Ղարաբաղում և Հայաստանում ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության ցեղասպանության մասին
    Caliber.Az-ի տեղեկությունը

    Վերլուծություն  10 Փետրվարի 2022 - 12:27

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի և իր տարածքների ազատագրումից հետո, Երևանը զինվելով «լկտիությունը երկրորդ երջանկությունն է» մարտավարությամբ, սկսել է Բաքվին անհիմն մեղադրել Ղարաբաղում քրիստոնեական մշակույթի ոչնչացման մեջ, դրանով հանդերձ Կովկասյան Ալբանիայի հուշարձանները ներկայացնելով, որպես Ղարաբաղում «հայ ժողովրդի բազմադարյա պատմության» նյութական ապացույց։ Մենք վերը պատահական չենք նշել լկտիության հաշվով Երևանի մարտավարությունը, չէ որ հիմնավորապես հայտնի է, որ հատկապես Հայաստանն է ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում զբաղվել ավերմամբ, սրբապղծմամբ, կողոպտմամբ և ուրիշի մշակույթային ժառանգության յուրացմամբ։ Եվ եթե մինչև 2020 թվականը ղարաբաղյան անջատողականներին քիչ թե շատ հաջողվում էր դա թաքցնել, ապա Երկորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, ճշմարտությունը ջրի երես հանվեց՝ ոչնչացված պատմամշակութային հուշարձանները, մահմեդական սրբավայրերի ապականումը, Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական տաճարների հայկականացումը դարձան համաշխարհային հանրության սեփականություն։

    2020 թվականի պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն անմիջապես առաջարկեց՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում մշակութային օբյեկտների նախնական գույքագրման համար ուղղարկել փորձագիտական առաքելություն։ Բանը նրանում է, որ օկուպացիայի տարիներին Հայաստանը տարբեր պատրվակներով խոչընդոտում էր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների օկուպացված տարածքներ մուտքը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ Ադրբեջանի ազատագրված տարածքները ուխտագնացության նման վայր են դարձել երկրում հավաստագրված ամեն տեսակի միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, գիտական ոլորտի, օտարերկրյա ԶԼՄ-ների և սովորական զբոսաշրջիկների համար։ Արդյունքում ողջ աշխարհը դարձավ՝ հայ օկուպանտների կողմից պատմամշակութային հուշարձանների զանգվածային ոչնչացման, Ադրբեջանի մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի և բարբարոսության ականատես։ Ազատագրված տարածքներից մեդիա-վկայությունները սկսեցին սրընթաց տարածվել գլոբալ ցանցում, հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներում։ Օկուպացիայի ժամանակահատվածում հայ ագրեսորների կողմից ավերված քաղաքների և գյուղերի, Ադրբեջանի մշակույթի և պատմության հուշարձանների լուսանկարները սկսեցին ցուցադրվել միջազգային հարթակներում։ Աշխարհը սկսեց իմանալ Ադրբեջանի դեմ հայկական 30-ամյա ագրեսիայի, այդ ողջ ժամանակ հայկական կողմից անցկացված մշակութային մաքրման մասին ճշմարտությունը։

    Ուշագրավ է այն, որ նույնիսկ նրանից հետո, երբ Հայաստանը 2013 թվականին ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեյի անդամ, ոչնչացումները շարունակվում էին։ Անդամակցության տարիներին օկուպանտ երկիրը շարունակել է Ղարաբաղի մարզի տարածքներում ոչնչացնել Ադրբեջանի մշակութային և ճարտարապետական հուշարձանները և հայկականացնել Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական տաճարները, որպեսզի հետագայում հիմնավորել այդ հողերի նկատմամբ հավակնությունները։ 67 իսլամական կրոնական սրբավայրերից և մզկիթներից 64-ը ոչնչացվել, կամ զգալիորեն վնասվել ու ապականվել են։ Շուշայում, Աղդամի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում մզկիթները ապականվել են հայկական գրաքարով, օգտագործվել են, որպես խոզանոցներ և անասնագոմեր։ Այդ տարածքներում ոչնչացվել և բարբարոսության են ենթարկվել ավելի քան 900 մահմեդական գերեզմաններ։ Ավելին, Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայտնաբերվել են անօրինական «հնեաբանական պեղումների» հետքեր և այսպես կոչված «վերականգնման աշխատանքներ»։ Այս ամենը հաստատում են այն փաստը, որ հայկական կողմը ձգտել է թաքցնել և կեղծել մշակութային, պատմական և գիտական վկայությունները։ Օրինակ, Քելբեջարի շրջանում հայտնաբերվել է «հինավուրց» խաչքարերի արտադրության համար սարքավորումներով կահավորված արհեստանոց։ Այդ խաչքարները, արհեստական հնացման նպատակով ենթարկվում էին թթվացման և մշակվում էին քացախով, իսկ այնուհետև դրանք թաղում էին հողի մեջ, որպեսզի հետագայում օգտագործել, որպես Ղարաբաղի մարզում «բազմադարյա հայկական արմատների» անհերքելի ապացույց։

    Ընդ որում նման ճակատագրի են արժանացել նաև բուն Հայաստանում գտնված պատմության և մշակույթի հուշարձանները։ Ինչպես հայտնի է, ժամանակակից Հայաստանի տարածքում կային ավելի քան հազար ադրբեջանական բնակավայրեր, հարյուրավոր պատմաճարտարապետական հուշարձաններ, ինչպես նաև քարավանանատներ, պալատներ, մզկիթներ, դամբարաններ, գերեզմանատներ, գերեզմաններ, տապանաքարեր։ Սակայն այնտեղ ադրբեջանցիների բազմադարյա բնակության մասին վկայող բոլոր պատմաճարտարապետական հուշարձանները ջնջվել են երկրի երեսից, իսկ գերեզմանները ոչնչացվել են։ Եթե XX դարի սկզբին Հայաստանում գրանցված էր ավելի քան 300 մզկիթ, ապա ներկա ժամանակ մասնակիորեն անվնաս է մնացել միայն Կապույտ մզկիթը, որը բնօրինակ առանձնահատկությունների փոփոխման արդյունքում օտարերկրյա հյուրերին ներկայացնում են, որպես «պարսկական»։

    Այնուամենայնիվ, Ադրբեջանը ազատագրելով իր տարածքները զգալի ուղղումներ է մտցրել հայկական կողմի երկարաժամկետ հանցագործ պլանների մեջ։ Այսպես, անցյալ շաբաթ անցկացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական Միության նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հեռահար ձևաչափով հանդիպում։ Հանդիպմանը, ամեն ինչից բացի, քննարկվել է նաև Ադրբեջանում և Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հարցը, և երկու երկրներ առաքելություն ուղարկելու մասին որոշումը է ընդունվել։

    Հաղորդագրությունը այն մասին, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջան և Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին՝ հաստատում է միջազգային կազմակերպության կողմից Բաքվի պայմանների ընդունման փաստը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակի հետ կծանոթանա ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև հենց Հայաստանում ադրբեջանցիների պատմական բնակության վայրերում, որոնք այնտեղից վտարվել են 1988-1989 թվականներին։

    Այժմ, երբ քննարկվում է Ադրբեջան և Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հարցը՝ հայկական որոշ հասարակական կազմակերպություններն ակտիվացել են և մի կողմից կառչելով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանից այն մասին, որ ալբանական կրոնական տաճարների վրա հայերի կողմից դրված կեղծ գրությունների վերացման համար ստեղծվել է ալբանական պատմությանը և ճարտարապետությանը տեղյակ փորձագետներից աշխատանքային խումբ, և մյուս կողմից սկսել են տարածել իբր պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորների կողմից վանդալիզմի տեսագրություններ և լուսանկարներ։

    Ոչ ոք չի վիճարկում, որ պատերազմի ժամանակ փամփուշտը, կամ արկը չի խնայում ոչ ոքի, ոչ մարդկանց, ոչ շինություններին, ոչ պատմությանը և ոչ էլ մշակութային հուշարձաններին: Դա պատերազմ է և նրանում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց եթե պատերազմի ժամանակ որևէ շինության ավերումը այնուամենայնիվ կարելի է բացատրել, ապա ինչպե՞ս բացատրել ոչ պատերազմական ժամանակում հայկական օկուպացիոն ուժերի վանդալիզմը։ Չէ որ Ղարաբաղում և Հայաստանում ադրբեջանական և ալբանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է ունեցել հրադադարի գործելու ժամանակահատվածում։
    Ինչ վերաբերում է Անար Քերմիովի հայկական կոմին վախեցրած հայտարարությանը, ապա այստեղ ամեն ինչ տարամաբանական է՝ ալբանական կրոնական տաճարներին և հուշարձաններին՝ ալբանկան պատմությանը և ճարտարապետությանը տեղյակ փորձագետների մասնակցությամբ կվերադարձվեն նրանց նախնական տեսքը։

    Բայց, եկեք վերադառնանք մեր նյութի հիմնական թեմային։ Որոշ տարածքներում այս կամ այն ժողովրդի գոյության հիմնական հատկանիշներից մեկն է հանդիսանում՝ այդ ժողովուրդների յուրահատուկ կրոնական տաճարների առկայությունը։ Իսլամական կրոնի տարածման հետ միասին՝ սկսած VII դարից, ժամանակակից Հայաստանի տարածքում կառուցվել են հարյուրավոր մզկիթներ և այլ կրոնական աղոթատեղեր։ Յուրաքանչյուր մզկիթ ադրբեջանական ճարտարապետության հրաշալի ստեղծագործություն է։

    Օրինակ, Իրավանի ամրոցային համալիրը, որը կառուցվել է 1509-1510 թվականներին Սեֆյան տիրակալ Շահ Իսմայիլ I-ի հրամանով՝ իր վեզիր Ռևանգուլու խանի կողմից, Զանգի գետի ափին, այժմյան Երևանի տեղում։ Բերդը կոչվել է Ռևան կամ Իրավան՝ ի պատիվ այն կառուցած վեզիրի։ Բայց Ռուսական կայսրության նվաճումից հետո, Իրավանի բերդը հայտարարվել է, որպես պետական սեփականություն։ XIX դարի 30-ականների սկզբին Իրավան ամրոցի ավելի քան 120 շինություններում տեղակայվել էին տարբեր նշանակության պետական հիմնարկներ և կազմակերպություններ։ 50-ական թվականներին բերդի ներսում իրականացվել էր տարբեր շինությունների կառուցում և վերականգնման աշխատանքներ։ Բերդում գտնվում էին զորամաս և մի քանի տասնյակ տարբեր տեսակի թնդանոթներ։ Մինչև 1864 թվականի մարտի 12-ը Իրավանի բերդը պահպանել էր իր ամրակայունության կարգավիճակը։ Բերդի պաշտոնապես լուծարվելուց հետո, մոտակայքում ապրող բնակիչները աստիճանաբար քանդեցին նրա պաշտպանական կառույցները, պարիսպներն ու աշտարակները։ 1880-ական թվականներին բազմաթիվ շենքերը և ամրությունները մեկը մյուսի հետևից անհետացան։ 1865 թվականին հայ վաճառական Ներսես Թաիրյանը, գնելով Իրավանի բերդի տարածքի մի մասը, այնտեղ կառուցում է գինեգործարան (ներկայիս կոնյակի գործարան)։

    Իրավան քաղաքի քաղաքացիական ճարտարապետության ուշագրավ նմուշ է հանդիսանում նաև Իրավանի բերդի Խանի պալատը, կամ Սարդարի պալատը։ Սեֆեվիդների, Նադիր շահի, ինչպես նաև գաջարների կառավարման ժամանակաշրջանում տիրակալների, բեգլարբեկերի և խաների նստավայրերը տեղավորվել էին Իրավանի ամրոցում։ 1578 թվականին Զանգի գետի աջ ափին, Իրավանի բերդի դիմաց, Իրավանի Թոխմախ խանի բեգլարբեկը այգի է ստեղծել և բերդի ներսում կառուցել խանի նոր պալատը։ Իրավանի տիրակալ Ամիրգյունե խան Գաջարի օրոք (1604-1625 թթ.) բերդն ու Խանի պալատն ավելի են ամրացվել։ 1679 թ. երկրաշարժի ժամանակ հիմնովին ավերված Իրավանի բերդը, ներառյալ խանի պալատը նորից վերակառուցվել էին Զալ խանի կողմից (1679-1688): Օսմանյան կայսրության կազմում Իրավանի գնվելու ժամանակաշրջանում Ռաջաբ փաշան (1725-1728) զգալի աշխատանք է կատարել Իրավան բերդի պալատական համալիրի կառուցման և բարեկարգման ուղղությամբ։ Հուսեյնալի խան Գաջարի (1759-1783) օրոք կառուցվել է նոր խանի պալատը։ 1791 թվականին Հուսեյնալի Խանի որդու՝ Մուհամմեդ Խան Գաջարի հանձնարարությամբ՝ պալատական համալիրին ավելացվել է Հայելապատ սրահը և Սարդարի այգում գտնվող ամառային նստավայրը։ Այսպիսով, ճարտարապետական տեսակետից այս վեհաշուք շինությունը հանդիսացել է մոնումենտալ պալատական համալիր։ 1810 թվականին Հուսեյնգուլու խանի օրոք պալատական համալիրը հիմնովին վերանորոգվել էր, ինչպես նաև ավելացվել էին մի շարք շինություններ։ Պալատը հայերի կողմից գրավվել է 1913-1918 թվականներին, իսկ 1918 թվականին հիմնովին ավերվել է։

    Կապույտ մզկիթի (Göy məscid) պատմությունը շատերը գիտեն։ Նշենք, որ արևելյան ճարտարապետության հազվագյուտ նմուշ համարվող մզկիթի շինարարությունը սկսվել է 1760 թվականին և ավարտվել 1765 թվականին՝ Հուսեյնալի խանի օրոք։ 66 մետր լայնությամբ և 97,2 մետր երկարությամբ մզկիթը համարվում էր Իրավանի Ջումա մզկիթ։ Այն բաղկացած է 28 խցից, գրադարանից, մատուռից և ներքին բակից։ Այն ժամանակ Կապույտ մզկիթն ուներ 4 մինարեթ։ Խորհրդային տարիներին այս մինարեթներից երեքը քանդվել են։ 1936 թվականից մզկիթի շենքում է գտնվում Իրավան քաղաքի պատմության թանգարանը։ Հայրենական մեծ պատերազմից հետո մզկիթում տեղադրվեց բնության թանգարանը, իսկ 1952 թվականից փոքրիկ աղոթասրահում սկսեց գործել պլանետարիում։ 1991 թվականին, Հայաստան անկախություն ձեռք բերելուց հետո, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մահմեդական պետությունների հետ, անհրաժեշտություն առաջացավ, որ Կապույտ մզկիթը նորից պետք է սկսի գործել։ Սկզբում 1991 թվականին մզկիթից տեղափոխվեց բնության թանգարանը, իսկ 1994 թվականին՝ Պատմության թանգարանը։ Ներկա ժամանակ հայկական կողմը օտարերկրյա հյուրերին Կապույտ մզկիթը ներկայացնում է որպես «պարսկական»։

    Ադրբեջանական ժողովրդի ևս մեկ ժառանգություն կարելի է անվանել «Սարդարի», կամ «Աբաս Միրզա» մզկիթը։ Ըստ երևույթին, այն, որ XIX դարի սկզբին թագաժառանգ Աբաս-Միրզան վերակառուցել է այդ մզկիթը սկսել են կոչել նրա անունով։ Ռուսաստանի կայսրության կողմից 1828 թվականին Իրավանի խանությունը և Իրավան քաղաքը նվաճելուց հետո, մզկիթը օգտագործվել է, որպես զենքի պահեստ։ Խորհրդային ժամանակներում այն քանդվել է, բայց պատերի մի մասը պահպանվել էր։ 2008 թվականին մզկիթի մնացած ավերակները ոչնչացվել են։

    XX դարի սկզբին Իրավանի Դեմիրբուլաղի թաղամասում, որտեղ բացառապես ադրբեջանցիներ էին ապրում, գրանցվել էր երեք մզկիթ. Հաջի Նովրուզ Ալի բեկ մզկիթը, Հաջի Ջաֆար մզկիթը և Դեմիրբուլաղ մզկիթը։ Քանի որ Դեմիրբուլաղ մզկիթը գտնվում էր Գեդար գետի կամրջի մոտ, այն նաև անվանել են Քերփուբուլաղ մզկիթ։ Այդ մզկիթներից երկուսը դարձել են 1930-ական թվականներին ռեպրեսիանների և Իրավան քաղաքի գլխավոր հատակագծի զոհեր։ Մինչև 1988 թվականը Իրավանում գործող միակ մզկիթը մնացել էր Հաջի Մուզաֆֆարի կողմից կառուցված, որպես Չաթիրլի հայտնի մզկիթը։ Շենքի ճակատամասին փորագրությունը նշում էր մզկիթի շինարարության հիջրիի ժամանակագրությամբ 1327 թվականը, այսինքն ըստ քրիստոնեական ժամանակագրության 1909 թվականին ավարտի մասին։ Նա մինարեթ չուներ։ Դրա փոխարեն, տանիքին կառուցվել էր 1,5-2 մ բարձրությամբ քառակուսի հարթակ, որի վրա կառուցվել էր երկաթե ճաղերով պատված բաց տաղավար։ Այն բանից հետո, երբ 1988 թվականի փետրվարին Ղարաբաղում ի գլուխ բարձարացրեց հայկական անջատողականությունը՝ Իրավանում սկսվեցին անդադար հանրահավաքներ։ 1988 թվականի փետրվարի 23-ին հայ հրոսակախմբերը Իրավանում հրկիզեցին Դեմիրբուլաղի մզկիթը և Մ. Ախունդովի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը։ Հետագայում, որպեսզի թաքցնեն հրդեհի հետքերը՝ Դեմիրբուլաղ մզկիթի պատերը ներկել են։ Դա արվել է օտարերկրյա լրագրողներին ադրբեջանցիների նկատմամբ հայերի «բարի մտադրությունները» ցույց տալու նպատակով։

    Ոչնչացվել է նաև Ռեջեբ փաշայի մզկիթը, որը թուրքերի կողմից կառուցվել էր 1724 թվականին՝ Իրավանը գրավելուց հետո։ Մզկիթը անվանվել է ի պատիվ այն կառուցած Ռեջեբ փաշայի։ 1827 թվականին ռուսական զորքերի կողմից Իրավան քաղաքը գրավելուց մեկ օր հետո, 1827 թվականի հոկտեմբերի 1-ին մզկիթը վերածվել է եկեղեցու՝ փոխվել էին նրա ներքին կառուցվածքը և ճակատամասին ավելացվել էին գլանային ամրասյուներ։ Եկեղեցուն վերածված մզկիթը 1930-ական թվականներին ավրվել է։

    Շահարի, կամ Զալխանի մզկիթը գտնվում էր Իրավանի Հին քաղաքի անունով թաղամասում, որը գտնվում էր Գալա (Ամրոց) և Թեփեբաշի թաղամասերի միջև։ Շահարի մզկիթը իր չափերով փոքր էր Կապույտ մզկիթից, բայց գեղեցկությամբ չէր զիջում նրան։ Շահարի մզկիթի ճակատամասին արաբական տառերով թուրքերեն լեզվով գրված էր շինարարության ավարտի ամսաթիվը՝ հիջրիի ժամանակակգրությամբ 1098 թվականին, այսինք քրիստոնեական ժամանակագրությամբ 1687 թվականին։ Այսպիսով պարզ է դառնում, որ Շահարի մզկիթը կառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո։ Հետազոտողների տեղեկությունների համաձայն, Զալխանի մզկիթը գտնվեում էր Իրավան քաղաքի կենտրոնում, այն տարածքում, որը հիմա կոչվում է Հանրապետության հրապարակ։ 1928 թվականին Շահարի մզկիթի մեծ սրահը ավերվել և նրա տեղում կառուցվել է «Երևան» հյուրանոցը։ 1999 թվականին հյուրանոցը վերակառուցվել է և սկսել է կոչվել Golden Tulip Hotel Yerevan։ Ադրբեջանի Հանրապետության պետական արխիվում պահվող՝ 1949 թվականին պատկանող փաստաթղթում կան վկայություններ այն մասին, որ Զալխանի մզկիթը օգտագործվել է, որպես ցուցասրահ։ Զալխանի մզկիթի մեդրեսեի նշանակումը, որը բաղկացած էր երկհարկանի շենքից և բազմաթիվ վանախցերից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխվեց։ Ներկա ժամանակ այդ շենքում տեղադրված է Նկարիչների տան ցուցասրահը։

    Իրավանում խանական ոճով կառուցված պատմամշակութային հուշարձաններից մեկն է եղել Փանահ խան Մաքինի տունը։ Իրավանի քաղաքային դումայի պատգամավոր, կոլեգիայի խորհրդական Սուլեյման Խանի որդի Փանահ Խանի բնակելի համալիրը գտնվում էր նրա անունը կրող հրապարակում, Նալբանդյան 19 հասցեով (նախկին Տեր-Ղուկասովսկայա փողոց)։ Համալիրը ներառում էր. խանի երկհարկանի տունը, խոհանոցը, մառանը, սպասարկման մեկ հարկանի շենքը, սպասավորների կացարանը և ախոռը։ Չնայած Իրավանում Փանահ Խանի տունը ներառվել էր պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձանների ցանկում, սակայն այն արժանացել է նույն ճակատագրին, ինչ ադրբեջանական մյուս պատմամշակութային հուշարձանները՝ ավերվել ու ջնջվել է երկրի երեսից։

    Իրավանում գտնվող ևս մեկ մզկիթը՝ Թեփեբաշի անվան տակ գտնվում էր Թեփեբաշի թաղամասում։ Մզկիթի մինարեթը 1960 թվականին ավերվել էր։ Ներկա ժամանակ մզկիթում, որի պատերի հաստությունը կազմում է 1,5 մետր՝ իմամի սենյակում հայ ընտանիք է ապրում։ Մզկիթի բակում և շուրջը հայերը ինքնաշինություններ են կառուցել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ մզկիթը կառուցել է Իրավանի քաղաքային խորհրդի անդամ, Աբասօղլու խան Իրավանսկիի հետնորդը։ Նրա տունը նույնպես գտնվել էր այդ թաղամասում։ Չնայած նրան, որ Աբասգուլու խանի տունը գրեթե ավերվել է՝ հայերը մինչև հիմա այն անվանում են «Խանի տուն»։

    Կրոնական օբյեկտներից բացի, հայերի վանդալիզմին են ենթարկվել նաև պատմաշակութային մյուս հուշարձանները։ Նրանցից մեկն է հանդիսանում Իրավանի բազարնայա հրապարակը, որը գտնվում էր Իրավանի Հին (քաղաքային) շրջանում։ Այստեղ էին գտնվում նաև շատ հրապարակներ և քարավանատներ։ Իրավանի բերդը հանդիսանում էր քաղաքի չորս թաղամասերից մեկը։ Բերդի և մյուս թաղամասերի (Շեհեր, կամ Հին քաղաք, Թեփեբաշի և Դեմիրբուլաղ) միջև գտնվում էր Բազարնայա հրապարակը։

    Տխուր ճակատագիրը չշրջանցեց նաև Զարաբ խանի քարավանատունը, որը հարում էր Կապույտ մզկիթի շենքին։ Քարավանատունը կառուցվել էր 1760 թվականին Հուսեյնալի խանի օրոք։ Շենքը վնասվել է 1880 թվականին հրդեհի ժամանակ, իսկ 1883-1885 թվականներին վերակառուցվել էր։

    Այնուհետև, Աֆշարի (Օվշար) քարավանատունը թվագրվում է 16-18-րդ դարերով։ Ներկա ժամանակ այդ տեղամասում կառուցվել է փակ շուկա (Մ. Մաշտոցի պողոտա)։

    Ադրբեջանի պատմական տարածքներում գտնվում էին բազմաթիվ ամրոցներ, մզկիթներ, ռազմաամրաշինական օբյեկտներ և Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության այլ օբյեկտներ։ Միջին դարերին և ռուսական նվաճումներին պատկանող ժամանակահատվածներին նվիրված գրականության մեջ տրվում են տեղեկություններ՝ ներկայիս Հայաստանի տարածքում գոյություն ունեցած և ռազմաամրաշինական բնույթ ունեցող Իրավանի բերդի, Քեչի գալա ամրոցի, Սարդարաբադի ամրոցի, Թալինի ամրոցի, Գյումրիի ամրոցի և Շորալելի ամրոցի մասին։ Եվ այն փաստը, որ այսօր Իրավանում չի մնացել գրեթե ոչ մի պատմական հուշարձան, որն ավելի քան 200 տարեկան է, ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության ցեղասպանության հետևանքն է։

    Հայկական կողմը չի կարող իր մոտ ժամանած հյուրերին և հետազոտողներին «հինավուրց հայկական հողում» և նրա «հինավուրց մայրաքաղաքում» ցույց տալ 200 տարուց ավել տարիքով ոչ մի պատմական հուշարձան։ Իսկ իբր Բաքվում հայկական եկեղեցու ավերման մասին խոսակցությունները տարածվում էին նպատակաուղղված, որպեսզի արդարացնել Հայաստանի տարացքում մնացած ադրբեջանական մշակութային ժառանգության լիովին ոչնչացնելը։ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր, ավելի քան 30 տարի անց՝ Բաքվում հայկական եկեղեցին ոչ միայն չի ավերվել, այլ պետության կողմից պահպանվում է, որպես պատմամշակութային հուշարձան։

    Ոչ միայն Իրավանի տարածքում, այլև, ընդհանրապես Հայաստանում, որը ձգտում է իրեն միջազգային հանրության առջև ներկայացնել, որպես քաղաքակիրթ պետություն՝ ադրբեջանցիների պատմամշակութային հուշարձանների և նրանց նյութական ժառանգության դեմ անցկացվել է մշակութային ցեղասպանություն՝ այս խոսքի բուն իմաստով։

    Հայկական պետությունը պետք է պատասխան տա Իրավան քաղաքում, այնպես էլ ներկայիս Հայաստանի ողջ տարածքում ադրբեջանցիներին պատկանող մզկիթների և մյուս կրոնական աղոթարանների լիովին ոչնչացման համար։ Նման փաստերի ժխտումը անշուշտ կբերի՝ Հայաստանի հեղինակության հերթական կորուստների, սակայն, այս անգամ, հույս ունենք, դա կկատարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնությամբ, եթե այդ կազմակերպությունը իր առաքելության նկատմամբ ցուցաբերի օբյեկտիվ և անկախակալ մոտեցում։

    Caliber.Az

    Դիտումներ: 1261

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Գլոբալ ռազմականացում երթի մեջ Պրեյգերմանի վերլուծությունը

29 Ապրիլի 2024 - 16:17

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքվում տեղի կունենա Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի առաջին նիստը

    29 Ապրիլի 2024 - 19:23

    Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

    29 Ապրիլի 2024 - 18:28

    Հայկական մամուլ. Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը

    29 Ապրիլի 2024 - 18:14

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    29 Ապրիլի 2024 - 17:28

    Ականի պայթյուն՝ Ղազախի շրջանում

    ՊՍԾ աշխատակից է վիրավորվել

    29 Ապրիլի 2024 - 17:10

    Հայաստանի ԱԳՆ. Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն Ղազախստանում

    29 Ապրիլի 2024 - 17:02

    Բայրամովը մեկնել է Կատար

    29 Ապրիլի 2024 - 16:36

    Գլոբալ ռազմականացում երթի մեջ

    Պրեյգերմանի վերլուծությունը

    29 Ապրիլի 2024 - 16:17

    Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվի Գորգի ազգային փառատոն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Ապրիլի 2024 - 15:59

    Քաղաքագետ Աթանեսյան. սահմանազատումը առավելագույն օգուտն է, որ կարող է ստանալ Հայաստանը

    29 Ապրիլի 2024 - 15:22

    700 հյուրեր կայցելեն Բաքվում կայանալիք Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորում

    29 Ապրիլի 2024 - 14:51

    Պետական ​​հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին՝ համագործակցել անհետ կորածների հետ կապված

    29 Ապրիլի 2024 - 14:10

    Քելբեջարում շահագործման կհանձնվի ևս 4 ՀԷԿ

    29 Ապրիլի 2024 - 13:19

    Ախունդովը նոր դիմումների մասին՝ կապված Խոջալուի ցեղասպանության ժամանակ անհետ կորածների հետ

    29 Ապրիլի 2024 - 12:56

    Ադրբեջանական բանակում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 12:17

    Իլհամ Ալիևն ընդունել է Մալայզիայի խորհրդարանական Սենատի նախագահին

    29 Ապրիլի 2024 - 12:07

    Հուսեյն Հուսեյնով. COP29-ում բանակցությունները կկենտրոնանան կլիմայի ֆինանսավորման վրա

    29 Ապրիլի 2024 - 11:46

    Էլչին Ամիրբեկով. COP29-ի անցկացնելը հսկայական պատասխանատվություն է

    29 Ապրիլի 2024 - 11:21

    Իլհամ Ալիևն ընդունել է Յան Վան Մինին

    29 Ապրիլի 2024 - 11:07

    ԱՄՆ-ն Ալմաթիի հռչակագիրն անվանել են՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման հիմքը

    29 Ապրիլի 2024 - 10:49

    Չեռնոգորիայի նախագահը հրավիրվել է COP29

    29 Ապրիլի 2024 - 10:42

    Պրոֆեսոր Թալմոն. Եվ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Հայաստանն ակնկալում է, որ նրա դեմ պահանջներ չե՞ն լինի։

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 10:18

    Բլինքենը զանգահարել է Ալիևին. մանրամասներ

    29 Ապրիլի 2024 - 09:55

    Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը ուղարկվել է Ֆիզուլի

    29 Ապրիլի 2024 - 09:43

    Ուկրաինայի դեսպանը երախտապարտ է Ադրբեջանին

    29 Ապրիլի 2024 - 09:26

    Աղդամում գրեյդերը պայթել է հակատանկային ականի վրա

    29 Ապրիլի 2024 - 09:16

    Նախչըվանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

    29 Ապրիլի 2024 - 09:15

    Շուշայում ANAMA-ի աշխատակիցը պայթել է ականի վրա

    28 Ապրիլի 2024 - 09:08

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