twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղությունը որպես ռազմավարություն Փաշինյանը կողմնորոշվում է «իրական քաղաքականության» վրա

22 Սեպտեմբերի 2025 13:37

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում ելույթի ժամանակ հնչեցրեց է մի շարք հայտարարություններ և ուրվագծեց՝ երկրի հիմնական քաղաքականության առաջնահերթությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։
 
Առաջին հերթին վարչապետը նշել է այն փաստը, որ անցյալ ամիս կայացած վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանը թևակոխել է իր պատմության բոլորովին նոր փուլ՝ շնորհիվ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։
 
«Այս խաղաղությունը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, շնորհիվ իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրի։ Օգոստոսի 8-ը՝ դա կուլմինացիա է, երկար գործընթացի գագաթնակետը», - ասել է Փաշինյանը՝ հատուկ նշելով, որ անցած մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։
 
«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի այս 1 տարին և 7 ամիսը վերածվի 2 տարվա և 7 ամսվա, 3 տարվա, 4 տարվա, 5 տարվա, 50 տարվա, 100 տարվա, 200 տարվա և այդպես շարունակ, և սա տարածվի Հայաստանի ողջ սահմանի վրա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
 
Սկզբի համար նշենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու առնչությամբ Հայաստանի վարչապետի լավատեսական տրամադրվածությունը լիովին համապատասխանում է այն խաղաղ օրակարգին, որը Բաքուն առաջ է մղում հետկոնֆլիկտային ժամանակաշրջանի ամենասկզբից։ Եվ այս կապակցությամբ միանգամայն հատկանշական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները խարսխվում են հենց «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա, որի համաձայն Ղարաբաղը Ադրբեջան է։
 
Հիշեցնենք, որ այս հայեցակարգը Հայաստանի վրաչապետի կողմից նախաձեռնվել է այն բանից հետո, երբ նա հայտարարեց՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու իր պատրաստակամության մասին։ Եվ այս տարվա փետրվարին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից նա հույս հայտնեց, որ «իրական Հայաստանի» իր հայեցակարգը կդառնա պաշտոնական ամբողջ ազգի համար և աջակցություն կստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
 
«Համարում եմ, որ առաջիկա ընտրական գործընթացները պետք է ընթանան հենց այս տրամաբանության շրջանակներում։ «Իրական Հայաստանի» հայեցակարգը պետք է ընտրությունների ճանապարհով դառնա հայ ժողովրդի պաշտոնական գաղափարախոսություն», - այն ժամանակ ասել է Հայաստանի ղեկավարը։
 
Հետևելով նույն տրամաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսին, Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, հայտարարեց Հայաստանի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին՝ հաստատելով, որ կառավարությունը աշխատում է Հիմնական օրենքի նոր նախագծի վրա։ Ավելին, նա նույնիսկ պատրաստակամություն հայտնեց նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության գործող Հիմնական օրենքին։

Միանգամայն  ուշագրավ է նաև, որ «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում իր ելույթի ժամանակ Հայաստանի ղեկավարը, զուգահեռներ անցկացնելով «իրական Հայաստանի» և նախկին «հայրենասիրության գաղափարախոսության» միջև, հայտարարեց, որ վերջինս պարտադրվել էր խորհրդային կայսրության կողմից: Այս համատեքստում, թերևս, հատուկ ուշադրության է արժանի «Ղարաբաղի իբր Հայաստանին պատկանելության մասին» իր հապճեպ հայտարարությունը արդարացնելու նրա փորձը։
 
«...Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին ես հայտարարեցի. «Արցախը Հայաստան է, և վերջակետ»: Ես նախկինում էլ ունեցել եմ այս արտահայտությանը դիմելու առիթներ, բայց ես համարում եմ, որ այն պետք է ավարտվի, բացատրվի: Իսկ ինչո՞ւ այսօր, զգալով խաղաղության ուրախությունը, ես այդ հայտարարությունն արեցի 2019 թվականին: Պատճառը հայրենասիրության այն մոդելում, հայրենասիրության այն բանաձևում է, որի մասին ես խոսել եմ դեռևս 2020 թվականին: Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի մայրերի կողմից ինձ հանձնարարված հայրենասիրության մոդելով։ Իսկ 2019 թվականին ես հայրենասեր էի այն ժամանակ Հայաստանում գոյություն ունեցող միակ հայրենասիրության մոդելով։ Այդ մոդելը պարտադրվել էր խորհրդային կայսրության, իսկ ավելի ճիշտ նրա առաջնորդների՝ Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի կողմից», - ասել է Հայաստանի վարչապետը։
 
Դրանով հանդերձ նա նաև ընդգծեց, որ նախքան «իրական Հայաստանի» գաղափարախոսության ի հայտ գալը երկրում գոյություն ունեցող հայրենասիրության կայսերական մոդելը ասում էր. եթե դու հայրենասեր ես, սիրում ես քո հայրենիքը՝ ուրեմն փնտրիր քո հայրենիքը Հայաստանից դուրս, նույնիսկ եթե այն խորհրդային հանրապետություն է։
 
Այասինքն, այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը խոստովանել է այն փաստը, որ «միացումի» նախկին գաղափարախոսությունը բացարձակապես սխալ էր։ Եվ, անշուշտ,  դրանում նա լիովին ճիշտ է։
 
Այսպիսով, իշխող կուսակցության համագումարում իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հասկացրել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և անցյալ ամիս ձեռք բերված վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Այս ամենը ախոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը նպատակադրված է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվե անցկացնելու ճանապարհով կատարել՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին Ադրբեջանի պահանջը։ Տեսականորեն, վարչապետը ընդունեց, որ սա հայկական պետականությունը պահպանելու միակ միջոցն է։ Նիկոլ Փաշինյանին արդյոք կհաջողվի նշված նպատակները գործնականում կիրառել՝ ցույց կտա ժամանակը...

Caliber.Az
Դիտումներ: 379

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». Խըդըրլը գյուղ կտեղափոխվի 24 ընտանիք

130
31 0Հոկտեմբերի 2025 11:28
2

Զանգեզուրի միջանցքը որպես Հարավային Կովկասում տնտեսական աճի խթան Խազար Ախունդովի անարկը

125
31 0Հոկտեմբերի 2025 17:22
3

Ավարտվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

119
31 0Հոկտեմբերի 2025 10:49
4

Հայաստանը երեկվա և վաղվա միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

113
31 0Հոկտեմբերի 2025 16:29
5

Հաջիևը գրառում է արել Ջաբրայիլ և Զանգիլան ուղևորության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

108
31 0Հոկտեմբերի 2025 12:15
6

Բիրոլ Աքգյուն. Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով

82
01 Նոյեմբերի 2025 12:43
7

Հաջիև. Արտասահմանյան դիվանագետները ծանոթացել են ազատագրված տարածքներում կատարվող աշխատանքներին

77
01 Նոյեմբերի 2025 09:31
8

«Բաքու. ամրոցների և երկնաքերերի միջև». Ճանապարհ ամրոցից դեպի մեգապոլիս՝ AnewZ-ի եթերում

76
01 Նոյեմբերի 2025 16:36
9

Գազայի հատված. Ռեբուս Թրամփի համար Ռուսլան Սուլեյմանովը՝ Caliber.Az կայքում

74
31 0Հոկտեմբերի 2025 17:05
10

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները այցելել են Զանգիլանում կառուցվող երկաթուղային կայարան ԹԱՐՄԱՑՎԱԾ

69
31 0Հոկտեմբերի 2025 15:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading