Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 15,7 մլրդ դոլար
14 Մայիսի 2024 17:14
Ադրբեջանի և Իտալիայի միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականի վերջին կազմել է մոտ 15,7 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) գործադիր տնօրենի տեղակալ Թուրալ Հաջիլին։
«Իտալիան Ադրբեջանի համար կարևորագույն առևտրային գործընկերն է: Ադրբեջանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականին կազմել է 15 մլրդ 685,97 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներմուծման ծավալը՝ 477,9 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը՝ 15 մլրդ 208,07 մլն ԱՄՆ դոլար, արտաքին առևտրային հաշվեկշիռը՝ 14 մլրդ 730 17 միլիոն ԱՄՆ դոլար»,- երեքշաբթի ասել է Հաջիլին «Ադրբեջանն ու Իտալիան միասին ավելի լավ պարենային ապրանքների համար» թեմայով ադրբեջանա-իտալական բիզնես ֆորումում։
Caliber.Az
Դիտումներ: 93