Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանը և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել լոգիստիկայի ոլորտում համագործակցության մասին
13 Ապրիլի 2022 11:16
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել «Ղազախստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Նուրլան Սաուրանբաևի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովի հանդիպումը։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ՓԲԸ-ից, հանդիպմանը քննարկվել են Անդրկասպյան տրանսպորտային միջազգային երթուղով բեռների մուլտիմոդալ փոխադրումների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Կողմերը նշել են այս երթուղու թողունակությունը մեծացնելու և տարանցման ժամանակի կրճատմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Համաձայնագիր լոգիստիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Caliber.Az
Դիտումներ: 368