twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռևանշիզմը դեմքերում և դոլարներում ANCA-ն շարունակում է ջուրը պղտորել

20 Սեպտեմբերի 2025 18:21

Եվ այսպես, ինչպես ասում են, սկսվեց: Մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները և դրանից անմիջապես հետո Հայաստանի սահմանադրությունում փոփոխություներ մտցնելու վերաբերյալ նախատեսված հանրաքվեն մնացել է տասը ամսից մի փոքր ավել, և հայ ռևանշիստները որոշել են իզուր ժամանակ չվատնել՝ սկսելով նոր արշավներ Արևմուտքի երկրների օրենսդիր մարմիններում, որոնց նպատակն է՝ թույլ չտալ համապարփակ խաղաղության հաստատումը Բաքվի և Երևանի միջև:
 
Այսպես, բառացիօրեն վերջերս մամուլում անցավ տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է՝ «արցախ/Լեռնային Ղարաբաղ. Էթնիկ զտումներից երկու տարի անց» թեմայով «կոնֆերանս» անցկացնել, իսկ երեկ հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն՝ կոնգրեսական Գեյբ Ամոնի նախաձեռնությամբ և «Հայ դատ»  (ANCA) կոմիտեի կողմից աջակցվող ԱՄՆ Պետդեպարտամենտի լիազորման փոփոխություն է ընդունել։
 
«Այս փոփոխությունը նախատեսում է հայ գերիների ազատ արձակում, «արցախի» հայերի անվտանգ վերադարձ և հայկական մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանություն», - ասվում է ANCA-ի  ֆեսբուքյան էջում:
 
Սկզբի համար նշենք, որ ANCA-ն կատարում է ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական շահերի հիմնական պաշտպաններից մեկի գործառնություն և նպատակաուղղված զբաղվում է ամերիկացի կոնգրեսականների կաշառքով։ Տվյալ կազմակերպությունը այս խայտառակ ասպարեզում իր ջանքերը ակտիվացրել է  2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տնտեսական շրջանում անցկացված մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում  իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո։
 
Այսպիսով, տարածաշրջանում հետհկոնֆլիկտային ժամանակաշրջանի սկսվելու հետ, Ամերիկայի Կոնգրեսում ANCA-ի կողմից առատաձեռնորեն  կոռումպացված կոնգրեսականների մատուցմամբ շարունակվում է հայամետ ուղվածությամբ բանաձևերի ընդունման ճանապարհով Ադրբեջանին վարկաբեկելու փորձերի շարան և այնպիսի հարցերի քննարկումներ, որոնք բառի բուն իմաստով հանդիսանում են ուրվականային։
 
Այսպես, 2024 թվականին ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպեց «Հակազդեցություն ցեղասպանությանը։ Ղարաբաղի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովումը» թեմայով սադրիչ բովանդակությամբ երկօրյա քննարկումներեր, որոնց մասնակցել են համաշխարհային հայության կամակատարներ Ֆրենկ Փալոնը, Էդ Մարկին և վերոնշյալ Գեյբ Ամոն։
 
Եվ որպեսզի հատուցել իրենց հայ հովանավորների փողերը՝ այս կոնգրեսականները հերթական անգամ հնչեցրեցին հայամետ պատմվածքներ «ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձի իրավունքների, Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու և Ադրբեջանին ամերիկյան օգնությունը դադարեցնելու, ինչպես նաև Բաքվին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին»։
 
Այսինքն, բացարձակապես ակնհայտ է, որ հակաադրբեջանական քարոզչությունը և՛ ամերիկյան Կոնգրեսում, և՛ Ֆրանսիայի Ազգային ժողովում, և՛ Եվրախորհրդարանում ծավալվում է ոչ թե հայերի նկատմամբ հատուկ սիրո և անսահման համակրանքի պատճառով, այլ միայն հայկական լոբբիի պինդ լցված քսակի շնորհիվ։
 
Ադրբեջանի դեմ այս արշավում ոչ պակաս կարևոր դեր է խաղացել նաև մի շարք արևմտյան երկրների ղեկավարության թշնամական քաղաքականությունը։ Այդ մասին բազմիցս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
«60 հայամետ ամերիկյան կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով հերթական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այսօր առավոտյան ես թերթեցի այդ կոչը։ Զզվելի կոչ է, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Սակայն, ինչի՞ մասին է սա խոսում։ Այն մասին, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում», - հայտարարել է պետության ղեկավարը՝ 2024 թվականի հոկտեմբերին Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում իշխանության գլուխ էր հայամետ Բայդենի վարչակազմը։
 
Սակայն և Թրամփի վարչակազմի գալուց հետո էլ ANCA-ն չհանգստացավ և շարունակեց տանել իր գիծը՝ ինչպես միշտ, այս գործընթացում ներգրավելով վարձահատուցվող օրենսդիրներին։ Այսպես, 2025 թվականի մարտին Ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչները  ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ արեցին կիրառել 907-րդ ուղղումը և դադարեցնել  ռազմական օգնությունը Ադրբեջանին: Այդ ժամանակ «Հայ Դատի» բյուրոյի կենտրոնական գրասենյակը հպարտությամբ հայտնեց, որ պետքարտուղարին ուղղված երկկուսակցական նամակը գլխավորել են կոնգրեսականներ Մայք Լոուլերը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Գեյբ Ամոն։
 
Թվում է, թե հայկական լոբբիի այս չափազանց ակտիվությունը 907-րդ ուղղման շուրջ կապված էր Դոնալդ Թրամփի կողմից դրա հնարավոր չեղարկման մտավախությունների հետ: Եվ, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, դրանում նրանք չսխալվեցին:
 
Այս տարվա օգոստոսի 8-ին կայացած Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների և ԱՄՆ-ի նախագահի պատմական վաշինգտոնյան հանդիպումից հետո, կառավարության պաշտոնական « Federal Register » ամսագիրը հրապարակեց Դոնալդ Թրամփի հուշագրի տեքստը՝ «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ ուղղման չեղարկելու վերաբերյալ, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին։
 
Հեշտությամբ և ուրախությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի դժգույն գարշահոտի տեսք ունեին հայ ռևանշիստները և Կոնգրեսի հայկական շահերի քարոզիչները, չէ որ Սպիտակ տան ղեկավարի այս կամային որոշումը, ի թիվս այլ բաների, հաստատեց Ադրբեջանի հեղինակությունը որպես Հարավային Կովկասի առաջատար տարածաշրջանային դերակատարի, որի հետ համագործակցությունը առաջնահերթություն է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի համար։
 
Վերադառնալով հայամետ կոնգրեսականների «թարմ» արարքներին, նախևառաջ նշենք, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայ քաղաքացիների հարցը՝ Ադրբեջանի ներքին գործն է, և, համապատասխանաբար, Բաքվի համար անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն։
 
Հետո։ Ադրբեջանն ունի իրական ապացույցներ, ներառյալ նաև տեսանյութեր, որոնք հաստատում են օկուպացիայի ժամանակահատվածում Հայաստանի կողմից ադրբեջանական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստեր։ Բացի այդ, դրանում իրենց աչքով համոզվել են և՛ միջազգային փորձագետները, և՛ հետազոտողները, և օտարերկրյա լրագրողները, և՛ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնք այցելել են Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր՝ դրանց ազատագրումից հետո։
 
Այժմ, ինչ վերաբերվում է ««արցախի» հայերի անվտանգ վերադարձին»։ Առաջինը, սկսենք նրանից, որ որևէ «արցախ» չկա ու երբեք գոյություն չի ունեցել։ Իսկ  ահա Ղարաբաղի հայկական ծագումով սովորական բնակիչներին պաշտոնական Բաքուն առաջարկեց ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը։ Միակ բանը, որ նրանք պետք է անեին՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը ու հետևել ադրբեջանական պետության օրենքներին։ Այդ դեպքում, համապատասխանաբար, նրանց կտրամադրվեին այն բոլոր իրավունքերը, որոնց տիրապետում են  Ադրբեջանի Հանրապետության զինանշանը կրող անձնագրերի տերերը։ Բայց նրանք նախընտրեցին հեռանալ, ինչը նրանց կամավոր ընտրությունն էր։ Եվ սա արձանագրված է ՄԱԿ-ի առաքելության զեկույցում, որում  հաստատում է, որ հայերի նկատմամբ որևէ հալածանքներ կամ նրանց նկատմամբ «էթնիկ զտումներ» չեն եղել՝ Ղարաբաղը լքած մարդիկ դա արել են սեփական կամքով։ Ի տարբերություն այն ադրբեջանցիների, ովքեր նախորդ դարի 80-ականների վերջին սպանության սպառնալիքի տակ լքել են իրենց հարազատ տները Հայաստանում։ Միգուցե՞ արժե նախ առարկայական քննարկել ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան։
 
Հասկանալի է, որ բոլոր ողջամիտ, փաստերի վրա հիմնված փաստարկները «միացումի» կողմնակիցների մոտ դրված են «անտեսել» կոճակի վրա, ինչը նրանք արեցին Ադրբեջանի այն ժամանակվա օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերումը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի նկատմամբ: Ու այսպես նաև բացարձակապես պարզ է, որ «հայերի անվերջ տառապանքների» մասին այս բոլոր պատմվածքները շարունակելու են քարոզվել ANCA-ի և նմանատիպ կազմակերպությունների աջակցությամբ, և՛ Կոնգրեսում, և՛ այլ միջազգային հարթակներում։
 
Սակայն ԱՄՆ-ում խրամատավորված՝ «հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության» մասին քարոզող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռասիստական գաղափարախոսության այս բոլոր կողմնակիցները՝ ոչնչացնելու, այլ ոչ թե կառուցելու իրենց ձգտումներում չպետք է մոռանան այն մասին, որ Սպիտակ տունը իր քաղաքականության մեջ Ադրբեջանին հատկացնում է հատուկ տեղ: Եվ անպայման հիշեն դժգույն գարշահոտի իրենց տեսքի մասին:

Caliber.Az
Դիտումներ: 98

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

322
18 Սեպտեմբերի 2025 14:14
2

Ֆրանսիան և ուրվականները Հակաադրբեջանական ներկայացում՝ իրական քաղաքականության փոխարեն

292
18 Սեպտեմբերի 2025 12:10
3

Առասպելներից` դեպի իրականություն Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

240
18 Սեպտեմբերի 2025 09:25
4

Երկպառակության կաթողիկոսը Գարեգին II-ը նորից դուրս է եկել մարտադաշտ

210
18 Սեպտեմբերի 2025 20:41
5

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են տեքստիլի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները

210
18 Սեպտեմբերի 2025 11:28
6

Միլլի Մեջլիսում՝ ադրբեջանականության գաղափարախոսության առաջխաղացման թեմայով լսումներ կանցկացվեն

189
18 Սեպտեմբերի 2025 17:13
7

Ալիևը և Կոսը քննարկել են Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ ԼՈՒՍԱՆԿԱՐ

184
18 Սեպտեմբերի 2025 16:29
8

Զախարովա. Ռուսական պարեկային նավը կժամանի Բաքվի նավահանգիստ

181
18 Սեպտեմբերի 2025 19:25
9

Եվրահանձնակատար Կոս. Ղարաբաղ այցը խորը տպավորություն թողեց ինձ վրա

181
18 Սեպտեմբերի 2025 19:56
10

Ռուսաստանցի դիվանագետ Աղասանդյան. Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ պարտավորություններին

166
18 Սեպտեմբերի 2025 17:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading