«Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է
Caliber.Az-ը մեկ անգամ չէ, որ գրել է Հարավային Կովկասում Ֆրանսիայի ապակառուցողական քաղաքականության, Հայաստանում ռեւանշիստական ուժերին նրա աջակցության ու Երևանի վերազինման մասին։ Աֆրիկայում պարտություններ կրած, «անդրծովյան տարածքներից» վտարված մակրոնական Ֆրանսիան, այնուամենայնիվ, բառացիորեն շատրվանում է աշխարհաքաղաքական ինտրիգներով՝ փորձելով ցանկացած միջոցներով ամրապնդվել մեր տարածաշրջանում։ Ինչպես հստակ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարվա փետրվարին ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Փարիզը այս դեպքում ելնում է «կրակի վրա բենզին լցնելու» սկզբունքից։
Ֆրանսիան ձեռքերին հարված ստանալով Ադրբեջանից՝ իր հետ ակնհայտ ոչ քաշային կարգի մի պետությունից, արդեն պետք էր ողջամտություն գործածել և որպես տրվածք ընդունել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունը ուժեղացնելու նրա քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ Եվ, ըստ երեւույթին, Ելիսեյան պալատին սկսել է հասնել այդ պարզ ճշմարտությունը։ Սա հստակ մատնանշում է ֆրանսիական «Le Figaro» հնագույն օրաթերթի հոդվածը, որտեղ ֆրանսիացիները դժկամությամբ խոստովանում են, որ հուսահատ փորձել են Ադրբեջանի համար խոչընդոտներ ստեղծել, ձեռքն ու ոտքը կապել, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել։
Այսպես ուրեմն, «Լեռնային Ղարաբաղի գոյության դադարեցում. Ֆրանսիական չիրագործված խոստումների տարեգրություն» պերճախոս վերնագրով հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի կայծակնային հակաահաբեկչական գործողությունից 6 ամիս անց «Le Figaro»-ն նորից վերադառնում է Ղարաբաղի թեմային։
Պատմվածքը սկսվում է նրանից, որ ֆրանսիացի հայամետ գրող Սիլվեն Տեսոնը վստահ էր, որ Էմանուել Մակրոնի այցը «Լաչինի միջանցք» կարող է փոխել իրավիճակը։
«Միթե՞ Էմմանուել Մակրոնը չէր հայտարարում. «Մենք երբեք չենք լքի հայերին»։ Այս հայտարարությունները հիշեցնում են երկու տարի առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում պետության ղեկավարի կողմից արված և «Ադրբեջանին դեպի ներխուժում խրախուսող» Թուրքիայի «ռազմատենչ ուղերձները» դատապարտող արտահայտությունները։ 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ, որի ընթացքում Բաքուն գրավել էր Ղարաբաղի տարածաշրջանի 70%-ը, պետության ղեկավարը ռազմատենչ կերպով խոստացավ. «Մենք երբեք դրա հետ չենք հաշտվի։ Ֆրանսիան կխաղա իր դերը»,- գրում է պարբերականը։
Այնուհետև հեղինակը հիշեցնում է, որ «սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանը իր բանակը տարավ Ղարաբաղի բնակավայրերի դեմ հարձակման», ինչի արդյունքում ղարաբաղյան խունտան պաշտոնապես հայտարարեց իր գոյության ավարտի մասին։ Այդ ժամանակվանից Բաքուն չի ենթարկվել ոչ մի պատժամիջոցների՝ բացառությամբ դատապարտող հայտարարությունների։
Հոդվածում նշվում է, որ 2023 թվականի հունվարին Ելիսեյան պալատում հավաքվել էին մի խումբ հայամետ ակտիվիստներ և լրագրողներ։ Նրանց թվում էին՝ Պասկալ Բրուկները, Օլիվյե Վեբերը և ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։
«Նախագահ Մակրոնը ուշադիր լսեց նրանց, հետո խոսք վերցրեց: «Gilde européenne du Raid» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Հյուգո Դևավրինը պատմեց. «Նա մեզ տեղեկացրեց մի շարք զգայուն հարցերի մասին: Նա ուշադիր կարդաց գրությունը, որը մենք պատրաստել էինք իր դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ։
Գրության մեջ ասսվում էր նախագահ Մակրոնի այցի (Հայաստան - Խմբ.) անհրաժեշտության մասին և առաջարկվում էր կազմակերպել մարդասիրական համաժողով, որպեսզի օգնության գալ Ղարաբաղի հայերին։ Եվ, վերջապես, խորհուրդ տրվեց սկսել Ֆրանսիայի քաղաքացիական-ռազմական գործողությունը (!?) ։
Հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար Էմանուել Մակրոնը բազմաթիվ հեռախոսազրույցներ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Անօգուտ: Դիվանագիտական աղբյուրը նշում է, որ «հնարավոր է, որ Մակրոնը՝ միակ օտարերկրյա առաջնորդն է, ով բոլորից շատ է խոսել նախագահ Իլհամ Ալիևի հետ», -գրում է «Le Figaro»-ն։
Այնուհետեւ սկսվեցին մարդասիրական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Սակայն, առանց պատճառների բացատրության համաժողովը չեղարկվեց անցկացման կանխատեսվող ամսաթվից մի քանի օր առաջ։ Դիվանագիտական աղբյուրը ֆրանսիական պարբերականին հաղորդել է, որ «չնայած բոլոր ջանքերին, այն ժամանակահատվածում նույնիսկ նվազագույն կոնսենսուս չկար այն կողմերի միջև, որոնց մասնակցությունը ակնկալվում էր։ Տարբեր աղբյուրների տվյալներով, նախագիծը չեղարկվել է Վաշինգտոնի բողոքի պատճառով։ Դրանից հետո 6 ամսվա ընթացքում Փարիզից ոչ մի նոր նախաձեռնություններ չեն եղել»։
Այնուհետև էստաֆետը ստանձնեց հայկական սփյուռքը։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ (Մուրադ) Փափազյանը մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ճնշում է գործադրել Մակրոնի վրա։ Փափազյանը պատմել է. «Նա ինձ ասաց. դա շատ լավ գաղափար է, ես համաձայն եմ»։ Բայց ոչինչ տեղի չունեցավ։ Դաշնակը համոզված է, որ պատճառը դարձյալ «գործընկերների բացակայության» մեջ է։
Ֆրանսիական ԶԼՄ-ները հարց են տալիս. ինչո՞ւ Ֆրանսիան մենակ մնաց։ Եվ իրենքն էլ պատասխանում են. 27 եվրոպական երկրներ զբաղված են Ուկրաինայով։ Բացի այդ, Եվրոպական Միությունը և Բաքուն 2022 թվականի հուլիսին ստորագրել են՝ էներգետիկ համագործակցության նոր էջ բացող գազային համաձայնագիրը։ Այսպիսով, միասնական դիրքորոշման բացակայության պատճառով չի ընդունվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կանխատեսող ոչ մի բանաձեւ։ Հայկական հարցում սերտորեն ներգրավված Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն վստահեցնում է. «Մենք վճռականորն պայքարեցինք, բայց մի քանի երկրներ, որոնք հույս են դնում ածխաջրածինների վրա, պատրաստ չէին գնալ այդ ճանապարհով»։ Եվ նշել է Իտալիան և Հունգարիան: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա, ըստ «Le Figaro»-ի, կանցլեր Շոլցը, ինչպես նաև Շառլ Միշելը, համոզված ն, որ Բաքվի ու Երևանի միջև միջնորդությունը հնարավոր է։
Այնուհետև ֆրանսիացի լրագրողները տրտմում են, որ նույնիսկ Վատիկանը մի կողմ է մնացել: Էմանուել Մակրոնը 2022 թվականի հոկտեմբերին Հռոմի Պապի մոտ կատարած այցի ժամանակ իր հետ տարել էր Սիլվեն Տեսոնին, որպեսզի վերջինս կարողանա «լավ խոսք ասել» Հայաստանի մասին։
«Գրողը զարմացած էր Հռոմի պապի և նրա արտաքին գործերի նախարար Գալահերի անտարբերության վրա: Նա պատմել է. «Երբ խոսվում էր հայերի ճակատագրի մասին, նրանք երկուսն էլ դրսևորում էին կատարյալ անտարբերություն, և նույնիսկ ագրեսիվություն», - նշվում է հոդվածում։
Թերթը խոստովանում է, որ չնայած նրան, որ Սենատը ընդունել է հակաադրբեջանական բանաձևեր, իրականացվել են ֆրանսիացի տարբեր քաղաքական գործիչների և պատգամավորների այցեր՝ Հայաստանի հետ Լաչինի ուղղությամբ Ադրբեջանի պայմանական սահման, այնուամենայնիվ Բաքուն մնացել է անդրդվելի և նրանցից ոչ մեկին չի թողել իր տարածք։
«Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանգստություն է պահպանել։ Քեթրին Կոլոննան Երևան է այցելել միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո և հայտարարել է զինտեխնիկայի մատակարարման մասին։
Գրանադայի եվրոպական գագաթնաժողովում, որին հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հիմա Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու ժամանակը չէ»։ Նա իր վրա վերցրեց իր ադրբեջանցի գործընկերոջը զանգահարելու պարտավորությունը, որպեսզի «պահել ճնշումը և պաշտպանել Հայաստանը լավագույն ձևով»: Բաքուն իր հերթին Ֆրանսիային մեղադրել է նրանում, որ նա զինում է Հայաստանին և նոր պատերազմ է նախապատրաստում Կովկասում։ 2024 թվականի փետրվարին նախագահի պաշտոնում վերընտրված Ալիևն իր երդմնակալության ելույթում հայտարարեց, որ չի ցանկանում միջազգային միջնորդություն Հայաստանի հետ հակամարտությունում։ Եվ Ֆրանսիայի հասցեին նետեց. «Զբաղվեք ձեր գործով»,- գրել է «Le Figaro»-ն։
Ինչպես տեսնում ենք, Ֆրանսիային անգամ չհաջողվեց Եվրոպայում հակաադրբեջանական կոալիցիա կազմել։ Արդյունքում ֆրանսիացիները, ճռռալով, ատամների կրճտոցով, բայց ստիպված եղան խոստովանել, որ մեր երկրի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը ձախողվել է։ Փարիզում պետք է իրենց համար մեկընդմիշտ հասկանալի դարձնեն, որ Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելն անիմաստ է և անընդունելի։