Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի և Վրաստանի վարչապետները հանդիպում են անցկացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ
27 0Հոկտեմբերի 2023 10:18
Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, Ա.Ասադովը շնորհակալություն է հայտնել՝ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» ֆորումի հրավերի համար և ընդգծել այս միջոցառման կարևորությունը՝ տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի տնտեսական և տրանսպորտային հարցերի քննարկման տեսանկյունից։
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումից ու նշվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ ջանքերի արդյունքում ռազմավարական գործընկերային հարաբերությունները համապարփակ բնույթ են ձեռք բերել։
Caliber.Az
Դիտումներ: 155