twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մտովի միասին, կամ Զատուլինի տառապանքը Նրան ուրախ չեն տեսնել նաև Հայաստանում

03 Սեպտեմբերի 2024 15:46

Ռուսաստանի Պետդումայի Սոչիի մարզից պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ-ի գործերով, եվրասիական ինտեգրման և հասարակայնության հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Առաջին հայացքից հնչում է, ծանրակշիռ։  Մի տեսակ Նեժինսկի հուսարական գնդի լեյբգվարդիայի պաշտոնաթող գեներալ-մայոր, Սուրբ Վլադիմիրի սրերով ու ժապավենով, Սուրբ Ստանիսլավի սրերով ու ժապավենով, Սուրբ Ստանիսլավի սրերով առանց ժապավենի չորորդ աստիճանի  շքանշանների ասպետ։ 
 
Ճիշտ է, առաջին դեպքում խոսքը գնում է Կոնստանտին Զատուլին անունով իրական կերպարի մասին, իսկ երկրորդում՝ «Մի վշտանա» ֆիլմի հորինված հերոսներից մեկի՝ Իշխան Վամեխ Վախվարիի մասին է։ Եվ նշեմ, որ իրենց ծիծաղելիության աստիճանի առումով մեր առջև իսկապես հարազատ հոգիներ են։ Մեկ ճշտումով՝ առայժմ  լայն հանրությանը հայտնի չէ, թե արդյոք Զատուլինը  իր արարքների համար ներողություն է խնդրել այնպես, ինչպես ստիպված է եղել անել Վախվարինը։
 
Մինչդեռ, նրա  համար ամեն ինչ դեռ առջևում է։ Այդ թվում նաև՝ ներողություն խնդրելու գործընթացին վարժվելու համար անհրաժեշտ ժամանակի առումով:  Դե իսկ առայժմ, ղարաբաղյան խունտայի երկար գովերգումներով վարժված բերանով Զատուլինը հնչեցրել է հերթական անհեթեթություն։ Նա Ադրբեջանի ժամանակավոր օկուպացված տարածքներում ապօրինի ապրած հայերին շնորհավորել է՝ գոյություն չունեցող «արցախի» «անկախության օրվա» առթիվ։
 
Դրանով հանդերձ նա նրանց անվանել է «չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող լեռնային ղարաբաղի հանրապետության քաղաքացիներ»։ Այո, «արցախ» նախագիծը գոյություն ուներ, բայց բացառապես հայ անջատողականների և նրանց երևակայությունների մեջ, ովքեր պատրաստ էին բաժակ բարձրացնել այս օճառի պղպջակի կենացի համար, որն ի վերջո, կանխատեսելիորեն պայթեց։ Տեղի ունեցածը Կոնստանտին Ֆեդորովիչը անվանել է «մեծ ողբերգություն»։
 
Իսկ իրականում, մեծ ողբերգությունը տեղի էր ունեցել ավելի վաղ, երբ Ադրբեջանի տարածքի 20%-ը ժամանակավորապես գտնվում էր հայկական օկուպացիայի տակ։ Եվ միայն հիմա, 44-օրյա պատերազմի և մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնումից հետո ամեն ինչ լավ կլինի։ Բայց Զատուլինը, որին ղարաբաղյան խունտան բազմիցս օգտագործում էր որպես «պատվավոր հյուր» իրենց տարբեր միջոցառումներին՝ տխրում է։
 
Այնքանով, որ նա որոշել է բերանից դուրս տալ բոլորովին անեկդոտային մի բան։ «Ես սա՝ լինի թող իմ ուղերձը, խոսքը, այն կարելի է տարբեր կերպ անվանել, գրում եմ օգոստոսի 30-ին՝ իմ վաղեմի ընկեր Բակո Սահակի Սահակյանի ծննդյան օրը»,- բարբառել է Զատուլինը։ Ինչով հիշեցրել է ևս մեկ այլ գրական կերպարին։ Այս անգամ «մեծ կոմբինատոր» Օստապ Բենդերին: Ո՞վ միլիոնատեր Կորեյկոյին գրել է  «Մտքով միասին» արտահայտությամբ նամակներ։
 
Մի տեսակ, որոշակի հանգամանքների զուգադիպությամբ Զատուլինը կարող էր գալ Բաքու, տեսակցեր քննչական մեկուսարանում ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդներից մեկին՝ Բակո Սահակյանին։ Նրա համար ծանրոց բերեր։ Բայց չէ որ Զատուլինի համար մեր երկիր մուտքը արգելված է՝ նախկինում Ադրբեջանի ժամանակավոր օկուպացված տարածքներում անցկացված երեկույթներին ունեցած մասնակցության պատճառով։
 
