Ադրբեջանը արտահանձնել է ՌԴ հետախուզվող քաղաքացուն
Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին արտահանձնվել է իր երկիր։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է՝ տարածել գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ԱՀ գլխավոր դատախազությունը բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության խնդրանքը՝ արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Վլադիսլավ Վլադիմիրովիչ Գոլուբևին (ծնված 1966 թ.), քրեական հետապնդման ենթարկելո, ում նկատմամբ ՌԴ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքով հետախուզում է հայտարարվել այս երկրի իրավապահ մարմինների կողմից:
Անցյալ տարվա նոյեմբերի 11-ին Վ.Գոլուբևը Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն անցնելիս բերման էր ենթարկվել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ որոշում է կայացվել նրան արտահանձնելու մասին։ Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ շարասյան ուղեկցությամբ նա հանձնվել է Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմինների ներկայացուցիչներին։







