Ադրբեջանցի բժիշկը Մոսկվայում մասնակցել է ՌԴ վիրաբույժների XV համագումարին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է՝ Ռուսաստանի Դաշնության վիրաբույժների XV համագումարը և Մոսկվայի վիրաբույժների IX կոնգրեսը:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ բժշկական ծառայության պահեստազորի գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի վաստակավոր բժիշկ Քյանան Յուսիֆ-զադեն, ով ներկայումս գտնվում է քաղաքացիական ծառայության մեջ։
«Այս ծրագրում ներկայացված էին ընդհանուր վիրաբուժության տարբեր ոլորտներ ներկայացնող ռուս վիրաբույժներ։ Դրա հետ մեկտեղ հոկտեմբերի 25-ին՝ համագումարի երկրորդ օրը, «Սպասոկուկոցկու» կոնգրեսում՝ «Ռազմական դաշտային վիրաբուժություն և աշխատանք էքստրեմալ պայմաններում» բաժնում, ես՝ որպես Ադրբեջանի ռազմական վիրաբույժների միության նախագահ և հիմնադիր, զեկույց եմ ներկայացրել՝ «Ռազմական հակամարտությունում զինվորական դաշտային հոսպիտալում համակցված վնասվածքների բուժման կազմակերպումը» թեմայով, նշել է նա։
Հիշեցնենք, որ Ք.Յուսիֆ-զադեին միջոցառմանը հրավիրել էր՝ Ռուսաստանի վիրաբույժների XV հանագումարի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի վիրաբույժների միության նախագահ Ալեքսանդր Շաբունինը։