Այնպես որ, նա Սահակյանին կարող է միայն օդային համբույր և դիմանալու մաղթանգներ ուղարկել։ Սակայն, միգուցե Զատուլինը Սահակյանին խոսքերով է շոյում, որովհետև չի ուզում անձամբ այցելել նրան՝ Ադրբեջանում պերսոնա նոն գրատա գեղեցիկ պատրվակ ունենալով: Եվ այստեղ նշեմ, որ Զատուլինը այս առումով եզակի է։ Նա չէ որ միաժամանակ ևՀայաստանում էլ է հանդիսանում անցանկալի անձնավորություն։
 
Այստեղ իմաստ ունի հայտարարել ամբողջ ցուցակը։ Այսպես, 2010 թվականի մայիսի 23-ին նա մասնակցել է ղարաբաղյան անջատողականների շրջանում «ընտրություններ» անվան ներքո կրկեսային ներկայացմանը։ Բնականաբար, աշխարհում ոչ ոք չճանաչեց այդ «ընտրությունները»։ Դրանով հանդերձ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Զատուլինին ներառել է պերսոնա նոն գրատայի ցուցակում։
 
Ռուս պատգամավորը դրանով չի հանդարտվել ու ամեն կերպ ընդլայնել է այն երկրների ցանկը, որտեղ արգելված է նրա մուտքը։ 2018 թվականին այդպիսի նոր երկիր դարձավ Էստոնիան։
 
Բայց արգելքների իրական բաշխումը նրան հասավ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Զատուլինին իրավամբ ճանաչեցին որպես այս պատերազմի հրահրողներից մեկը, և «արգելքներ» տալու մեջ ժլատություն չեն արել։ Նախ նա ներառվել է Եվրամիության երկրների պատժամիջոցների ցուցակում, այնուհեև նա ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որից հետո հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների տակ։ Դե, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Զատուլինը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում։
 
Այնուհետև նա ներառվել է Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակում։ Դե, իսկ «տորթի վրա բալը» դարձավ  Հայաստանի ղեկավարության՝ 2022 թվականի հոկտեմբերի վերջին որոշումը։ Հենց այդ ժամանակ էր, որ RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի հետ Զատուլինին արգելվեց մուտք գործել Հայաստան։ Եվ հիմա աշխարհի տարբեր երկրներում այս «անցանկալի անձի կոչման ասպետը» որոշել է դիմել ղարաբաղահայությանն ընդհանրապես, և  Սահակյանին՝ մասնավորապես։ Ինչով, ըստ էության, մատնել է նրանց, ովքեր այս տարիների ընթացքում նրան «կերակրել» ու «պարեցրել» էին։ Դե հիմա էլ այդ ամենի համար նա աշխատանքով հատուցում է: Դե, նա հո չպետք է զբաղվի Սոչիում իր ընտրողների խնդիրներով։

Caliber.Az
Դիտումներ: 646

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Չհնացող ռետրո Այազ Սալաևը՝ Caliber.Az-ի հյուր

139
13 Հունվարի 2025 17:18
2

Հայաստանի ղեկավարության վատ թաքցված տարածքային երազանքները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

124
13 Հունվարի 2025 09:14
3

Ադրբեջանական բանակն աշխարհի ուժեղագույն բանակների թվում է

118
13 Հունվարի 2025 15:32
4

Գրառումներ և կենացներ Փաշինյանը արդեն բոլորին ձանձրացրել է

107
13 Հունվարի 2025 16:50
5

Այդ գիշեր ուրախությունից հինգ բանաստեղծություն գրեցի. Ջաբրայիլի բնակիչ

100
13 Հունվարի 2025 11:54
6

Ես Ջաբրայիլից հեռացել եմ 8 տարեկանում, այսօր վերադառնում եմ որպես սահմանապահի մայր. Սևինջ Հուսեյնովա

100
13 Հունվարի 2025 12:24
7

Եվրոպական ծուղակ Հայաստանի համար Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

75
13 Հունվարի 2025 22:40
8

Երևանն ու Վաշինգտոնը գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն ՝ «Հասցրին...». Ֆարհադ Մամեդովի դատողությունները

73
14 Հունվարի 2025 16:54
9

Թռչող մտքեր «Հին աշխարհի հիստերիկները»

73
14 Հունվարի 2025 13:37
10

ԱԱՀ. Հայկական կողմի հետ հանդիպմանը կներկայացվեն վերադարձի հայեցակարգի առաջարկները

70
13 Հունվարի 2025 19:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading