SOCAR-ը Թուրքիայում գտնվող ՆՎԳ-ի արտադրական հզորությունը կհասցնի 13 մլն տոննայի
2024 թվականին նախատեսվում է Թուրքիայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ակտիվ հանդիսացող STAR նավթավերամշակման գործարանի տարեկան արտադրական հզորությունը հասցնել 13 միլիոն տոննայի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է SOCAR-ի Թուրքիայում նավթավերամշակման և նավթաքիմիական ստորաբաժանման (Turkey Refining and Petrochemical Business Unit) ղեկավար, Petkim Petrokimya Holding-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քենան Միրզոևը։
Նրա խոսքով, STAR նավթավերամշակման գործարանն իր ստեղծման օրվանից օպտիմալացման միջոցով հասել է հզորությունների զգալի աճի: «ՆՎԳ-ի հզորությունը 10-ից հասցվել է 12 մլն տոննայի: Ելնելով ներկայիս շուկայական պայմաններից և ակնկալվող համաշխարհային միտումներից՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում ինչպես Petkim-ի, այնպես էլ STAR գործարանի համար»:
Միրզոևն ընդգծել է, որ նավթավերամշակման գործարանը, որին բաժին է ընկնում Թուրքիայի նավթամթերքների արտադրության մոտ 25%-ը և ներքին շուկայի 19,5%-ը, 2022 թվականին հասել է բարձր եկամտաբերության: