BBC-ն և հայկական առասպելները Կողմնակալության ժամանկագրություն
Առաջին անգամը՝ պատահականություն է, երկրորդը՝ զուգադիպություն, երրորդը՝ օրինաչափություն։ Մղվելով այս պոստուլատից և վերլուծելով բրիտանական BBC մեդիա կորպորացիայի գործունեությունը՝ ստիպված ենք արձանագրել, որ դրա գործունեությունը հաճախ կրում է կողմնակալ բնույթ Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ միաժամանակ Հայաստանի նկատմամբ ВВС-ն շատ լոյալ է։ Եվ եթե գործը միայն լոյալության մեջ լիներ։ Վերջերս մենք նորից տեսանք հիվանդության մասին պատմության օրինակ՝ առանց դրա պատճառները նշելու։ Այս ամենը դուրս է թափվել «Ինչպես է Հայաստանը փորձում Սիլիկոնյան հովիտ կառուցել Կովկասում» ամպագոռգոռ վերնագրով հոդվածում։ Խոստովանում եմ, որ այս վերնագիրը չի կարող ծիծաղ չառաջացնել։ Մի ամբողջ շարք պատճառներով։ Սկսենք այն հասկացողությունից, որ փորձելն ու կարողանալը՝ տարբեր բաներ են։
Այստեղ միտս եկավ «Օպերացիա «Ի» և Շուրիկի մյուս արկածները» կատակերգական ֆիլմի մի տեսարան, որտեղ կերպարներից մեկը չէր ուզում ավտոբուսում իր տեղը զիջել հղի կնոջը։ Նրան փորձեցին ամոթանք տալ։ Իբր, նա պատրաստվում է մայր դառնալ։ «Իսկ ես պատրաստվում եմ հայր դառնալ», - առարկեց ֆիլմի հերոսը։ Ահա և Հայաստանն էլ վաղուց արդեն պատրաստվում է ինչ-որ բան դառնալ։ Հիշում եմ այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանն էր հարևան երկրի նախագահը, այն անվանում էին «կովկասյան վագր»։ Արդյունքում նույնիսկ կատվի ձագի հետ, էլ չեմ ասում վագրի մասին՝ Հայաստանին համեմատել չի ստացվում։ Բայց ճիգեր կան՝ դա ճիշտ է։ Դրանց մասին էլ և որոշել են գրել BBC-ում։ Իսկ որպեսզի ընթերցողներից ոչ մեկը չկասկածի նրանում, որ Հայաստանը արդեն շարժվում է «Սիլիկոնյան հովտի» վերածվելու ուղղությամբ՝ մեջբերվում է պատմություն ինը տարեկան մի տղա՝ Սլավիկի մասին, որը «ցուցադրում է իր գյուտը՝ երեք լուսադիոդային լամպերով տուփը»։ Հըմ, տարօրինակ է, որ հոդվածում չկար պատմություն այն մասին, թե ինչպես է այդ նույն Սլավիկը «հորինել» հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։
Ամեն դեպքում, այստեղ առկա է դեժավյու։ Ճիշտ նույն ձևով էլ, խորհրդային վերակառուցման արշալույսին, «Վզգլյադ» ծրագրում հանդես եկավ մի հայ «մարդկության փրկիչ», ով պնդում էր, որ ինքը հորինել է «ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց»։ Այն կոչվում էր, հասկանալի բան է՝ «Արմենիկում»։ Այդ ժամանակվանից ի վեր, ճիշտ է, մարդկությունը այդպես էլ չի գտել ՁԻԱՀ-ի համադարմանը։ Բայց սրանք բոլորը «մանրուքներ» են հայկական աչքակապության և առասպելաբանության ավանդույթների հետ համեմատած։
Մի խոսքով, մենք ուշադրություն չէինք դարձնի այն բանին, թե ինչպես է BBC-ն մասնակցություն ունենում հերթական հայկական առասպելի շրջանառության մեջ, եթե հոդվածում չօգտագործվեր հետևյալ հատվածը. «Հայաստանը՝ 2,7 միլիոն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող ամենափոքր երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա սահմանները տասնամյակներ շարունակ փակ են մնում չլուծված տարածքային վեճերի պատճառով»։
Այստեղ գրեթե յուրաքանչյուր բառ ունի հեգնանքային մեկնաբանության կարիք։ Սկսենք նրանից, որ մեր մոլորակի վրա կան շատ երկրներ, որոնք ելք չունեն դեպի ծով։ Հարց է ծագում. արդյո՞ք այս բոլոր դեպքերում, ըստ BBC-ի՝ մեղավոր են Ադրբեջանն ու Թուրքիան։ Բացի այդ, ոչ բոլորովին է հասկանալի, թե հատկապես ինչ է առաջարկվում անել Հայաստանի մոտ դեպի ծով ելքի բացակայության հետ կապված. այն տեղափոխել Կասպից, Սև, թե՞ անմիջապես Միջերկրական ծովի մոտ։ Թե՞ նրա սահմանները «ծովից ծով» ընդլայնել։
Հայաստանի բնակչության թվի առնչությամբ։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ՝ 1991 թվականին, այս թիվը ավելի բարձր էր՝ 3,5 միլիոն մարդ։ Համեմատության համար, Ադրբեջանի բնակչությունը նույն տարում կազմել է 7,2 միլիոն մարդ։ Այժմ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է 10 միլիոնը։ Եվ մենք մեղավոր չենք նրանում, որ Հայաստանի բնակչությունը կրճատվել է։ Այս երևույթի պատճառները կարող են լինել BBC-ի հետազոտություն առանձին հոդվածում, բայց կա ռիսկ, որ հայ տղամարդիկ կվիրավորվեն՝ լսելով այս միտումի տարբերակներից մեկը։ Ամեն դեպքում, սա Հայաստանը «Սիլիկոնյան հովտի» վերածելու հետ որևէ կապ չունի։
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը բաց սահմաններ չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա այստեղ BBC-ն որոշել է հիմարացնել իր ընթերցողներին՝ չնշելով «հարավկովկասյան փակուղու» ինքնամեկուսացման նախապատճառը։ Թեև ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ Հայաստաը դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ ընտրեց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ուղին։ Այս ամենը հանգեցրեց Առաջին ղարաբաղյան պատերազմին, որի արդյունքում օկուպացվեց մեր երկրի տարածքների 20%-ը։ Թուրքիան Հայաստանի կողմից Քելբեջարի շրջանի օկուպացիայից հետո փակեց նրա հետ իր սահմանները։ Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ դիմում էր պաշտոնական Երևանի բանականության ձայնին՝ մատնանշելով պետությունների տարածքային ամբողջականության խախտված սկզբունքը։ Մենք հղումներ էին անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձևերի, որոնք Հայաստանը անտեսել էր։ Հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը մեր երկրի ժամանակավորապես օկուպացված տարածքներում անօրինական բնակվող հայ բնակչությանը առաջարկեց ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ։ Բայց սա նույնպես անտեսվեց պաշտոնական Երևանի կողմից։ Ավելին, նրա բոլոր կառավարիչների կողմից, ներառյալ հիմա «խաղաղության աղավնու» դեր խաղացող Նիկոլ Փաշինյանի։ Ով, ինչպես բոլորս հիշում ենք, ժամանակավորապես օկուպացված Խանքենդիի կենտրոնում գոռում էր, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։ Նա էլ հրաման տվեց ռմբակոծել խաղաղ ադրբեջանական քաղաքները 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նա էլ շարունակեց ֆինանսավորել և զինել ղարաբաղյան խունտային՝ դրա ավարտից հետո, ինչը Ադրբեջանին ստիպեց հակաահաբեկչական գործողություն անցկացնել Ղարաբաղի տարածաշրջանում և լիովին վերականգնել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մի տեսակ ակնհայտ փաստեր են։ Որը պետք է հայտնի լինի այնպիսի հայտնի մեդիա հսկային, ինչպիսին BBC-ն է։ Բայց այնտեղ նախընտրել են անտեսել այս ամենը, կենտրոնանալով Հայաստանի՝ որպես որոշակի «զոհ» դիրքավորելու հերթական օրինակի վրա։ Եվ սա նման բնույթի առաջին օրինակը չէ։ Մենք հիշում ենք, թե ինչպես BBC-ն ավելի վաղ՝ «Ոմանց համար դպրոցներ, մյուսների համար՝ բռնաճնշումներ։ Ինչպես են ապրում ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում» վերնագրով հոդվածում բացահայտորեն զրպարտեց մեր երկիրը։ Մենք հիշում ենք նաև այն մասին, թե ինչպես իր ժամանակին BBC-ն մանիպուլյատիվ կերպով լուսաբանեց նաև Շուշա-Խանքենդի մայրուղում ադրբեջանցի ակտիվիստների գործողությունը։
Ավելի վաղ, X սոցիալական ցանցում այս հաշվով արտահայտվել էր Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով, տագնապահույզ է անում այն, որ BBC-ն իր կանոնադրությունում հայտարարում է, որ իր բոլոր լրահաղորդումներում «ձգտում է պատշաճ անաչառության հասնելուն»։ «Հրապարակությունը, որը պնդում է, որ «այս պարտավորություն ունի հիմնարար նշանակության մեր հեղինակության, մեր արժեքների և մեր լսարանի վստահության համար», զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ մանիպուլյացիաներով և կեղծիքի քարոզչությամբ։ BBC-ն պետք է ծառայի որպես հարթակ բոլոր կարծիքների համար, հատկապես զգայուն թեմաների շուրջ», - նշել է Հաջիևը 2023 թվականի սեպտեմբերին։
Դրսում 2025 թվականի մայիսն է, բայց BBC-ն, ինչպես տեսնում ենք, մտադրություն չունի հրաժարվել Հայաստանը գովաբանելու և միաժամանակ Ադրբեջանին վարկաբեկելու իր ավանդույթներից։