Ադրբեջանի դեսպան. Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կոչերը
Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կոչերը պետք է իրականացվեն Հայաստանի կողմից.
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։
Նա նշել է, որ Երևանը կոպտորեն խախտում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների գրեթե բոլոր հայտարարություններում կոչ են արվում կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Հաշվի առնելով Հայաստանի կողմից այս փաստաթղթի բացահայտ խախտումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների նման կոչերը պետք է վերջապես լսվեն և դիտարկվեն Հայաստանի կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։
❗️In almost all statements by the #UNSC member states there was a call for implementation of commitments under the Trilateral Statement. In view of Armenia’s blatant violations of the said document, such calls by UNSC members should finally be heard and observed by #Armenia. pic.twitter.com/orcn1HPXmB
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) December 22, 2022