Տարեգրություն
A+
A-
Ալիևը՝ թյուրքական աշխարհի միավորման հեռանկարների մասին
20 Փետրվարի 2024 10:34
Թյուրքական աշխարհի միավորումը, ընդհանուր արմատներ ունեցող ժողովուրդների միասնությունը կնպաստեն Թյուրքական պետությունների կազմակերպության յուրաքանչյուր անդամի հզորացմանը։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Տեղեկացնելով, որ այս տարվա հուլիսին Շուշայում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը` պետության ղեկավարն ասել է. «Միևնույն ժամանակ, իմ հրավերով այդ հանդիպմանը կմասնակցի նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահը, որն ունի դիտորդի կարգավիճակ, և դա ևս մեկ հզոր ազդակ կհաղորդի մեր ընդհանուր գործին` թյուրք ժողովուրդների միասնության գործին»:
Caliber.Az
Դիտումներ: 69