Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում ավելացել է փողի զանգվածը
31 Օգոստոսի 2024 12:23
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանում փողի զանգվածի ծավալը լայն սահմանմամբ կազմել է 44 մլրդ 920,7 մլն մանաթ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Կենտրոնական բանկին, դա 0,3%-ով պակաս է նախորդ ամսվա և տարեսկզբի համեմատ, և 9,4%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
Օգոստոսի 1-ի դրությամբ փողի լայն զանգվածի ծավալը մանաթով կազմել է 35 մլրդ 452,6 մլն մանաթ։ Սա 0,9%-ով ավելի է հուլիսի 1-ի նույն ցուցանիշից, 0,2%-ով ավելի, քան տարեսկզբին, և 11,8%-ով ավելի՝ տարեկան կտրվածքով։
Caliber.Az
Դիտումներ: 28