twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

05 Սեպտեմբերի 2024 09:55

2021-2024 թվականներին կառավարության ներդրումային ռազմավարության առանցքային ուղղությունն է մնում՝ «Մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» I  պետական ծրագրի իրականացման շրջանակներում ենթակառուցվածքների վերականգնման և բնակավայրերի կառուցման նախագծերը։ Վերջին ժամանակահատվածում այս աշխատանքը արագացվել է նաև Քելբեջարի շրջանում. ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը այս լեռնային շրջանում իրենց տներ կվերադառնան ավելի քան 13 հազար նախկին հարկադիր վերաբնակներ։ Անցած երկուշաբթի Քելբեջարի շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացել է նաև՝ մի շարք ավանների, բնակելի համալիրների և այլ օբյեկտների հիմնարկեքը, ինչպես նաև շահագորման են հանձնվել՝ ենթակայանը, փոքր ՀԷԿ-ը և հանքային ջրերի արտադրության ձեռնարկությունը։
 
Արդեն չորրորդ տարին է ինչ Ադրբեջանը իրականացնում է՝ տրանսպորտային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների լայնածավալ վերականգնում, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերածննդի շրջանակներում ստեղծում է արդյունաբերական կլաստերներ։ Առաջնային ենթակառուցվածքների վերականգնման նախագծերի հետ մեկտեղ, պետության ղեկավարի կողմից հաստատված՝ «Մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» I պետական ծրագրի հիմնական նպատակ է նշվել՝ կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների ձևավորման արագացում, բնակարանների շինարարություն և նոր աշխատատեղերի ստեղծում՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններ երկրի քաղաքացիների շուտափույթ վերադարձի համար։ Մասնավորապես, ազատագրված տարածքներում մինչև 2027 թվականը նախատեսվում է կառուցել մի քանի տասնյակ հազար բնակարաններ և անհատական բնակելի տներ, որտեղ արդեն առաջին փուլում նախատեսվում է վերաբնակեցնել նախկին հարկադիր վերաբնակների ավելի քան 35 հազար ընտանիք։ Նախկին հարկադիր վերաբնակների ընդունման նախապատրաստման շատ ակտիվ գործընթացներ են իրականացվում՝ Շուշայի, Զանգիլանի, Ֆիզուլիի, Աղդամի, Լաչինի շրջաններում, որտեղ ծավալվել է բնակարանաշինություն լայնածավալ շինարարություն։
 
Վերջին երկու տարիների ընթացքում նմանատիպ աշխատանքները արագացվել են նաև օկուպացիայից ազատագրված տարածքների այլ հատվածներում, այդ թվում նաև  Քելբեջարի շրջանում, որտեղ վերջերս այցելել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնավորապես, պետության ղեկավարի մասնակցությամբ կայացել է՝ Քելբեջարի շրջանի արևմտյան մասում գտնվող Իստիսու ավանի հիմնարկեքը. այստեղ 63,1 հա տարածքում կառուցվելու են 159 մասնավոր տներ, 71 քաղաքային տներ (142 բնակարան) և 180 բնակարանով 10 բնակելի շենք, ինչպես նաև շահագործման են հանձնվել դպրոցը, մանկապարտեզը, վարչական, սոցիալական, բժշկական, սպորտային և այլ օբյեկտներ։
 
Նույն օրը պետության ղեկավարը ծանոթացել է՝ Քելբեջարի վարչական կենտրոնում 19,5 հա մակերեսի վրա 524 ընտանիքի համար նախատեսված բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև դրել է 160 ընտանիքի համար նախատեսված երկրորդ բնակելի համալիրի հիմքը։ Նախագահի մասնակցությամբ անցկացվել է Քելբեջարի հանրային կենտրոնի և քաղաքային զբոսայգու միջև գտնվող վարչական շենքի հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաև նախագահը ծանոթացել է քաղաքային կրթահամալիրի, ներառյալ մոդուլային տիպի դպրոցի ստեղծման աշխատանքներին, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի։
 
Այս բարձր լեռնային շրջանի տարածքների ականազերծման ուղղությամբ հաջողությունները նպաստել են հաղորդակցությունների անցկացմանը, բնակելի և սոցիալական օբյեկտների կառուցմանը և այլ աշխատանքների շրջանակի ընդլայնմանը: Մասնավորապես, անցյալ տարի նախագծվել են Քելբեջարի շրջանի յոթ բնակավայրերի՝ Իստիսուի, Գամըշլիի, Չայքենդի, Նադիրխանլիի, Գըլընջլիի, Օթաղլիի և Չիրագլիի, իսկ ընթացիկ տարումավարտվել է ևս չորս գյուղերի՝ Չափլիի, Քեշդակի, Դալգըլընջլիի, Իմանբինասիի նախագծերի մշակումը։ Ընդհանուր առմամբ, մոտավորապես մինչև 2026 թվականը այս շրջանում նախատեսվում է վերականգնել 15 բնակավայր, այդ թվում նաև շրջանի վարչական կենտրոնը, մեկ ավան և 13 գյուղ։
 
«Մեծ վերադարձի» պետական ծրագրում զգալի ուշադրություն է հատկացվել՝ ագրոարդյունաբերական, առևտրային, սպասարկման և այլ համալիրների ձևավորման, կոմունալ և էներգետիկ օբյեկտների կառուցման հարցին, որոնց գործունեությունը աշխատատեղերով կապահովի տուն վերադարձող քաղաքացիներին։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ, վերջին տարիների հետազոտությունների համաձայն՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի կազմի մեջ մտնող Քելբեջարը՝ զգալի բնական հարստության վրա հենվող տարողունակ տնտեսական ներուժ ունի։ Լեռնային Քելբեջարի, ինչպես նաև մոտակա Լաչինի շրջանում սկիզբ են առնում Ղարաբաղի տարածաշրջանի 10 առանցքային գետեր, այդ թվում նաև Փոքր Կովկասի տարածաշրջանի հիմնական ջրահոսքը ձևավորող այնպիսի ջրառատ գերեր, ինչպես են Հաքարին, Թերթերչայը, Բազարչայը, Խաչընչայը։ Բարձր լեռնային հարուստ արոտավայրերը, անտառները և բերրի հողերը յուրահատուկ հնարավորություններ են ստեղծում անասնաբուծության, մեղվաբուծության, բուսաբուծության մի շարք ճյուղերի, արժեքավոր դեղաբույսերի մշակման, ընկուզենիների այգիների հիմնման, ինչպես նաև այս հիմքի վրա վերամշակող և սննդի արդյունաբերության ապագա զարգացման համար։ Այս լեռնային շրջանը հարուստ է օգտակար հանածոների պաշարներով, այդ թվում նաև ոսկու, արծաթի, պղնձի, սնդիկի, քրոմիտի հանքաշերտերով, շինանյութերի արտադրության համար տարբեր հումքերով և այլն։ Մասնավորապես, պետական « AzerGold» ՓԲԸ-ն արդեն իրականացնում է մինչև 2025 թվականը հաշվարկված Քելբեջարում թանկարեք մետաղների հանքավայրերի երկրաբանական հետախուզման ծրագիր, վերջերս  ՓԲԸ-ի մասնագետները ավարտել են՝ Թութխուն գետի ավազանում համապատասխան աշխատանքների առաջին փուլը:
 
Քելբեջարի շրջանը առանձնահատուկ է նաև բազմաթիվ բուժիչ հանքային աղբյուրների առկայությամբ՝ Յուխարը Իստիսու, Աշաղը Իստիսու, Քեշդաղ, ինչպես նաև ջերմային ջրեր՝ Թութխուն, Գարասու, Մոզչայ և Գոթուրլու։ Բուժիչ ջրերը, ինչպես նաև բարենպաստ կլիման, լեռնային գեղատեսիլ լանդշաֆտների, անտառների և գետերի առկայությունը՝ ժամանակի ընթացքում կնպաստեն Քելբեջարը միջազգային մակարդակի առողջարանական և զբոսաշրջային գոտու վերածվելուն: Հիշեցնենք, որ 1927 թվականից այստեղ էր գտնվում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում միութենական նշանակության երկրորդ ջրային և բուժական առողջարանը, որը կարող էր տարեկան ընդունել 50 հազար մարդու։ Ավաղ, բայց այս եզակի համալիրը ամբողջությամբ ոչնչացվել է հայ օկուպանտների կողմից։
 
Այսօր առաջին քայլերն են ձեռնարկվել Քելբեջարի շրջանի բալնեոլոգիական ներուժը վերականգնելու ուղղությամբ. այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է՝ «Իստիսու» բժշկական և ռեկրեացիոն համալիրի շինարարության ընթացքին, որտեղ 32 հազար քառ. մետր մակերեսի վրա կառուցվում է 145 համարով և 10 քոթեջով հյուրանոց, ինչպես նաև կստեղծվի ՍՊԱ կենտրոն՝ ջերմային բաղնիքներով, բուժական վաննաներով և լողավազաններով, սննդի օբյեկտներ, ժամանցի համալիրներ և այլն։
 
Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության վրա գտնվող բարձրադեբիտ հանքային ջրի աղբյուրները, որոնք բնական ձևով հողի մակերեսի վրա դուրս են գալիս 60°C-ից բարձր ջերմաստիճանով, նույնպես դարձել է հիմք Քելբեջարի շրջանում «Իստիսու» հանքային ջրի շշալցման գործարանի կառուցման համար: Հիշեցնենք, որ «Իստիսու» հանքային ջրի արտադրությունը սկսվել էր 1976 թվականին, և այդ բուժիչ ջուրը մեծ ժողովրդականություն էր վայելում ԽՍՀՄ-ի տարածքում։
 
