Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է փոխանցել սահմանազատման հանձնաժողովի կազմի վերաբերյալ
10 Մայիսի 2022 14:55
Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է փոխանցել սահմանների սահմանազատման հանձնաժողովի կազմի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը սահմանների սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն էր։
Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում առաջարկություններ ենք արել հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,- ասել է նախարարը։
Caliber.Az
Դիտումներ: 113