twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Բաքվում հերթական վերանորոգված բակերը հանձնվել են բնակիչների օգտագործմանը

09 Հունվարի 2025 09:19

Հունվարի 8-ին Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ, IDEA հասարակական միավորման հիմնադիր և ղեկավար Լեյլա Ալիևայի և Բաքվի մեդիա կենտրոնի ղեկավար Արզու Ալիևայի մասնակցությամբ՝ Բաքվի Նիզամիի և Խաթայիի շրջաններում, որտեղ ապրում է ավելի քան 3000 բնակիչ, գտնվող, բազմահարկ շենքերը ներառող,  վերանորոգված բակերը հանձնվել են բնակիչների օգտագորղծմանը։
 
Ինչպես հայտնում է AZERTAC-ը, միջոցառման շրջանակներում Լեյլա Ալիևան և Արզու Ալիևան IDEA-ի կամավորների հետ միասին մասնակցել են՝ ծառատունկի ակցիաներին։ Երիտասարդ բնակիչներին նվերներ են հանձնվել։
 
Հերթական վերակառուցված բակերում, ինչպես նաև  «Մեր բակը» ծրագրի շրջանակներում բարեկարգված այլ տարածքներում հաշվի է առնվել հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ տեղաշարժի գործոնը, բարենպաստ պայմաններ են ստեղծվել բոլոր տարիքի երեխաների զարգացման համար։ Երիտասարդների ժամանցն արդյունավետ կազմակերպելու և սպորտի նկատմամբ նրանց հետաքրքրությունը խթանելու նպատակով տարածքում կառուցվել են արհեստական ​​խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ, շախմատի դաշտ, տարբեր մարզական օբյեկտներ և մանկական խաղահրապարակ։ Բակերում տեղադրվել են տաղավարներ, բազմաթիվ նստարաններ, թռչունների և կատուների համար նախատեսված տնակներ։ Բացի այդ, բակերում տեղադրվել են լուսավորության նոր սյուներ և տեսահսկման տեսախցիկներ, հիմնովին վերանորոգվել են շենքերի ճակատներն ու շքամուտքերը, թարմացվել են ասֆալտն ու տանիքը, էլեկտրական գծերը։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading