twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

G20-ի առաջնորդները՝ COP29-ի մասնակիցներին. Բաքուն մի լքեք առանց նոր ֆինանսական նպատակի

19 Նոյեմբերի 2024 16:18

G20-ի երկրների առաջնորդները հստակ ազդանշան են հղել COP29-ի բանակցողներին. Բաքուն մի լքեք առանց հավակնոտ նոր ֆինանսական նպատակի: Սա բխում է բոլոր երկրների շահերից։
 
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը։
 
Նա նշել է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները նույնպես պարտավորվել են առաջ մղել ֆինանսական բարեփոխումները՝ որպեսզի  կլիմայի փոփոխության դեմ պայքարի   վճռական գործողությունները հասանելի լինեն բոլոր երկրներին. «Սա հույժ կարևոր ազդանշան է՝ պարտքային ճգնաժամով և կլիմայի փոփոխության արագացող ազդեցություններով տառապող աշխարհում, որոնք կործանում են մարդկանց կյանքը, խաթարում մատակարարման շղթաները և բարձրացնում են գնաճը բոլոր երկրներում:
 
Առաջնորդները վերահաստատել են, որ գլոբալ համագործակցությունը  հույժ կարևոր է, և որ COP29-ը պետք է օրինակ ցույց տա՝ համաձայնեցնելով հավակնոտ նոր ֆինանսական նպատակը՝ որպես որոշումների հավասարակշռված փաթեթի առանցքային կետ:
 
Ինչպես նշել են G20-ի առաջնորդները, նույնպես  անհրաժեշտ է մշակել ավելի հավակնոտ ազգային ծրագրեր կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, որպեսզի, արդեն հիմա   զգալիորեն արագացվի անցումը դեպի համաշխարհային տնտեսություն՝ հիմնված մաքուր էներգիայի օգտագործման և կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության վրա:

Caliber.Az
Դիտումներ: 275

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading