twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ընտրախավեր՝ քարանձավներից Թուրքաֆոբիան որպես ախտորոշում

16 Մայիսի 2025 11:07

Հայաստանում քաղաքական պայքարը հերթական անգամ բացահայտեց հայ հասարակության ամենամեծ խոցը։ Եթե ավելի մանրամասն, ապա ամեն ինչ տեղի է ունեցել հետևյալ կերպ։ Երկրում խորհրդարանական ընտրությունների ժամկետի (2026 թվականի հունիս) մոտենալուն զուգընթաց, հաճախակիացել են գործող վարչապետի վրա հարձակումները ընդդիմության այն մասի կողմից (պետք է ասել՝ մեծ մասի) որը ներկայացված է ղարաբաղյան կլանի կողմից։ Այս առումով հատկապես ակտիվ է «Հայաստան» դաշինքը, որը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքի պատգամավորները արդեն մի քանի շաբաթ դատապարտում են Փաշինյանին, նրա դեմ առաջադրելով ամենատարբեր մեղադրանքներ՝ ընդհուպ մինչև կոռուպցիան։
 
Այս հարձակումները վարչապետի վրա անդրադառնում են ծայրահեղ «ցավոտ»։ Խորհրդարանում նրա ելույթներից նկատելի է, թե նա ինչպես է ներվայնանում, գոռալով հունից դուրս գալիս և ինչ որ ջղաձգական մարմնաշարժումներ անում։ Սակայն, որոշ մեկնաբանները հավաստիացնում են, որ դա նրա բնական վիճակն է։ Իմաստը, սակայն, սրանում չէ, այլ նրանում է, որ ինքը Փաշինյանը հիմա իրեն այնուամենայնիվ  այնքան հարմարավետ չի զգում, որքան, ասենք, 2021 թվականին, երբ նա կրկին անգամ հաղթեց ընտրություններում։ Նրա վարկանիշը կայուն անկում է ապրում, և դա կարելի է տեսնել թեկուզ նրանով, որ երկու քաղաքներում, ներառյալ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիի ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են ընդդիմադիր կուսակցությունները։
 
Փաշինյանի թիմը ստիպված է գործել բոլոր ճակատներում, ներառյալ նաև պատասխան հարձակումները ընդիմախոսների դեմ։ Եվ ինչպիսի՞ հարձակում, ինչպիսի՞ վիրավորանք է Հայաստանում համարվում ամենածանր։ Բնականաբար, ընդդիմախոսին  «թուրք» անվանելը։ Ահա մենք և մոտենում ենք մեր նյութի գլխավոր թեմային։
 
Այսպես, Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշել է, որ ժողովրդի շրջանում կան շատ տարբեր լուրեր և խոսակցություններ, որոնց իշխանությունները չեն արձագանքում։ Մասնավորապես, շատ են խոսում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրը ազգությամբ թուրք (ադրբեջանցի – խմբ.) է եղել։ «Բայց մենք չէ որ դրա մասին չենք խոսում։ Ասում են, որ նա և իր շրջապատը ո՛չ ղարաբաղցիների համար, ո՛չ Ղարաբաղի համար ոչինչ չեն արել, իր ժամանակին լքել են այդ տարածքը և տեղափոխվել Հայաստան։ Մարդիկ նաև ասում են, որ նրանք հայրենիք չունեցող դավաճաններ են, բայց մենք չէ որ նման բաների մասին չենք խոսում», - ընդգծել է Արշակյանը։
 
Ինչպես այնուհետև հաղորդում են հայկական լրատվամիջոցները, «սա կտրուկ բացասական արձագանք է առաջացրել՝ նիստերի դահլիճում գտնվող «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի կողմից, ով պաշտպան է կանգնել իր հորը»։ Ի պատասխան՝ Արշակյանը խոստացել է Լևոնին դուրս շպրտել նիստերի դահլիճից, որից հետո «Հայաստան» խմբակցությունը ամբողջ կազմով լքել է խորհրդարանը։
 
Սրանով, սակայն պատմությունը չի ավարտվել։ «Յուրաքանչյուրը, ով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին և «արցախի» առաջին նախագահին՝ «արցախի հերոս» բարձրագույն կոչմանը արժանացած, «արցախի» ազատագրմանը մասնակցած և «արցախի» համար պայքարած մարդուն, ինչպես նաև նրա ընտանիքի ցանկացած անդամին անվանում է թուրք, և ով ծնվել է պարզապես ռետինի վրա գումար խնայելու հետևանքով, պետք է արժանանա լուրջ և խիստ հանրային պարսավանքի… Ձեզ նման մարդկանց պատճառով մենք կորցրեցինք մեր հայրենիքը։ Դուք «արցախի» էջը փակում եք դեմքին ժպիտով և նրանց, ովքեր այն ազատագրեցին՝ համարում թուրքեր կամ անարժաններ», - այսպիսի հյութալի հանդիմանություն է արել իշխող վերնախավին ղարաբաղյան կլանի հետ մտերիմ փաստաբան Ռոման Երիցյանը։
 
Հաջորդը, ով արտահայտվել է այս թեմայով՝ Հայաստանի նախկին առողջապահության նախարար, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արդեն անցնում է ոչ նորմատիվ բառապաշարի. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, և սա վերաբերում է բոլոր «նախկիներին», ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր վաղը ինձ, իմ թիմակիցներին և ընդհանրապես որևէ մեկին վիրավորանքի տեսքով անվանեն «թուրք»... Ես... նրա մորը, հորըը, ամեն սրբությանը, որը նա ունի, և ընտանիքը»։
 
Պետք է հիշեցնել, որ ինքնին Փաշինյանին նույնպես հաճախ են թուրք անվանում։ Սակայն այստեղ կա մեկ նրբերանգ։ Եթե նրա նկատմամբ «թուրք» մակդիրը հնչում է մտահայեցողական, ավելի շատ որպես վիրավորանք Բաքվի և Անկարայի հետ պայմանավորվելու նրա, թեև դանդաղ՝ փորձերի համար, ապա Ռոբերտ Քոչարյանի հասցեին այն ստանում է ավելի շոշափելի հատկանիշներ։ Մենք հիմա չենք փորփրի Հայաստանի երկրորդ նախագահի ընտանեկան գաղտնիքները, միայն կնշենք, որ կան որոշակի հիմքեր նրան հոր կողմից գենետիկորեն ադրբեջանցի համարելու համար։ Համացանցում կան այս թեմայով նյութեր։ Ում համար հետաքրքիր է, կարող են ծանոթանալ։
 
Մեր նպատակը՝ հայ քաղաքական գործիչների ծագման մասին նուրբ մանրամասներով հիանալը չէ, այլ լուսավորել շատ ավելի լուրջ խնդիր։ Այսինքն Հայաստանում անհանգչելի թուրքաֆոբիայի հերթական ցայտումը, որը արտացոլում է հայկական քաղաքական էլիտայի քարանձավային գիտակցության մակարդակը։
 
Այո,  «թուրք» կամ «թյուրք» բառը ժամանակակից հայերենում հանդիսանում է  վիրավորական։ Մինչդեռ ամենացավալին կայանում է նրանում, որ այս «գործիքով» օգտվում են ոչ միայն թունդ ազգայնականները, դաշնակները և ռազմական հանցագործները (նրանց հարցում ամեն ինչ պարզ է՝ թուրքերի նկատմամբ նրանց ատելությունը մակերեսին է, և հենց դրա վրա է կառուցվում նրանց ողջ քաղաքական գործունեությունը), այլ նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք իրենց դիրքավորում են որպես լիբերալներ, հարևանների հետ խաղաղության կողմնակիցներ, հասարակական դիսկուրսի բարեփոխիչներ, «իրական Հայաստանի» գաղափարի տարածողներ։
 
Հաշվի առնելով հակամարտության երկար պատմությունը՝ կարելի է դեռ հասկանալ, երբ նման էթնիկ «հայհոյանքները» օգտագործում են սովորական մարդիկ, բայց դա բացարձակապես վայրենի տեսք ունի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններ անցկացնող Հայաստանի կառավարության ներկայացուցիչների շուրթերում։ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչների նման երեսպաշտ վարքագիծը պարզապես զզվելի է։ Չէ որ խաղաղության իսկական կողմնակիցները, ընդհակառակը, կձտգտեին հասարակության մեջ արմատախիլ անել այս միտումը՝  նրան մատուցելով իրենց անձնական օրինակը։
 
Այո՛, հնարավոր է, որ նրանցից ոմանց համար սա պարզապես ընդդիմադիրին հարվածելու միջոց է, այլ ոչ թե խորը վարքային կոդ, բայց ինքնին այն փաստը, որ նրանք ստիպված են դիմել թուրք-թշնամու այդ կերպարը շահագործելուն՝ խոսում է այն մասին, որ նրանք պատրաստ չեն կոտրել թուրքաֆոբիայի արատավոր պարադիգմը, նրանք խաղում են դրա հետ և սնուցում այն՝ հայ հասարակությանը պահելով մարդատյաց գաղափարների և պատկերացումների գերության մեջ։
 
Իսկ չէ որ այդ հասարակությունը շուտով ստիպված կլինի արտահայտվել սահմանադրությունից ադրբեջանական տարածքների նկատմամբ պահանջների վերացման առնչությամբ։ Հայ հասարակությունը իր ներկայիս վիճակում արդյո՞ք պատրաստ է վճռական «ոչ» ասել անցյալի քիմերաներին։ Կցանկանայի հույս ունենալ, որ պատասխանը կլինի դրական, բայց ինչ-որ բան հուշում է, որ այդ հույսերը կարող են ապարդյուն լինել։

Caliber.Az
Դիտումներ: 161

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. ինչպիսի՞ն պետք է լինի այն AnewZ-ի հարցումը Բաքվում, Երևանում և Թբիլիսիում

280
03 Հունիսի 2025 13:20
2

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

181
04 Հունիսի 2025 10:21
3

Էրդողան. Ղարաբաղում զարգացում է նկատվում ամենուրեք

165
03 Հունիսի 2025 10:26
4

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

164
03 Հունիսի 2025 16:06
5

Առաքելությամբ սենատորը Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

133
03 Հունիսի 2025 17:17
6

Հայաստանի դերային խաղերը Ոչ թե «հանձնվել են», այլ պարտվել են

130
04 Հունիսի 2025 18:36
7

«Միացումից» մինչև բարոյական փլուզում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

115
03 Հունիսի 2025 15:45
8

Պայքար ստվերի դեմ Փաշինյանըն ու Էջմիածինը բախվել են

105
04 Հունիսի 2025 16:53
9

Նշան բռնել սրբին «Հին աշխարհի հիստերիկները»

95
05 Հունիսի 2025 10:49
10

Վրեժխնդրության գործիքը Հայաստանում և ավանդույթների վահան Վրաստանում Էջմիածինը պատվամոլությունների կրակում

91
05 Հունիսի 2025 19:53
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading