twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ի.Ալիև. Ադրբեջանը կարևոր դեր է խաղում գլոբալ մակարդակով միջկրոնական երկխոսության խթանման գործում

27 Հունվարի 2025 15:52

Հունվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Իսրայելի տնտեսական ֆորումի համահիմնադիր և խորհրդի անդամ Ջոնաթան Միսներին։
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրվել՝ պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
 
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանում տարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչները, այդ թվում՝ հրեական համայնքի ներկայացուցիչները, ապրում են բարեկամության, խաղաղության և ներդաշնակության մեջ։ Նախագահը նշել է, որ դա ոչ միայն ադրբեջանական ժողովրդի կենսակերպն է, այլև Ադրբեջանի  պետության քաղաքականության անբաժանելի մասը։
 
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում՝ գլոբալ մակարդակով միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանման գործում և կշարունակի իր ներդրումն ունենալ այս ուղղությամբ: Հյուրերը շնորհակալություն են հայտնել՝ Ադրբեջանում հրեական համայնքի ներկայացուցիչների խաղաղ բնակության համար ստեղծված պայմանների համար։
 
Նրանք հայտնել են, որ մտադիր են այցելել Գուբայի շրջան և   տեղում ծանոթանալ հրեական համայնքի ապրելու պայմաններին։
 
Նշվել է, որ պատվիրակության կազմում ներկայացված  են՝ մեծ թվով հրեա գործարարներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց համար Ադրբեջանը գրավիչ երկիր է՝ բիզնեսով զբաղվելու և ներդրումներ կատարելու համար։

Caliber.Az
Դիտումներ: 301

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading