twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական բագգիները չինական անիվների վրա Ռիսկերի և հնարավորությունների գնահատում

01 Սեպտեմբերի 2024 14:11

Վերջերս հայտնի է դարձել, որ Հայաստանը սկսել է բագգիների հավաքում փոքր մարտավարական հատուկ նշանակության ջոկատների համար։ Հայկական բանակի ներկայիս վերազինման պայմաններում այդ նախագիծը գրավել է մեր ուշադրությունը, քանի որ բագգիները նախատեսված են հատուկ մարտական առաջադրանքներ կատարելու համար։ Մենք որոշեցինք այն ավելի մանրամասն դիտարկել՝ հաշվի առնելով բոլոր մատչելի փաստերն ու բնութագրերը։
 
Բագգիի նախագիծը «AM Technologies»-ից. ինչ է հայտնի
 
Բագգիի արտադրությունը իրականացվում է  «WOLVERINE E.A.D.G» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնող  «AM Technologies» ընկերության կողմից, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից։ Բագգիի հիմնական նպատակը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների փոքր մարտավարական խմբերի շարժունակության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է արագ մանևրումներ կատարելու, հետախուզման և վիրավորների տարհանման համար։
 
Սակայն այս փուլում նախագիծը լուրջ հարցեր է առաջացնում մի քանի պատճառներով.
 
1. Հստակ տեխնիկական բնութագրերի բացակայություն.
 
- YouTube-ում ներկայացված գովազդային հոլովակում բացակայում է՝ բագգիի ուժային ագրեգատի, շասսիի, արտաճանապարհային անիվների, բեռնամբարձության և առավելագույն արագության մասին տեղեկատվությունը: Այս պարամետրերը հանդիսանում են՝ առանցքային ռազմական նպատակների համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար:
 
- Հաստոցների գծանշումները և մետաղի լազերային կտրումը մատնանշում են, որ բագգիի բաղադրիչների զգալի մասը արտադրվում է Չինաստանում: Սրանք, հավանաբար, քաղաքացիական UTV մոդելներ են, որոնք հետո Հայաստանում վերափոխվում են ռազմական կարիքների համար:
 
2. Անբավարար ռազմական հարմարվողականություն.
 
- «AM Technologies»-ի կողմից ցուցադրման ժամանակ բագգին հագեցված չէր սպառազինությամբ։ Սակայն, կառուցվածքով ուղեբեռի խցիկի առաջ շասսիի վրա նախատեսված է  կլոր հարթակ, որը պոտենցիալ թույլ է տալիս տեղադրել գնդացիր, ավտոմատ նռնականետ կամ հակատանկային հրթիռային համակարգ:
 
- Եվս մեկ էական թերություն է հանդիսանում պատգարակների և վիրավորներին տարհանելու համար այլ հարմարանքների կցամասերի բացակայությունը։ Սա լրջորեն սահմանափակում է բագգիի արդյունավետությունը, հատկապես այն գործողություններում, որտեղ պահանջվում է տուժածների արագ տարհանում:
 
3. Չինական բաղադրիչներ.
 
- Ենթադրվում է, որ հայկական բագգիները հիմքում կօգտագործվեն 400 CC շարժիչով չինական «UTV» մոդելներ, որոնք կարող են զարգացնել մինչև 75 կմ/ժ արագություն։ Նման մոդելների արժեքը տատանվում է 4000-ից մինչև 6000 ԱՄՆ դոլար՝ կախված կոմպլեկտավորումից: Սակայն, չնայած դրանց հարաբերական հասանելիությանը, այդ մոդելները անբավարար ամրության և հզորության պատճառով կարող են չհամապատասխանել մարտական գործողությունների պահանջներին:
 
- Հավանաբար, չինական արտադրողը տեղյակ չէ իր արտադրանքի ռազմական օգտագործման մասին, ինչը հավելյալ ռիսկեր է ավելացնում՝ կապված բագգիի հուսալիության և մարտական հնարավորությունների հետ։
 
4. Նախագծում թափանցիկության բացակայություն.
 
- Կարևոր ասպեկտ է հանդիսանում բագգիի ճշգրիտ չափանիշների մասին տեղեկատվության բացակայությունը, ինչը կարող է վկայել այն մասին, որ նախագիծը առայժմ գտվում է մշակման փուլում: Հնարավոր է՝ Բագգիի հետ շտապում են, որպեսզի ստանան պետական ֆինանսավորում և պարտադիր գնում Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից:
 
- Նախագիծը կարող է ծառայել առաջին հերթին «WOLVERINE E.A.D.G» ՍՊԸ-ի կոմերցիոն շահերին, այլ ոչ թե բանակի իրական կարիքներին, ինչը խաթարում է վստահությունը նրա հեռանկարների նկատմամբ:
 
Համեմատություն անալոգների հետ և ռազմական հեռանկարներ
 
Բագգին հանդիսանում է ժամանակակից բանակների, հատկապես հատուկ նշանակության ուժերի համար հագեցվածության կարևոր տարր: Ադրբեջանական բանակում նման տրանսպորտային միջոցները իրենց դրսևորել են որպես հուսալի և բազմակողմանի մեքենաներ, որոնք ունակ են կատարել բազմաթիվ խնդիրներ՝ փոխադրումից մինչև կրակային աջակցություն:
 
Համեմատելով հայկական բագգին իր անալոգների հետ՝ արժե առանձնացնել մի քանի առանցքային թերություններ.
 
- Թույլ շարժիչ. 400 CC հզորությամբ շարժիչը և 75 կմ/ժ առավելագույն արագությունը՝ անբավարար են այն տրանսպորտային միջոցի համար, որը նախատեսվում է օգտագործել մարտական գործողություններում, հատկապես դժվար տեղանքայն պայմաններում:
 
- Ներկառուցված սպառազինության բացակայություն. այս պահին բագգիի հայկական տարբերակը հագեցված չէ սպառազինությամբ, թեև կառուցվածը տեղ է հատկացնում դրա տեղադրման համար։ Սպառազինության այս ժամանակավոր բացակայությունը զգալիորեն նվազեցնում է բագգիի մարտական հնարավորությունները և մինչև անհրաժեշտ սպառազինության տեղադրումը սահմանափակում է դրա օգտագործումը ակտիվ մարտական գործողություններում:
 
- Անբավարար հնարավորություններ տարհանման համար. պատգարակների և վիրավորներին տարհանելու այլ հարմարանքների կցորդների բացակայությունը լրջորեն նվազեցնում է բագգիի արդյունավետությունը իրական մարտական պայմաններում, որտեղ պահանջվում է տուժածների արագ տարհանում: Սա սահմանափակում է դրա կիրառումը ռազմական առաջադրանքներում, որտեղ մանևրելու հետ մեկտեղ կարևոր է վիրավորներին արագ օգնելու ունակությունը:
 
Եզրակացություններ
 
«AM Technologies»-ի բանակային բագգիի նախագիծն ընթացիկ վիճակում ունի հում և անբավարար մշակված տեսք: Չինական քաղաքացիական բաղադրիչների օգտագործումը, առանցքային տեխնիկական բնութագրերի բացակայությունը և ռազմական առաջադրանքների համար անպատրաստ լինելը բագգին դարձնում են անարդյունավետ՝ մարտական գործողություններում օգտագործելու համար: Այս փուլում նախագիծն ավելի շատ պետական ֆինանսավորում ստանալու փորձ է հիշեցնում, քան բանակի մարտունակության հզորացման լուրջ նախաձեռնություն: Եթե հետագա զարգացումները չշտկեն այս թերությունները, «AM Technologies»-ի բագգին դժվար թե կարողանա մրցակցել այլ բանակներում օգտագործվող անալոգների հետ և կմնա միայն խորհրդանշական քայլ վերազինման ճանապարհին:

Caliber.Az
Դիտումներ: 1247

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

147
06 Հունվարի 2026 20:31
2

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

132
06 Հունվարի 2026 17:32
3

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

131
07 Հունվարի 2026 11:38
4

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

125
06 Հունվարի 2026 09:21
5

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

117
06 Հունվարի 2026 10:47
6

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

116
08 Հունվարի 2026 15:53
7

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

103
08 Հունվարի 2026 19:12
8

Հակասություններ՝ Ռուսաստանի ՔԿ նախագահ Բաստրիկինի նամակում Ֆարհադ Մամեդովի մտորումները

97
07 Հունվարի 2026 23:14
9

Աղդամում բացվել է ինքնավար ռադիոմոնիթորինգի կայան

95
07 Հունվարի 2026 14:24
10

Բաստրիկինը վերաշարադրել է Պուտինին Եղանակը՝ հրթիռների փոխարեն

90
07 Հունվարի 2026 17:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading