Haber Global-ի հրապարակած արբանյակային պատկերները մերկացրել են Հայաստանի սուտը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանը, որը հայ օդաչուների հետ Սու-30 տիպի 4 մարտական ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայում մարտական գործողություններում օգտագործելու համար, փորձում էր մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը։
Haber Global-ի այս լուրը հրապարակելուց հետո Հայաստանը սկսեց հերքել այս փաստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ իրենց ինքնաթիռները երբեք չեն լքել երկրի տարածքը։
Սակայն արբանյակային լուսանկարները հերքում են Փաշինյանի պնդումը և բացահայտում իրականությունը։
Սու-30-ը մշակվել էր ամերիկյան F-14-ի և F-15-ի հետ մրցակցելու համար։ 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանին պատվիրել է չորս Սու-30՝ իր Ռազմաօդային ուժերն ուժեղացնելու համար։ Դրանք առաքվել են 2020 թվականի մայիսին։
2022 թվականի մարտի 18-ին արված արբանյակային լուսանկարում երևում է, որ Հայաստանի ավիաբազայում գտնվում են 4 Սու-30 տիպի մարտական ինքնաթիռ։ Երկրորդ նկարում, որը արվել է մարտի 25-ին, նույն վայրում, արդեն այլ պատկեր է. Ռուսաստան ուղարկված Սու-30-ները բացակայում են, իսկ դրանց տեղում կանգնած են ՄիԳ-29-եր։
Ինքնաթիռները Ռուսաստան են ուղարկվել 2022 թվականի մարտի 23-ին՝ Երևանի Էրեբունի օդանավակայանից: