twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

«Ադրբեջանի դիրքորոշումը կոշտ է, որպես պատերազմում հաղթանակած երկրի» Քաղաքագետ Իսկանդարյանը՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին

22 Սեպտեմբերի 2022 18:06

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում անցկացվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները ռազմական լուծում չունեն»,- հանդիպումից առաջ հայտարարել է Էնթոնի Բլինկենը։ Հանդիպումից հետո Պետդեպարտամենտը հրապարակել է պաշտոնական մամուլի հաղորդագրություն, որի համաձայն, Բլինկենը հակամարտող կոմերի արտաքին գործերի նախարարներին կոչ է արել կրկին հանդիպել մինչև սեպտեմբերի վերջը։ «Քարտուղար Բլինկենը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ և ընդգծել հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը», - մասնավորապես նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ հայաստանյան լրատվամիջոցներն ու քաղաքագետները շարունակում են վերլուծել այս բանակցությունների արդյունքները։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նյույորքյան հանդիպումը որակել է, որպես բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու ԱՄՆ-ի փորձ։ Դրանով հանդերձ, նրա խոսքով, անհասկանալի է ԱՄՆ-ի դիրքորոշումը դիմակայության ակտիվ փուլում (2020թ.- Խմբ.), հաշվի առնելով տարածաշրջանում ազդեցության իրական լծակները։

«Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնը ի վիճակի չէ արդյունավետ ազդել Թուրքիայի վրա, այդ թվում նաևՆԱՏՕ-ի շրջանակներում փոխհարաբերություններում։ Թուրքիայի վրա, որը ղարաբաղյան հակամարտությունում եղել է առճակատման ակնհայտ կողմ»,- հայտարարել է նա հայկական լրատվամիջոցներին։

«Ռուսաստանը, ում մոտ կան տարածաշրջանում տնտեսական և քաղաքական կարևոր լծակներ, նախանձով է վերաբերվում ԱՄՆ-ի նախաձեռնությանը, էլ չասած այն մասին, որ հատկապես ռուսական ռազմական կոնտինգենտն է տեղակայված հակամարտության գոտում»,- հավելել է Ենոքյանը։

«Այս խանդը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Հակամարտությունը լուծելու տարբեր նախաձեռնությունները, միմյանց փոխլրացնելու փոխարեն, կարող են մրցակցության հիմք դնել, որն էլ իր հերթին կարող է նոր ճակատ բացել Արևմուտքի հետ Ռուսաստանի պրոկսի-պատերազմում»,- ընդգծել է քաղաքագետը։

ԱՄՆ-ի ակտիվացումը, նրա կարծիքով, բխում է հայկական պետականության շահերից։

«ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի կազմում Ղարաբաղի գոյությունը չի համարում, որպես հակամարտության հնարավոր լուծում։ Մյուս կողմից, Ռուսաստանը ռազմական կոնտինգենտ է տեղակայել Ղարաբաղում՝ գերադասելով իրեն չծանրաբեռնել Ղարաբաղի անվտանգության ապահովման պարտավորություններով, սոցիալական կամ այլ հարցերով։ Հաշվի առնելով, որ զորքերի տեղակայմամբ հակամարտությունը կարգավորված է, Մոսկվան փորձում է իր ռազմավարական առավելությունը Ղարաբաղում վաճառել Թուրքիային և Ադրբեջանին»,- պարզաբանել է նա։

Քաղաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ի համար Ղարաբաղի հարցը կարևոր է ոչ այնքան լիբերալ արժեքների տեսանկյունից, որքան այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքական և դիվանագիտական ներկայությունը հանդիասնում է լուրջ լծակ տարածաշրջանում։

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայկական լրատվամիջոցներին հայտարարել է, որ բանակցային գործընթացի տարբեր հարթակները իրար դուրս չեն մղում և նրանց միջև մրցակցություն չկա։

Նա նշել է, որ Բրյուսելը առաջարկում է բանակցությունների համար հարթակ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, որպեսզի բանակցությունները կայանան։ Բայց ԵՄ-ն, նրա խոսքով, ինքն է հանդիսանում անվտանգության սպառողը, որը երաշխավորում է ՆԱՏՕ-ն, և ԵՄ-ն ինքնուրույն չի կարող երաշխավորել անվտանգությունը։

«Ռուսաստանը ընդհակառակը՝ հակամարտող կողմերին զենք տրամադրող երկիր է, նրա խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում, իսկ ռազմաբազան՝ Հայաստանում։ Մոսկվայի դերը տարբերվում է բրյուսելյան ձևաչափից։ ԱՄՆ-ը երրորդ ձևաչափ է, ԱՄՆ-ն տիրապետում է անվտանգության ոլորտում իրազեկությանը, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, նրանք անմիջականորեն ներգրավված չեն գործընթացում»,- նշել է քաղաքագետը։

«Տարբեր ժամանակներում հակամարտության կարգավորման գործում գործել է քարտ բլանշ համակարգը, եղել է ժամանակ, երբ գլխավոր դերը խաղում էր ԱՄՆ-ը, հետո Ֆրանսիան, հետո Ռուսաստանը, բայց հիմա հանգամանքները փոխվել են»,- հավելել է Իսկանդարյանը։

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության դիրքորոշումները ոչ միայն հակասում են Ռուսաստանի դիրքորոշումներին, դրանք՝ տարբերվում են։ Այդ դիրքորոշումները համատեղել, միասին աշխատել՝ չի ստացվի, որովհետև Ռուսաստանը շատ վատ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ։ Սա նոր տարր է, որն ի հայտ եկավ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո»,- ընդգծել է նա։

Նրա կարծիքով, Հայաստանը փորձում է օգտագործել ձևաչափերի բազմաբնույթությունը, գտնել մի տարբերակ, որը հարմար լինի նրան։

«Բայց դա հեշտ չէ անել։ Եվ ոչ այնքան այն պատճառով, որ այդ ձևաչափերը տարբերվում են, որքան այն պատճառով, որ իրականում Ադրբեջանի դիրքորոշումը կոշտ է, որպես պատերազմում հաղթած երկրի։ Սա 2020 թվականի պատերազմի արդյունքն է»,- պարզաբանել է քաղաքագետը։

Իսկանդարյանը կարծում է, որ կողմերը կարողացել են որոշակի հաջողությունների հասնել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ բանակցություններում։ Նրա խոսքով, մինչ վերջին էսկալացիան, կողմերը քննարկում էին տեխնիկական հարցեր։

«Ոչ մի այլ խնդրի հարցով իրական բանակցային գործընթաց չի սկսվել։ Ո՛չ սահմանների սահմանազատման, ո՛չ էլ խաղաղության պայմանագրի հարցով։ Հայաստանը և Ադրբեջանը տարբեր կերպ են պատկերացնում եռակողմ հայտարարության դրույթները, նրանց դիրքորոշումները շատ ուժեղ տարբերվում են։ Ադրբեջանը արտաքին ուժերի շեղվածության պատճառով, որոնք ուկրաինական պատերազմի պատճառով Ղարաբաղի ժամանակը չունեն՝ փորձում է արտաքին խաղացողների՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջոցով հասնել իր պայմանների կատարմանը, միաժամանակ օգտագործելով ռազմական ճնշում։ Դիվանագիտական ճնշման, կապված հռետորաբանության հետ այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը լուծված է՝ դիսկուրսիվ ճնշման համադրությունը, և ռազմական ճնշումը՝ այն ռազմավարությունն է, որին հավատարիմ է մնում Ադրբեջանը՝ հիանալի հասկանալով, որ այս պահին ոչ ոք չի կարող լրջորեն միջամտել դրան»,- կարծում է նա։

Քաղաքագետը չբացառեց հերթական էսկալացիան, սակայն լայնածավալ պատերազմը, նրա խոսքով, այս պահին քիչ հավանական է։ «Ադրբեջանը որևէ պատճառ չունի հրաժարվել ռազմական ճնշման իր քաղաքականությունից։ Սա ռազմավարություն է, ոչ թե մարտավարություն»,- եզրափակել է Իսկանդարյանը։

Caliber.Az
Դիտումներ: 154

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսական քաղաքականության նպատակները Ադրբեջանում 19-րդ դարի սկզբին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

547
15 Օգոստոսի 2025 18:47
2

Փոլ Գոբլը՝ Զանգեզուրի միջանցքի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի մասին Caliber.Az-ի հարցազրույցը

174
16 Օգոստոսի 2025 14:16
3

TRIPP-ի էֆեկտը. Բաքուն, Վաշինգտոնը և Երևանը բացեցին դարպասները դեպի Եվրասիա Խասը և Բակտիգուլովը՝ Caliber.Az-ի եթերում

159
15 Օգոստոսի 2025 14:18
4

Chatham House. TRIPP-ի հաջողությունը մեծապես կախված կլինի Թուրքիայի և ԵՄ-ի աջակցությունից

119
15 Օգոստոսի 2025 12:53
5

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

102
18 Օգոստոսի 2025 13:41
6

Վաշինգտոնի արձագանքը. ո՞վ է վախենում Հարավային Կովկասում խաղաղությունից Մաթանաթ Նասիբովա

99
16 Օգոստոսի 2025 12:06
7

ԱԱՀ ղեկավարը հերքել է կազմակերպության լուծարման մասին տեղեկատվությունը. դա բացարձակ սուտ է

94
15 Օգոստոսի 2025 17:18
8

Այսպես Թրամփը կասեցրեց 907-րդ ուղղումը Մանրամասներ

93
15 Օգոստոսի 2025 15:25
9

Զանգիլանի օկուպացիայի վկաները ցուցմունք են տվել դատարանում

84
16 Օգոստոսի 2025 12:51
10

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

69
18 Օգոստոսի 2025 09:57
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading