twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաքվում մեր նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ չեն կիրառվել Հարությունյանը պատասխանում է Փաշինյանին/ԼՈՒՍԱՆԿԱՐ

07 Փետրվարի 2025 12:34

Այսօր կայացել է՝ Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և մյուսների կողմից՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների՝ ներառյալ     ագրեսիվ պատերազմի վարման, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և այլ ապօրինի գործողություններ հետ կապված քրեական գործերով,  ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացը։
 
Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, Բաքվի դատական համալիրում տեղակայված Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի կազմով դատական նիստում մեղադրյալները ապահովված են եղել՝ հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբաններով։
 
Դատաքննության սկզբում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը խնդրել է խոսքը իրեն տալ։ Դատավորը մեղադրյալին թույլ է տվել հայտարարություն անել։ Արայիկ Հարությունյանը իր հայտարարության մեջ սուտ է անվանել հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ իբր հոգեբանական ճնշումների և նրանց նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ կիրառելու մասին մեղադրանքները։
 
«Մեկուսարանում մենք ունեցել ենք տեղեկատվություն ստանալու, բողոքելու հնարավորություն։ Հայկական մամուլում և այլ զանգվածային լրատվամիջոցներում մշտապես քննարկվում են մեր կալանքի պայմանները։ Որքանով հասկանում եմ, Հայաստանի վարչապետը հայտարարել է մեր նկատմամբ հոգեբանական ճնշումների, ինչպես նաև մեր դեմ հոգեմետ դեղամիջոցների կիրառման մասին։ Ամենից շատ ես անհանգստանում եմ մեր հարազատների, մերձավորների համար: Ուզում եմ հայտարարել, որ ես ծանոթ եմ կալանքի պայմանների մասին օրենքին։ Մեկուսարանում պահպանվում են բոլոր օրենքները, մեզ պարբերաբար այցելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Մենք ընտանիքներին զանգահարելու հնարավորություն ունենք։ Մեկուսարանում մեզ հետ վարվում են այնպես, ինչպես թելադրում է օրենքը։ Մեր իրավունքները քննության ընթացքում ապահովվել են նաև քննիչների կողմից։ Փաստաբանները միշտ մասնակցել են քննչական գործընթացին։ Հատուկ ուզում եմ նշել, որ մեր նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի եղել։ Քննության ընթացքում մեզ միշտ վերաբերվել են օրենքի սահմաններում։ Շնորհակալություն»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
 
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես է եկել զառանցական հայտարարությամբ՝ Բաքվի դատական գործընթացքում ամբաստանյալների նկատմամբ իբր հոգեմետ դեղամիջոցներ օգտագործելու մասին։
 
Այնուհետեւ խոսք է խնդրել Դավիթ Բաբայանը։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։
 
Բաբայանը հայտարարել է, որ գոհ է կալանքի պայմաններից, և որ ոչ իր, ոչ մյուս մեղադրյալների նկատմամբ ճնշումներ չեն եղել։ «Իմ անունից ուզում եմ հայտարարել, որ այստեղ մեզ նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի գործադրվել։ Մեր հարգանքով են վերաբերվում։ Մենք չենք վախենում ճշմարտությունն ասել։  Ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։ Այստեղ մենք ունենք կալանքի շատ լավ պայմաններ»։
 
Դրանից հետո դատախազը հանդես է եկել ներածական խոսքով` ընդգծելով դատական գործընթացի պատմական նշանակությունը. «Այս դատական գործընթացը անցկացվում է արդարությունը վերականգնելու համար։ Քրեական գործում ներկայացված ապացույցները հիմնված են պատմական փաստերի վրա և ցույց են տալիս, որ կատարված հանցագործությունները պատահական դրվագներ չեն եղել։ Դրանք եղել են ամենաբարձր մակարդակով  մանրակրկիտ ծրագրված և իրականացվել են առանձնակի դաժանությամբ ու անողոքությամբ»։
 
Նրա խոսքով, դատավարությունը կապացուցի, որ այս հանցագործությունները կատարվել են հայկական պետության քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցությամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումներով. «Դատավարության ընթացքում կապացուցվի, որ ռազմական հանցագործների համար չկա ապաստան, իսկ միջազգային հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այլ ոչ թե ուժով և բռնությամբ»։
 
Այնուհետև հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Եզրակացության համաձայն՝ հայկական պետության և նրա զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, հրահանգներով և ցուցումներով, նյութական, տեխնիկական և այլ աջակցությամբ Ադրբեջանի տարածքում ստեղծվել էր հանցավոր խմբակցություն։
 
Նրա գործունեությունը իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Քարամյանի, Մոնթե Մելքոնյանի և այլ անձանց անմիջական կամ անուղղակի մասնակցությամբ՝ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով։ Այնուհետև հնչեցվել է այս հանցավոր կազմակերպության ստեղծման և գործունեության մեջ մեղադրվող Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլ անձանց դերը։
 
Դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում նաև Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի «լեռնային ղարաբաղի հանրապետության» և նրա ապօրինի զինված կազմավորումների ստեղծման մեջ մեղադրվող 15 անձանց՝ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, Լյովա Մնացականյանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալլահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին առաջադրվել է՝ թիվ 100 (ագրեսիվ պատերազմի ծրագրում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում), թիվ 102 (միջազգային պաշտպանությամբ օժտված անձանց կամ հաստատությունների վրա հարձակում), թիվ 103 (ցեղասպանություն), թիվ 105 (բնակչության ոչնչացում), թիվ 106 (ստրկատիրություն), թիվ 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), թիվ 109 (հալածանք), թիվ 110 (մարդու բռնի կալանավորում), թիվ 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտմամբ), թիվ 113 (խոշտանգումների կիրառում), թիվ 114 (վարձկանություն ), թիվ 115 (պատերազմի օրենքների և կանոնների խախտում), թիվ 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), թիվ 118 (ռազմական կողոպուտ), թիվ 120 (դիտավորյալ սպանություն), թիվ 192 (ապօրինի ձեռնարկատիրություն), թիվ 214 (ահաբեկչություն), թիվ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), թիվ 218 (հանցավոր ընկերակցության (հանցավոր կազմակերպության) կազմակերպում), 228 (զենքի, դրա կոմլեկտավորող մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռք բերում, փոխանցում, իրացում, պահում, փոխադրւմ կամ կրում), թիվ 270-1 (ավիացիոն անվտանգությանը վտանգ ներկայացնող արարքներ), թիվ 277 (ոտնձգություն պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ), թիվ 278 (իշխանության բռնի զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), թիվ 279 (Ադրբեջանի օրնսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում) հոդվածներով մեղադրանքներ:

 

Caliber.Az
Դիտումներ: 370

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

135
16 0Հոկտեմբերի 2025 09:32
2

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

106
17 0Հոկտեմբերի 2025 10:22
3

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

102
17 0Հոկտեմբերի 2025 09:39
4

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

92
16 0Հոկտեմբերի 2025 19:29
5

Եկեղեցին և իշխանությունը Փաշինյանը՝ ընդդեմ Գարեգին Բ-ի

81
17 0Հոկտեմբերի 2025 16:28
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի

76
16 0Հոկտեմբերի 2025 16:42
7

2003 թվականը ընտրություն էր, 2025 թվականը՝ այդ ընտրության ճշգրտության հաստատումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

74
16 0Հոկտեմբերի 2025 17:24
8

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը կհատկացվի 13.5 միլիարդ մանաթ

68
16 0Հոկտեմբերի 2025 11:54
9

Անտիկ և թուրքական աղբյուրները՝ հնագույն Ադրբեջանի մասին «Բարդ պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

59
17 0Հոկտեմբերի 2025 17:38
10

Դատավարություն Բաքվում. Լևոն Մնացականյանի խնդրանքով տուժողը կրկին կանչվել է դատարան

52
17 0Հոկտեմբերի 2025 09:21
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading