Ադրբեջանը Տաջիկստանին է արտահանձնել հետախուզվող տղամարդու
Հանցավորության դեմ պայքարի ողորտում Տաջիկստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Գլխավոր դատախազությունում, ԱՀ գլխավոր դատախազությունը բավարարել է Տաջիկստանի գլխավոր դատախազության հարցումը՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի Մամուր Իքրոմովիչ Յուսուպովին (ծնված 1976 թ.) արտահանձնելու վերաբերյալ, ով մեղադրվում է այլ երկրների տարածքում զինված խմբավորումներին անօրինական մասնակցության մեջ և միջազգային հետախուզման մեջ է հայտնվել 2023 թվականին։
2023 թվականի հուլիսին Մամուր Յուսուպովը ձերբակալվել է մեր երկրի տարածքում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2002 թվականի հոկտեմբերի 7-ի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ որոշում է կայացվել արտահանձնել մեղադրյալին և Արդարադատության նախարարություն Քրեակատարողական ծառայության հատուկ շարասյան ուղեկցությամբ՝ նրան հանձնել են Տաջիկստանի իրավասու մարմիններին։







