Ադրբեջանի ՊՆ. ազատագրված տարածքներում զորքերի ծառայությունը կազմակերպված է բարձր մակարդակով ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումների ծառայողական և մարտական գործունեությունը կազմակերպվում է բարձր մակարդակով։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:
Ստորաբաժանումների բազմակողմանի ապահովման և սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավման խնդիրներն իրականացվում են պլանային կարգով.
«Բարդ ռելիեֆ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող տարածքներում շուրջօրյա ծառայություն իրականացնող անձնակազմի մարտունակության հետագա բարձրացման, մարտական պատրաստության բարձր մակարդակը պահպանելու նպատակով՝ հաջողությամբ շարունակվում է ժամանակակից տիպի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարությունը, ինչպես նաև ձեռնարկվում են այլ անհրաժեշտ միջոցառումներ»։
Ադրբեջանական բանակի անձնակազմը պատրաստ է կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրաման՝ հանուն Հայրենի հողերի պաշտպանության»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունում։