը, այլ նաև Հայաստանին պլանաչափորեն նախապատրաստում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի։ Արևմուտքը Հայաստանի համար նպատակաուղղված ստեղծում է մինի-ՆԱՏՕ մեխանիզմ, նրան մատակարարելով զենք, որը պաշտոնական Երևանին կհրամայվի օգտագործել մեր երկրի դեմ։

Մենք այս ամենը տեսնում ենք, մենք այս ամենի մասին զգուշացնում ենք։ Եվ Ադրբեջանի դեմ միտումնավոր սադրանքների այս քաղաքականության ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի և նրա հովանավորների վրա։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 104

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading