twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վաշինգտոնյան ազդակ Երևանը վերանայում է իր անվտանգության ճարտարապետությունը

16 Սեպտեմբերի 2025 16:21

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում հերթական անգամ որոշել են ցույց տալ իրենց հավատարմությունը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու ամերիկյան ուղու վրա ձեռք բերված պայմանավորվածություններին: Այսպես, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Համապարփակ անվտանգություն և կայունություն-2025» միջազգային համաժողովում իր ելույթում հայտարարել է, որ «օգոստոսի 8-ը ընդհանուր առմամբ փոխել է մեր անվտանգության միջավայրը»: «...անվտանգության համակարգը, որի հետ մենք մեծ հույսեր էինք կապում, առնվազն մինչև 2020 թվականի պատերազմի ավարտը և հետագա ժամանակահատվածում, անկենսունակ դուրս եկավ, և մեզ հարկավոր էր այլընտրանքային գաղափարախոսություն կամ՝ նոր անվտանգության ճարտարապետության իմաստավորման կամ որոնման ուղին բռնելու անհրաժեշտություն, որպեսզի մենք կարողանանք սկսել մտածել», - ասել է Գրիգորյանը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է վերջնականապես մշակել իր ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Հարավային Կովկասում առաջացած նոր իրողությունները:
 
Հարկ է նշել, որ այս երկրում նոր անվտանգության ռազմավարության մշակման մասին սկսել են խոսել դեռ այս տարվա սկզբին: Մասնավորապես, նույն Գրիգորյանը, 2025 թվականի փետրվարին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը վերանայելու անհրաժեշտության մասին: Բայց ինչը որ հատկանշական է. այն ժամանակ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցին այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասվում, Անվտանգության խորհրդի քարտուղարը դժվարացել էր պատասխանել: Սակայն իր երեկվա ելույթում նա միանգամայն կոնկրետ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ռազմավարական առաջնահերթություն է հանդիսանում խաղաղության հաստատումը և անվտանգության կառույցների նոր իրողություններին հարմարվելու համար պայմանների ստեղծումը:
 
«Անվտանգությունն ապահովելու և շրջակա միջավայրին հարմարվելու համար  նախևառաջ անհրաժեշտ է խաղաղություն։ Սա մեր ռազմավարական առաջնահերթությունն է։ Բացի այդ, խաղաղություն հաստատելով՝ անհրաժեշտ է այն ինստիտուցիոնալացնել և ամենօրյա հոգ տանել նրա մասին, ինչպես նաև պայմաններ ստեղծել անվտանգության կառույցների հարմարվելու համար», - ասել է Արմեն Գրիգորյանը։
 
Այլ կերպ ասած՝ բարձրաստիճան հայ պաշտոնյան փաստորեն հաստատել է Նիկոլ Փաշինյանի կոչն այն մասին, որ «խաղաղությունը պետք է պահպանել»։ Հիշեցնենք, որ ժողովրդին ուղղված իր վերջին ելույթում Հայաստանի վարչապետը ընդգծեց վաշինգտոնյան համաձայնագրերի պատմական կարևորությունը, որոնք ամրագրեցին Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։ Նա նաև նշեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից երկիրը մտավ բոլորովին նոր իրականություն՝ նոր Հարավային Կովկաս և նոր Հայաստանի Հանրապետություն։
 
«Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է իրական խաղաղությունը, չէ որ անկախության առաջին օրերից ապրել ենք հակամարտության մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում։ Խաղաղությունը մեզ համար անծանոթ և շատ առումներով օտար երևույթ է, բայց կարևոր է այն պահպանել», - ասել է Փաշինյանը։
 
Վերադառնալով Արմեն Գրիգորյանի «թարմ» հայտարարություններին, կարելի է ամենայն ակներևույթամբ պնդել, որ դրանք համապատասխանում են «իրական Հայաստանի» նոր հայեցակարգին, որը հանդիսանում է վարչապետի մտահղացումը և առաջ է մղվել այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին: Սակայն հենց Վաշինգտոնի բանակցություններն էին, որոնք կտրուկ խթան հաղորդեցին՝ նոր գաղափարախոսության շրջանակներում անվտանգության հարցերի վերանայման գործընթացի մեկնարկին:
 
Այս համատեքստում ներգրվում են Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված քայլերը. սկսած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից մինչև Ագղրըդաղ լեռան պատկերը՝ պետական սահմանը հատելիս տեղադրվող պաշտոնական դրոշմանիշից հեռացնելու որոշումը։ Վերջին միջոցառումը, ճիշտ է, դժգոհության փոթորիկ առաջացրեց Հայաստանում, իսկ ընդդիմությունը այս քայլը անվանեց «գործող իշխանության ռևերանս դեպի Ադրբեջանի և Թուրքիայի կողմը»։
 
Սակայն, չնայած այս ամենին, այս փաստը պետք է գնահատվի որպես գործող իշխանության նախաձեռնություն, որը ձեռնարկվել է հանուն բուն Հայաստանի ապագայի։ Չէ որ հայկական պետական խորհրդանիշներում Աղրըդաղի առկայության ինքնին փաստը հակասում է՝ Երևանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության պահպանմանը նվիրվածության ներկայումս հայտարարված քաղաքականությանը, քանի որ հանդիսանում է ռևանշիստական գաղափարախոսության ակնառու մնացորդ։ Այժմ այս կետն էլ է հարթեցվել։
 
Կցանկանայի հույս ունենալ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի շարժվել դեպի խաղաղություն՝ այն հստակ գիտակցմամբ, որ ցանկացած երկրի անվտանգության երաշխիքը հանդիսանում է՝ կայունություն նրա գտնվելու տարածաշրջանում և բարի հարաբերությունները հարևանների հետ։

Caliber.Az
Դիտումներ: 425

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

173
08 Հունվարի 2026 15:53
2

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

157
10 Հունվարի 2026 10:38
3

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

145
08 Հունվարի 2026 19:12
4

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

127
09 Հունվարի 2026 10:29
5

Նախագահ Ալիևի հարցազրույցը. արդյունքներ, նպատակներ, շեշտադրումներ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

125
08 Հունվարի 2026 09:21
6

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

119
09 Հունվարի 2026 16:56
7

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

106
10 Հունվարի 2026 09:58
8

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

102
09 Հունվարի 2026 17:25
9

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

91
09 Հունվարի 2026 21:16
10

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

87
09 Հունվարի 2026 09:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading