Խաղաղությունը պահանջում է կամք Հայկական վերնախավերը և սահմանադրական հարցը
«Մենք մեր սահմանադրության մեջ խնդիրներ չենք տեսնում և ասում ենք, որ այն, ինչ բարձրաձայնում է Ադրբեջանը, խնդիր չի հանդիսանում, և սա հաստատել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որը կարող է տալ նման հաստատում: Սահմանադրության փոփոխությունը՝ դա մեր ներքին գործն է և չի վերաբերում որևէ այլ անձին, թերպետական մարմնին կամ պետությանը», - նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախքան Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ կատարվողը վերլուծելը, կուզենայի ամենասկզբից նշել հետևյալը։ Առաջինը, սահմանադրությունը՝ դա պետության ներքին գործն է, քանի դեռ դրա դրույթները չեն վերաբերում մեկ այլ պետության ներքին գործերին։ Երկրորդը, Բաքուն Երևանից չի պահանջում պարզապես փոխել սահմանադրությունը, նա պահանջում է այն փոխել, եթե Հայաստանը ուզում է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանը չի ուզում խաղաղություն, ապա հարցը հանվում է։ Մենք մեզ համար պարզապես կնշենք այդ փաստը (տարածքային պահանջների առկայությունը) և մեզ կվարվենք համապատասխան այդ իրականությանը։
Հիմա փորձենք պարզաբանել Հայաստանում տեղի ունեցողի համատեքստում։ Այստեղ հնարավոր է երեք տարբերակ։ Նախ, իհարկե, կարելի է Գալյանի խոսքերը բացատրել որպես ռևանշիստական շրջանակների մի մասին իր ազդեցության ուղեծիր ներգրավելու իշխող կուսակցության փորձ։
Սակայն այդ գործողությունները կասկածելի են, քանի որ խառնաշփոթություն են սերմանում ընտրողների շարքերում, ընդ որում դրա երկու՝ ինչպես ռևանշիստական, այնպես նաև պացիֆիստական հատվածներում: Սկսել ես գործը, հասցրու ավարտին՝ ասում է ժողովրդական ասացվածքը, և հենց սա պետք է կիրառի Հայաստանի կառավարությունը: Եթե դուք արդեն ձեզ վրա եք վերցրել գործը մինչև լիարժեք խաղաղություն հասցնելու պատասխանատվությունը, ապա պետք է բաց ճակատով դիմավորեք բոլոր ուղեկցող մարտահրավերներին: Այո, սահմանադրական բարեփոխումը՝ դա մարտահրավեր է հայ ժողովրդի համար, բայց դա մարտահրավեր չէ նրանց ապագային, դա մարտահրավեր է նրանց հնացած առասպելներին, ազգային բացառիկության մասին խարխլված պատկերացումներին: Միայն այս բեռից ազատվելու քաջություն վերցնելով՝ հնարավոր է գործը հասցնել վերջնական խաղաղությանը:
Առավել ևս, Հայաստանի կառավարությունում նման ցրվածությունը և տատանումները, ինչպիսի նպատակներով էլ դրանք պատճառաբանվեն՝ կարող են անվստահություն առաջացնել ոչ միայն Բաքվի (մենք դրան սովոր ենք), այլ նաև միջազգային դերակատարների, ներառյալ ԱՄՆ-ի մոտ, քանի որ հենց այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ է Նիկոլ Փաշինյանը փաստորեն ստանձնել հայկական հիմնական օրենքը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից մաքրելուննպաստելու պարտավորությունը։
Եկեք այս առումով հիշեցնենք նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը վերջին երկու հարցազրույցներից։ Առաջինում, որը նա տվել է օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ադրբեջանցի լրագրողներին, նա ասել է հետևյալը. «Ես կասկած չունեմ, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հետ՝ ինքնին հայկական կողն է հայտարարում նման փոփոխությունների անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կբացառվեն դրանից։ Հակառակ դեպքում, դա կլինի անհարգալից վերաբերմունք, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ խաղաղ պայմանագրի ստորագրման դեպքում բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է այնտեղից բացառվեն։ Ուստի, այս հարցում ես որևէ կասկածներ չունեմ։ Եվս մեկ անգամ ասեմ, երբ դա տեղի կունենա՝ դա ինքնին Հայաստանի գործն է։ Մենք այստեղ որևէ առաջարկ չենք կարող անել։ Սակայն ես համարում եմ, որ որքան շուտ, այնքան լավ։ Որովհետև, իմ կարծիքով, չարժե ժամանակ կորցնել։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղ պայմանագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի»։
Երկրորդ հարցազրույցում, որը Ադրբեջանի նախագահը տվել է «Al-Arabiya» հեռուստաալիքին՝ նախագահը նշել է հետևյալը.
«Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը։ Բայց դա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար։ Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք Հայաստանի ղեկավարի կողմից ստորագրվել են Հայաստանի անունից։ Եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրածից, դա լրջորեն կվատթարացնի հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև ամբողջ միջազգային հանրությունն է՝ ներառյալ Եվրամիությունը, Թուրքիան, մեր ընկերները արաբական երկրներում աջակցել այս գործընթացին։ Մի խոսքով, ամբողջ միջազգային հանրությունը»։
Այսպիսով, Հայաստանի իշխող կուսակցության կողմից ընտրողների հետ սկսած մուկ ու կատու խաղը վտանգում է լուրջ վնաս հասցնել Սպիտակ տանը իր վրա հետևողական լինելու պարտավորություն վերցրած Երևանի միջազգային վականիշին։
Սակայն, եթե տեղի ունեցողի վերը նկարագրված տարբերակը այնուամենայնիվ իրական հնարավորություն է թողնում դրա համար, որպեսզի խաղաղության համար վերջիվերջո ամեն ինչ դրական ձևով լուծվի, ապա հաջորդ երկու տարբերակները, որոնք մենք կքննարկենք ստորև, կողմերին խաղաղության որևէ շանսեր չեն տալիս և վտանգում են Հայաստանը դնել քաղաքական վտարանդիների շարքում։
Դրանցից մեկը կայանում է նրանում, որ իրականում Փաշինյանը հենց արդարադատության նախարարին է հանձնարարել հնչեցնել «կուսակցության և կառավարության» վերջնական կարծիքը, այսինքն նրա շուրթերով է ասվել այն, ինչը անխուսափելիորեն կհայտարարի ինքը Փաշինյանը, եթե հաղթի 2026 թվականի ընտրություններում։ Այն է, որ նա չի պատրաստվում սահմանադրական փոփոխությունների ցանկում ներառել Ադրբեջանի կողմից նշված որևէ կետ։ Հայաստանը նման դեպքում ոչ միայն կբացառվի բոլոր տարածաշրջանային նախագծերից, այլ նաև կշարունակի Ադրբեջանի կողմից դիտարկվել որպես մի երկիր, որը իրեն բացահայտորեն դիրքավորում է որպես սպառնալիք իր պետականությանը, ինչպես ասում են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թերևս, Հայաստանի համար նույնքան վտանգավոր է հանդիսանում երրորդ տարբերակը, որի դեպքում խոսքը իշխող վերնախավի ներսում ներքին պայքարի մասին է։ Պատկերացրեք, որ դրա ներսում ինչ-որ մեկը համաձայն չէ Փաշինյանի գծի հետ և փորձում է խոչընդոտել Բաքվի պահանջների մասով սահմանադրական բարեփոխումներին։
Այս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև անձամբ Փաշինյանի համար։ Չէ որ, եթե Փաշինյանի գծին ընդիմությունը կուսակցության ներսում հասնի կրիտիկական չափերի, ապա մեկ էլ տեսար, ոչ միայն սահմանադրական փոփոխությունների սաբոտաժը, այլ նաև կառավարությանը անվստահության քվեարկությունը կլինի ժամանակի հարց։ Նոր կառավարության կուրսը, որը նման դեպքում իշխանության կգա ռևանշիզմի դրոշի ներքո, կհանգեցնի Հայաստանի համար ցավոտ հետևանքներին, ինչի մասին նախագահ Ալիևը իր ժամանակին մեկ անգամ չէ, որ զգուշացրել է։
Ամփոփելու համար անհրաժեշտ է նշել, որ Փաշինյանին հարկավոր է ավելի համարձակորեն առաջ մղել սահմանադրական բարեփոխումների գաղափարը՝ բացատրելով տարածքային պահանջներից հրաժարվելու բոլոր առավելությունները և այն ներկայացնելով որպես միակ ճիշտ, վճռական քայլ Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում հաստատելու ճանապարհին։ Մի խոսքով, նա պետք է գործի համաձայն մաքսիմի. արա այն, ինչ պետք է, և ինչ լինում է թող լինի։ Եկել է վճռական գործողությունների ժամանակը։