twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Բայրամովայի «ՍՏՈՊ»-ը Երևանում և Կարապետյանի զբոսանքը Բաքվում «Ես ինձ այստեղ հարմարավետ եմ զգացել»

06 Դեկտեմբերի 2024 18:27

Հիշու՞մ եք Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Սամիրա Բայրամովայի հետ աղմկահարույց պատմությունը, որին ոչ այնքան վաղուց՝ Վարշավա-Թբիլիսի չվերթի Երևանում վթարային վայրէջքի ժամանակ թույլ չտվեցին իննաթիռից դուրս գալ։ Պարզապես այն պատճառով, որ նա ադրբեջանցի էր։ Նրանք ճիշտ այդպես էլ ուղղակիորեն ասացին. «Խնդիրը ձեր էթնիկ ծագման մեջ է»:
 
Օհ՜, ինչպիսի քարոզարշավ ծավալվեց այդ օրերին Հայաստանու՜մ։ Սոցցանցերի ու պրոպագանդիստների հայկական հատվածն այն ժամանակ բառացիորեն թքից խեղդվում էին՝ փորձելով մի կողմից իրենց սպիտակեցնել՝ ասելով, իբր, հետո ինչ որ Բայրամովան Վրաստանի քաղաքացի է, նա միևնույն է մնում է ադրբեջանցի, և նշանակում է թշնամի, իսկ մյուս կողմից՝ սլաքներ ուղղել Ադրբեջանի վրա, իբր, իսկ դուք էլ մի բարի պտուղ չեք, դուք էլ հայերին ձեր մոտ չեք թողնում։
 
Եվ, իհարկե, մեր հարեւաններն այնքան էին ջանացել, որ... չափից դուրս ջանք էին գործադրել։ Դե, առաջինը, ասենք այսպես, արդեն մեկ անգամ չէ, որ Բաքու են եկել Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներ (այդ թվում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն), ինչպես նաև հայկական ազգանունով այլ երկրների շարքային քաղաքացիներ։ Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում հայերի Ադրբեջան այցերի մեջ։ Ի վերջո, այստեղ նրանք կարող են համեմատել Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները, և որոնք Երևանը կորցրեց իր օկուպացիոն քաղաքականության հետևանքով։
 
Երկրորդը, Երևանի օդանավակայանում Բայրամովայի հետ տեղի ունեցած միջադեպից մեկ ամիս էլ չէր անցել, երբ կյանքն ինքն հերքեց արմագիտպրոմի կեղծ պնդումները։ Այսպես, ղազախստանցի նախկին վոլեյբոլիստուհի Քրիստինա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Բաքվում իր զբոսանքից։ Դրանով հանդերձ նա նշել է. «Նույնիսկ իմ ազգանունով ես ինձ այստեղ զգացել եմ հարգելի հյուր։ Ինձ շատ դուր եկավ մարդկանց վերաբերմունքը։ Եթե նույնիսկ այստեղ մենակ գաս, միևնույն է կզգաս որ մենակ չես, որովհետև մարդիկ այստեղ բարի են և հյուրընկալ։ Շնորհակալ եմ ձեզանից, հարգելի ադրբեջանցիներ, հարգելի բաքվեցիներ։ Սալամ Ղազախստանի՜ց»: - ասել է Կ. Կարապետյանը։
 
Իհարկե, նյութը թերի կստացվեր, եթե Caliber.Az-ի խմբագրությունը չփնտրեր Քրիստինա Կարապետյանին ու չխոսեին նրա հետ։
 
- Քրիստինա,  խնդրում եմ պատմեք, թե քանի՞ օր եք անցկացրել Բաքվում:
 
- Մենք Բաքու ժամանեցիք դեկտեմբերի 1-ին և երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վերադարձանք։ Ի՞նչ կարող եմ ասել։ Նախ, ես հասկացա, որ նման ազգանունով ինձ կարող էին հետ ուղարկել արդեն Բաքվի օդանավակայանում։ Բայց սա իմ նախկին ամուսնու ազգանունն է։ Կցանկանայի նշել, որ Բաքվի օդանավակայանում ինձ հետ վերաբերվեցին հարգանքով, չի եղել ոչ ագրեսիա, ոչ ծուռ հայացքներ։ Ինձ նույնիսկ սուրճ առաջարկեցին։ Ես շատ զարմացած էի նման հյուրընկալությունից։ Դե հետո էլ ամեն ինչ ինձ պարզապես շարունակեց ուրախացնել: Ձեզ մոտ, այստեղ շատ պարկեշտ, ինտիլիգենտ և, ամենակարևորը, նրբակիրթ տղամարդիկ ունեք։ Օրինակ, եթե համեմատել այդ նույնը Դուբայի հետ։ Իսկ ընդհանրապես, Բաքվում բոլոր մարդիկ այնքան բարի են։ Ձեր հոգևոր մթնոլորտը գրավեց իմ սիրտը:
 
Ինձ դուր եկավ ձեր ծովափը, Սպիտակ քաղաքը։
 
- Ի դեպ, դուք եղել եք նաև Երեւանում։ Կարո՞ղ եք ասել, թե ինչով են տարբերվում Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքները։
 
- Ես Հայաստանում էի մոտ մեկ տարի առաջ,  և նույնպես մոտ երեք օր  գտնվել եմ այնտեղ։ Այնտեղ բոլորովին այլ մթնոլորտ է: Բաքվում ես ինձ ավելի հարմարավետ էի զգում։ Բայց ես քիչ ժամանակ ունեի, որպեսզի լիովին խորասուզվեի  Բաքուն ուսումնասիրելու մեջ։
 
- Եթե հնարավորություն ընձեռվի, նորից կայցելե՞ք մեր քաղաք։
 
- Իհարկե, ես կուզենայի այստեղ գալ ամռանը, երբ շատ կանաչապատում ու ջերմություն կլինի։ Ես կցանկանայի ամբողջությամբ խորասուզվել ձեր մշակույթի ու պատմության, ճաշատեսակների ուսումնասիրման մեջ, շփվել էլ ավելի շատ մարդկանց հետ:

Caliber.Az
Դիտումներ: 555

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

186
20 Հունվարի 2026 22:57
2

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

148
19 Հունվարի 2026 13:01
3

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

127
19 Հունվարի 2026 14:21
4

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

117
19 Հունվարի 2026 12:48
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

113
20 Հունվարի 2026 14:04
6

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

109
20 Հունվարի 2026 11:09
7

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

104
19 Հունվարի 2026 19:19
8

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

101
20 Հունվարի 2026 09:10
9

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

99
20 Հունվարի 2026 09:42
10

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

97
19 Հունվարի 2026 11:19
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading