twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ահաբեկչությամբ ե՞ք զբաղվում Թանկ կնստի

04 Սեպտեմբերի 2024 11:07

Ընթերցողը, հավանաբար, արդեն լսել է ոմն Արամ Բրանսոնի՝ հայկական ծագումով ամերիկացու գործի մասին, ով տեսահոլովակներ էր ձայնագրել, որտեղ դիտողներին սովորեցնում է ռումբեր պատրաստել և խոսում էր այն մասին, թե ինչպես ստեղծել, ֆինանսավորել հեղափոխական խմբավորում: Մի խոսքով, ժիր երիտասարդ է, ինչպես ասել են դասականները և ինչ հաստատել են դաշնային դատախազները։
 
«Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրանսոնը  գրատախտակի առջև դասախոսություն  կարդում, կարծես թե նա հանդիսանում է այս հարցերում փորձագետ, և ակնհայտորեն ձգտում է հայերին օգնել զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ: Իր տեսահոլովակներում Արամ Բրանսոնը մանրամասն նկարագրել է պոտենցիալ թիրախները, հիշատակել է ադրբեջանցի զինվորական պաշտոնյային և Ադրբեջանի մի քանի քաղաքական գործիչներին։ Ինչպես նաև կան տեղեկատվություն, որ Բրանսոնը համացանցում փնտրել է՝ թուրքական և ադրբեջանական դիվանագիտական հաստատությունների գտնվելու վայրը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Վաշինգտոնում և Բոստոնում»։ Սա խմբագրության կարծիքը չէ, և սա հորինվածք չէ, այլ չոր փաստեր։ Դաշնային դատախազների խոսքեր։ Իհարկե, կան որոշ հարցեր, և հատկապես «հարցեր», և եթե կան հարցեր, ապա դրանք կարելի է և պետք է հնչեցնել։ Դե, սկսենք, Աստված մեզ հետ։
 
Բանն այն է, որ երբ Արամ Բրանսոնը Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանից հեռանում էր ԱՄՆ-ից, նրան կանգնեցրել  են Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) աշխատակիցները, քանի որ Արամի պայուսակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութի հետքեր, բայց Արամին հաջողվել է խաբել դաշնային իշխանություններին՝ հայտարարելով, որ ինքը գաղափար չունի, թե ինչու է իր պայուսակը ահազանգ առաջացրել, որից հետո նրան թույլ են տվել երկրից մեկնել Հայաստան, որտեղ նա, ինչպես ենթադրվում է, դեռևս բնակվում է։
 
Մի վայրկյան։ Մարդու պայուսակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութի հետքեր, որից հետո քաղաքացուն իր իրավունքները կարդալու փոխարեն՝ նախորոք այդ քաղաքացուն  երեսը ցած պառկեցնելով գետնին, նրան թույլ են տվել անարգել հեռանալ երկրից։ Հրաշալի է։ Մենք՝ ողջ խմբագրությամբ հավատացել ենք այս տարբերակին, քանի որ միշտ էլ այդպես է լինում, սրան տեսեք, հետո ինչ պայուսակի մեջ պայթուցիկի հետքեր։ Ես նույնիսկ չեմ սկսի ծիծաղելի հարցեր տալ, ինչպիսիք են՝ «ինչու դեմքով չեն փռել հատակին», «ինչու ԱՄՆ-ը Հայաստանից չի պահանջում Արամ Բրանսոնի անհապաղ արտահանձնումը», քանի որ այլ դեպքերում ԱՄՆ-ը առանձնապես հակված չէ փափկանկատություններ անելուն։ Լսե՞լ եք, թե ինչպես օրերս, ավելի ճիշտ՝ երեկվանից ոչ ավելի, Միացյալ Նահանգները առգրավել է Վենեսուելայի մի ողջ նախագահ՝ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը, քանի որ դրա ձեռք բերումը համարել են պատժամիջոցները շրջանցելով, որից հետո ինքնաթիռը տեղափոխել են Ֆլորիդա։ Համոզված եմ, որ լսել եք։ Բայց դա ինքնաթիռ է և պատժամիջոցների շրջանցում, իսկ այստեղ, ըստ երևույթին, կիրառվել է այլ տրամաբանություն. «Սա ընեդամենը Արամն է պայթուցիկ նյութի հետքերով պայուսակով, դե թող իր համար նստի Հայաստանում»։ Նման դեպքերում սովետական գրողները չվստահելով օրորում էին գլուխներն ու ասում, որ ՆԿՎԴ-ում պատահականություններ չեն լինում, և սա հենց այն ոչ հազվադեպ դեպքն է, երբ ես լիովին համաձայն եմ սովետական գրողների հետ։
 
Հայկական ահաբեկչությունը երկար տարիների պատմություն ունի։ Իսկ  գերտերությունների կողմից հայ ահաբեկիչներին «հովանավորելու» պատմությունը մի փոքր ավել է, քանի որ գործերը արվում են հատկապես այսպես. նախ գերտերությունները գտնում են ռիսկի դիմելու պատրաստ մարդու կամ մարդկանց խմբին, նրանց  խոստանում են ամեն տեսակ աջակցություն, վարժեցնում են ինչ-որ տեղ մարդկային աչքից հեռու, մատակարարում են զենք ու հրահանգներ  և օգտագործում են այս կամ այն պետության ապակայունացման համար: Սա գործիքներից մեկն է, ոչ ավելին, երբեմն այն պարզապես սպառվող նյութ է, քանի որ գերտերությունները գիտեն, թե ինչպես կարելի է ծայրերը թաքցնել ջրի մեջ։ Արամ Բրանսոնի պատմության մեջ, իհարկե, կան որոշ անորոշություններ, բայց փաստերը համառ բաներ են. «մարզչի տեսանյութը», պայուսակի մեջ պայթուցիկի հետքերը, «թրենինգի» ընթացքում հնարավոր թիրախների հիշատակումը, թուրքական և ադրբեջանական դիվանագիտական հաստատությունները գտնվելու վայրի որոնումը ամբողջ աշխարհում, որից հետո ԱՄՆ-ից Հայաստան անարգել դուրս գալը։ Դե, սպասենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք Հայաստանի պատկան մարմիններին կներկայացվի Բրանսոնին արտահանձնելու մասին հայց, քանի որ ԱՄՆ պատկան մարմինները ունեն «հարցեր  այս հրաշալի մարդուն», թե ոչ։ Ամեն դեպքում, մեր դիվանագետները կարող են դիմել Պետդեպարտամենտի իրենց գործընկերներին և քաղաքավարի հարցնել. «Սա ուրեմն ահաբեկչության դեմ պայքար է թե ի՞նչ է»։Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, քանի որ զանգիկը բավականին տագնապալի է։
 
                                         Նժդեհի հուշարձանը Երևանում
 
Հայաստանը շարունակում է ապրել անցյալով, Երեւանում կանգնեցնելով ահաբեկիչների հուշարձաններ՝ հին զինանշանով ու սահմանադրությամբ, այդ նույն սահմանադրությամբ, որի մեջ տարածքային պահանջներ են գրված ինչպես Ադրբեջանի, այնպես  էլ Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանը ապաստան է տալիս ահաբեկչին, ով անմիջականորեն ասել է այն մասին, որ իր պոտենցիալ թիրախներ են հանդիսանում ադրբեջանցի ռազմական և քաղաքական գործիչներ։ Բայց մեզ մոտ կա մի հրաշալի միջոց, որն անցյալ տարի՝ սեպտեմբերի 19-ին իրեն հիանալի արդարացրել է, այն է՝ տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություն։
 
Եվ մենք չենք մոռացել, որ բոլորովին վերջերս՝ 2024 թվականի մարտի 15-ին, Ֆրանսիայում, հենց Մարսելում, հանդիսավոր արարողությամբ բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը։ Դե, եթե որևէ մեկը չգիտի՝ սա ահաբեկիչ և մարդասպան է, ով ուղիղ հարյուր երեք տարի առաջ Բեռլինում, Հարդենբերգ փողոցում, բազմաթիվ ականատեսների աչքի առաջ, մեջքին մի քանի կրակոցներով սպանեց Երիտթուրքերի նշանավոր գործիչ, Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար և մեծ վեզիր Մեհմեթ Թալեաթ փաշային։ Դրանով իսկ Թեհլերյանը սկիզբ դրեց թուրք պետական այրերի սպանությունների շարքին, ըստ էության, ահաբեկչական գործողությունների շարքին թուրքերի և ադրբեջանցիների դեմ, և այս շարքը Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, շատ երկրներում, որտեղ ուժեղ է հայկական լոբբին, կոչվում է «Օպերացիա Նեմեզիս»: Մենք հիշում ենք նաև Խոյսկու, Խասմամեդովի սպանությունը, և Հասան-բեկ Աղաևի, Սաիդ Հալիմ փաշայի մահը, Բեհբուդ խան Ջավանշիրի, Ջեմալ Ազմիի և շատ ու շատ ուրիշների սպանությունը։ Ոչ ոք չի պատրաստվում մոռանալ Մոսկվայի մետրոյում ահաբեկչություն կատարած ահաբեկիչ Զատիկյանի մասին, Բաքվի մետրոյում պայթյունների, ֆրանսիական Օրլի օդանավակայանում պայթյունի, թուրք դիվանագետների դեմ ահաբեկչությունների մասին, մենք ամեն ինչ հիշում ենք և երբեք չենք մոռանա դա: Բայց ամենալավը մենք հիշում ենք այն, որ այս բոլոր ազգալդյանների, զատիկյանների և բրանսոնների դեմ կա մի միջոց, որի մասին արդեն խոսեցի վերևում։ Տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություն։

Caliber.Az
Դիտումներ: 157

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

118
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

98
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

77
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

75
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

68
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading