Ադրբեջանն ու Պակիստանը պլանավորում են համատեղ ձեռնարկություններ ստեղծել Ղարաբաղում
«Ադրբեջանն ու Պակիստանը ազատագրված տարածքներում գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագրեր ունեն, երկու երկրներին առաջարկվում է համատեղ ձեռնարկություններ ստեղծել»։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջան-Պակիստան տնտեսական համագործակցության պալատի նախագահ Խուրեմ Բհաթինը։
«Քանի որ Պակիստանն ունի շատ մեծ, զարգացած գյուղատնտեսական ոլորտ, նա կարող է որոշ նախագծեր իրականացնել Ղարաբաղում Ադրբեջանի հետ միասին։ երկու Երկրների ընկերությունները նաև Գյանջայում բրնձի գործարան բացելու ծրագրեր ունեն: Ադրբեջանական կողմի հետ համատեղ ձեռնարկություն բացելու շուրջ քննարկումներ են ընթանում։ Ղարաբաղում շինարարական աշխատանքներում կարևոր դեր կարող են ունենալ նաև պակիստանյան ընկերությունները։ Այդ կապակցությամբ որոշ ընկերություններ արդեն իսկ բանակցություններ են վարում Ադրբեջանի տարբեր կառույցների հետ։ Սա կարող է զգալի օտարերկրյա ուղղակի ներդրումներ բերել Ադրբեջանին»,- նշել է նա:
Մաքսային պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,4 մլն դոլար։ Սա 70%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ներկայումս Ադրբեջանում գործում է ավելի քան 2000 պակիստանյան ընկերություն։