Ղարաբաղի տարածաշրջանի օկուպացիայից ազատագրումը նոր լիցք է հաղորդել պրոֆիլային ոլորտի աշխուժացմանը. երկու տարի առաջ մեկնարկել է հանքային ջրերի շշալցման գործարանի շինարարությունը, իսկ օրերս  պետության ղեկավարը մասնակցել է դրա գործարկման արարողությանը։ Գործարանի նախագծային հզորությունը նախատեսված է տարեկան ավելի քան 100 միլիոն ապակե շշերի արտադրության համար, ընդ որում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ապահովում է բարձրորակ հանքային ջրի արտադրություն՝ պահպանելով դրա բնական հատկությունները։ Այստեղ շշալցվող բնական ջերմային հանքային ջուրը հարուստ է նատրիումի բիկարբոնատով և սուլֆատով, ինչպես նաև կալցիումով, մագնեզիումով և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար օգտակար այլ միկրոէլեմենտներով։ Այս ջրերը համապատասխանում են տեղական և միջազգային որակի և անվտանգության չափանիշներին, ինչպես նաև սերտիֆիկացված են AZS 216-2006, ISO 9001:2015 և ISO 22000:2018 ստանդարտներին համապատասխան, ինչը հետագայում արտահանման լայն հնարավորություններ է բացում:
 
Միանգամայն ակտիվ են ընթանում Քելբեջարի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես, «Ազերէներժի» ԲԲԸ-ի ջանքերով երեք տարի առաջ այս շրջանում շահագործման է հանձնվել 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Քելբեջար» ենթակայանը, անցած տարիների ընթացքում ավարտվել են 27 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հինգ փոքր (ջրաթեք) հիդրոէլեկտրակայանների կառուցման աշխատանքները: Այս բարձր լեռնային շրջանի գետերի և ջրամբարների վրա նախատեսվում է կառուցել 75,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 10 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք կարող են տարեկան արտադրել մոտ 230 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
 
Այս բարձր լեռնային շրջանի էներգետիկ ներուժի զարգացումը ակտիվորեն շարունակվում է. այսպես, երկուշաբթի օրը երկրի ղեկավարի մասնակցությամբ կայացել է՝ 40 ՄՎԱ հզորությամբ 110/35 կիլովոլտանոց «Իստիսու» ենթակայանի շահագործման հանձնման արարողությունը։ Ժամանակակից հեռահար հեռաչափական սարքավորումներով և SCADA դիսպետչերական համակարգով հագեցված այս ենթակայանը նախատեսված է «Իստիսու» առողջարանին և վերջերս բացված «Իստիսու» հանքային ջրերի գործարանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Իր հերթին, նոր ենթակայանը 110 կՎ հզորությամբ երկօղակ օդային գծի միջոցով միացված է 110/35 կՎ «Քելբեջար» ենթակայանին։ Նոր ենթակայանը «Գորչու» և «Լաչին» 110/35 կիլովոլտանոց ենթակայանների հետ միացնելու արդյունքում ապահովում է 110 կիլովոլտանոց օղակաձև շղթայի ստեղծումը Քելբեջարի շրջանի հուսալի և անխափան էլեկտրամատակարարման համար։
 
Նույն օրը նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Քելբեջարի շրջանում Քյուրեքչայ գետի վրա 4,3 ՄՎտ հզորությամբ «Զար» փոքր ջրաթեք հիդրոէլեկտրակայանի  և Թերթեր գետի վրա «Յուխարը Վենգ» ՀԷԿ-ի բացմանը։ Իր հերթին, SCADA համակարգի միջոցով պետության ղեկավարը հեռակա կարգով շահագործման է հանձնել՝ Գյոյգյոլի շրջանում կառուցված 4,1 ՄՎտ հզորությամբ «Թողանալը» փոքր հիդրոէլեկտրակայանը։ Արդյունքում, առաջիկա տարիներին միայն «Յուխարը Վենգ» հիդրոէլեկտրակայանում արտադրվող «կանաչ» էներգիան կկարողանա ամբողջությամբ բավարարել Քյելբեջարի շրջանի էլեկտրաէներգիայի կարիքները։ Ընդհանուր առմամբ, 40 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «Քելբեջար» հիդրոէլեկտրակայանների կասկադը հանդիսանում է՝ 42 մեգավատ հզորությամբ «Զանգիլան» հիդրոէլեկտրակայանի կասկադից հետո ազատագրված տարածքներում կառուցված երկրորդ խոշոր կասկադով հիդրոէլեկտրակայանը։
 
Քելբեջարի շրջանում հզոր էներգետիկայի ձևավորումը  կառուցվում է ավելցուկային էլեկտրաէներգիայի արտահանման հաշվարկով և, իհարկե, կօգնի յուրացնել լեռնային շրջանի տարողունակ հումքային և ագրոարդյունաբերական ներուժը՝ տասնամյակների ընթացքում աշխատանքով ապահովելով հարազատ օջախները վերադարձող Ադրբեջանի քաղաքացիների բազմահազար ընտանիքներին։

 

Caliber.Az
Դիտումներ: 160

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

152
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

127
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

101
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

96
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

96
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

75
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

71
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

70
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading