Տնտեսություն
A+
A-
Uniper. Եվրոպայում ադրբեջանական բնական գազի զգալի պահանջարկ կա
06 Հունիսի 2024 15:45
Եվրոպական երկրներում ադրբեջանական բնական գազի մեծ պահանջարկ կա։
Ինչպես տեղեկացնում է Report-ը, այս մասին Բաքվի էներգետիկ ֆորումի երկրորդ օրը՝ «Գազային երկխոսություն. գազի մատակարարումների դերը էներգետիկ ճգնաժամի ժամանակ» թեմայով լիագումար քննարկումների ժամանակ ասել է՝ գերմանական Uniper ընկերության փոխնախագահ Միխայել Գիլմերը։
Նրա խոսքով, բնական գազը դեռ երկար ժամանակ պահանջարկ կունենա։
«Գերմանիան միջոցներ է ձեռնարկում «կանաչ» էներգիային անցնելու համար, սակայն երկիրը շարունակում է կենտրոնացած մնալ գազի խնդրի վրա։ Ռուսական գազից հրաժարվելուց հետո, մայրցամաքում գներն աճել են 7 անգամ, և առաջացել է էներգետիկ ճգնաժամ։ Ուստի ադրբեջանական գազը մեծ պահանջարկ ունի Եվրոպայում»։
Caliber.Az
Դիտումներ: 84