Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի առողջապահության նախարարը կոչով դիմել է աշխարհին
10 Մարտի 2023 12:52
Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևն աշխարհի երկրներին կոչ է արել ավելի մատչելի դարձնել առողջապահությունը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը ասել է «Առողջապահության նոր գլոբալ կառուցվածքի կառուցումը. առաջընթաց, ապահովում, պաշտպանում, առողջության ամրապնդում և գործողություններ այս ուղղությամբ» թեմայով պանելային նիստում:
Մուսաևը նշել է ազգային մակարդակով առողջապահական համակարգի ստեղծման կարևորությունը։
Նրա խոսքով, առողջապահության ոլորտի մասնագետները շեշտում են, որ մարդիկ պետք է կենտրոնանան առողջ ապրելակերպի վրա. «Դա ամրագրված է նաև Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված ռազմավարության մեջ։ Անհատական ապրելակերպի և առողջապահական համակարգի միջև պետք է կապ լինի»։
Caliber.Az
Դիտումներ: 110