twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միասնության և ուժի ուղին Երկաթե բռունցք, պատմական արդարություն

15 Սեպտեմբերի 2025 15:33

Ինչպիսի երջանկություն է՝ վերադառնալ մշտական բնակության վայրեր, որոնք դու ստիպված ես եղել լքել։ Թեև, իհարկե, այստեղ կա և՛ երջանկություն, և՛հիացմունք, և սքանչելիություն։ Դե նաև, բնական է, հպարտություն։ Քո երկրի համար։ Քաջարի բանակի։ Հասարակության։ Ժողովրդի։ Որի հիմքում դրված է, ինչպես ժողովրդի և իշխանության միասնությունը, այնպես էլ երկրի ներսում անկախ ազգային և կրոնադավանության պատկանելիությունից ադրբեջանական ժողովրդի բոլոր ներկայացուցիչների միասնությունը ներառող ադրբեջանականության գործոնը։ 
 
Այս ամենը հստակ տեսանելի էր նախորդ օրը նախագահ Իլհամ Ալիևի՝ Խոջավենդի շրջանում Գըրմըզը Բազար, Հադրութ ավանների և Սոս գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես արտահայտել է բնակչուհիներից մեկը՝ վերադարձը վերջ դրեց 30 տարվա կարոտին։ Իսկ պետության ղեկավարը, կազմավորված իրավիճակը բնութագրելով որպես «Մեծ վերադարձ» ծրագրի հաջող իրականացում, հայտարարեց, որ մենք բոլորս պատմական օրեր ենք ապրում։ Հատկապես փայլուն Հաղթանակի հինգերորդ տարեդարձի մոտեցման ֆոնին։ Որի շնորհիվ ամբողջ աշխարհը ադրբեջանական ժողովրդին իրավացիորեն ճանաչում է որպես՝ վերջին 80 տարիների ընթացքում 44 օրում և մեկ օրում բացարձակ, ամբողջական և արդար հաղթանակի հասած աշխարհում միակ հաղթանակած ժողովուրդ։ Իսկ հիմա խաղաղ պայմաններում ստեղծագործող։
 
Եվ սրանում է՝ մոլորակի համար Ադրբեջանի եզակի օրինակը։ Այն է՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների պահպանմամբ պատմական արդարության հասանելիության մեջ՝ հայկական օկուպացիայից ազատագրված հինավուրձ ադրբեջանական հողերում ստեղծագործական գործունեության փայլուն և ակնթարթային անցումով։
 
Այսօր մեր ժողովրդի ստեղծագործական ներուժը փայլատակել է առանձնահատուկ գույներով, ինչի մասին են վկայում, օրինակ, միայն տվյալները այն տարածքների վերաբերյալ, որոնք Ադրբեջանի նախագահն այցելել է վերջին օրերին։ Այսպես, Խոջալուի շրջանի Շուշաքենդ գյուղում վերականգնվել են գործող էլեկտրահաղորդման գծերը, 3 ջրամբար, մեկ ենթաարտեզյան ջրհոր, անցկացվել է գազատարը, վերանորոգվել է գործող խմելու ջրի մատակարարման ցանցը, կառուցվել է դրոշի հրապարակ և այլն: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել Խոջավենդի շրջանի Սոս գյուղում և Գըրմըզը Բազար ավանում, որտեղ մինչև 2025 թվականի վերջը կվերականգնվի 217 մասնավոր տուն։
 
Սեպտեմբերի 14-ին նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Խոջավենդի շրջանի Հադրութ ավանում կառուցված մզկիթի բացմանը, որտեղ նույնպես կառուցվում են 28 երկհարկանի մասնավոր տներ: Այստեղ էլ շահագործման են հանձնվել հանգույցային ենթակայան, թվային կառավարման կենտրոն, նոր զորամաս, 12,5 կմ ընդհանուր երկարությամբ Ֆիզուլի-Հադրութ մայրուղի և այլն։
 
Նույն օրը Իլհամ Ալիևը դրել է Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղի հիմնարկեքը, որտեղ նախատեսվում է վերաբնակեցնել ավելի քան 400 ընտանիք միայն առաջին փուլում։ Դրանով հանդերձ, բնակչության թվաքանակը և տների քանակը որոշված են հաշվի առնելով գյուղի զարգացումը քսան տարվա հեռանկարում։
 
Վերջապես, պետության ղեկավարը մասնակցել է Ղարաբաղի համալսարանի կլինիկայի շենքի, բժշկական և առողջապահական գիտությունների ֆակուլտետի ուսումնական շենքի բացմանը։ Որի լույսի ներքո հիշվում է մեկ տարի առաջ սեպտեմբերին՝ վերակառուցումից հետո, Ղարաբաղի համալսարանի բացման ժամանակ՝ առաջիկա տարիներին այս համալսարանի կազմում բժշկական ֆակուլտետի գործունեության մեկնարկի մասին նրա կողմից ասված խոսքերը։ Ինչպես ոչ միայն մենք, այլ նաև աշխարհոմ սովոր ենք՝ եթե նախագահ Իլհամ Ալիևի կողմից ասվել է, ապա ժամանակին էլ արվել է։ Ընդ որում, ֆակուլտետի առանձնահատկություններից մեկը հանդիսանում է՝ ուսումնական ծրագրում որպես ֆակուլտատիվ առարկա՝ արվեստի ծրագրի ներառումը, որը կնպաստի ուսանողների մոտ ինքնադրսևորման, խմբում փոխազդեցության և հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։
 
Ստեղծագործում... ստեղծագործում... ստեղծագործում.... Այսօր և վաղը։ Այն հողերի վրա, որոնք հայ օկուպանտներն ու նրանց հովանավորները չէին պատրաստվում վերադարձնել իրենց իրական տերերին և բացի այդ էլ հողին էին հավասարեցրել։ Բայց, ինչպես նախագահ Ալիևն է հայտնել իր ուրախությունը, «դուք արդեն եկել և բնակություն եք հաստատել ձեր հարազատ հողի, ձեր նախնիների հողի վրա», որտեղ ստեղծվել են բոլոր պայմանները. «Ամենակարևորը  հարազատ Ղարաբաղն է»։ Որտեղ շինարարության մասշտաբի նմանակը աշխարհում չկա։ Որը իրականություն դարձավ ադրբեջանական ժողովրդի կամքի և ուժի, «Հայրենիքի նկատմամբ նրա կապվածության, արիության, ադրբեջանցի զինվորի քաջության, հերոսության և մեր ժողովրդի միասնության» շնորհիվ։ Որի ապացույցը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքերի առաջ։ Այս արձանագրումից անմիջապես հետո, մեր երկրի ղեկավարը կարևորագույն ուղերձը հղեց հակաադրբեջանական ուժերին՝ ֆիքսելով, որ «ոչ ոք չի կարող կանգնել մեր ճանապարհին», քանի որ մեր գործը՝ արդար է։ Ադրբեջանական ժողովուրդը աչք չի դնում այլ երկրների հողերի վրա, բայց իր տարածքի ոչ մի թիզն էլ ոչ մեկին չի զիջի։
 
Դրանով հանդերձ, Ադրբեջանի ինքնիշխանության բոլոր հակառակորդները պետք է միշտ հիշեն, որ մեր ժողովրդի երկաթե բռունցքը միշտ տեղում է։ Ինչը և թույլ է տալիս ստեղծագործել, ներառյալ ազատագրված տարածքներում սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նախագծերի իրականացման առումով։ Որպես արդյունք, վերջին օրերին, տեղահանվածների խմբի հետ Խոջալուի շրջանի Սեյիդբեյլի գյուղ ժամանած ընտանիքներին հանձնվեցին բնակարանների բանալիները։ Զուգահեռաբար տեղահանվածների առաջին խումբը վերադարձավ նաև նույն շրջանի Դաշբուլաղ գյուղը։
 
Որի լույսի ներքո նախագահ Իլհամ Ալիևըը ընդգծեց, թե ինչպես են՝ գեղատեսիլ վայրերի, գեղեցիկ լեռնային տեղանքի, հարուստ անտառների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի աղբյուրների ֆոնին ստեղծվել բոլոր պայմանները՝ հարմարավետ կյանքի, երեխաների համար բարձրորակ կրթության ապահովման և այլնի համար։ «Այսուհետ,- ընդգծել է պետության ղեկավարը,- ադրբեջանական ժողովուրդը ապրելու է խաղաղության պայմաններում»։
 
Համաձայնվենք, որ պատմական չափանիշներով, և առավել ևս գործնականում սեփական ջանքերով՝ օկուպացիայից ազատագրված տարածքների զարգացման գործում նման հաջողության հասնելը՝ ոչ յուրաքանչյուր երկրին է վիճակված։ Միայն այն ժողովուրդը, որը աներևակայելի հայրենասեր, միասնական և քաջ է, կարող է իրականացնել իր արդար գաղափարները։

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջան ու Եվրոպա. Երկխոսություն հավասար պայմաններով Caliber.Az-ը՝ Կոպենհագենում գագաթնաժողովի արդյունքների մասին

145
04 0Հոկտեմբերի 2025 13:39
2

Սանդուն՝ Ալիևի հետ հանդիպման մասին. քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը

139
03 0Հոկտեմբերի 2025 10:42
3

Հիքմեթ Հաջիև. Կոշտան շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ

131
02 0Հոկտեմբերի 2025 13:20
4

Ռոբերտա Մետսոլան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը

129
03 0Հոկտեմբերի 2025 11:46
5

Ալիևը և Փաշինյանը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ ԹԱՐՄԱՑՎԱԾ/ԼՈՒՍԱՆԿԱՐ

117
02 0Հոկտեմբերի 2025 13:23
6

Հայաստանը անցյալի և ներկայի միջև Ռևանշիստների հերթական կրախը

92
03 0Հոկտեմբերի 2025 19:31
7

Մակրոնը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին

85
02 0Հոկտեմբերի 2025 14:13
8

Կոբախիձե. Մենք ուրախ ենք, որ գերազանց հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ

85
03 0Հոկտեմբերի 2025 11:18
9

Հինգ տարի է անցել Սուգովուշանի և Թալիշի ազատագրումից

77
03 0Հոկտեմբերի 2025 10:24
10

Ադրբեջան՝ը եվրոպական քաղաքականության կենտրոնում Ի.Ալիևը մասնակցում է ԵՔՀ-ի 7-րդ գագաթնաժողովին

70
02 0Հոկտեմբերի 2025 16:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading