Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 129 քաղաքացի
19 Ապրիլի 2022 17:28
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր այդ երկրի 114 քաղաքացի դիմել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայություն (ՊՄԾ)՝ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով։
Ընտանիքի անդամների հետ միասին դա 129 հոգի է, Caliber.Az-ին հայտնել են պետական միգրացիոն ծառայությունից։
«Բոլոր դիմորդները գրանցված են եղել պետական միգրացիոն ծառայությունում իրենց գտնվելու վայրում՝ Ադրբեջանում։ Նրանց կարիքները պարզվել և բավարարվել են, ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, կամ ուղարկվել են համապատասխան կազմակերպություններ»,- հայտնել են պետական ծառայությունից։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմած անձինք Ադրբեջանում ժամանակավոր բնակվելու, աշխատելու, բժշկական օգնություն ստանալու թույլտվություն են ստանում, հավելել են գերատեսչությունում։
Caliber.Az
Դիտումներ: 124