Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում աճել է դոլարի պահանջարկը
07 Մայիսի 2024 17:54
Ադրբեջանի Կենտրոնական բանկում (ԱԿԲ) այսօր կայացած արժութային հերթական աճուրդում վաճառվել է 75,1 մլն ԱՄՆ դոլար։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել են ԿԲ-ում։
Աճուրդում պահանջարկը կազմել է 75,1 մլն ԱՄՆ դոլար և ամբողջությամբ ապահովված է։ Ըստ տեղեկությունների՝ սա 1,6 մլն դոլարով կամ 2,2%-ով ավելի է, քան նախապես հայտարարվել էր մայիսի 2-ի աճուրդում։
Caliber.Az
Դիտումներ: 105