twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սոբհանիի զանգեզուրյան կերպարանափոխությունը «Կարմիր գծերը» վերածվել են կետավոր գծերի

10 Սեպտեմբերի 2025 17:43

Այնպես պատահեց, որ Չինաստանում տեղի ունեցած խոշորագույն իրադարձությունները ստվերեցին ավելի փոքր իրադարձություններին, ներառյալ նաև դրանցից որոշ մասին, որոնք տեղի են ունեցել մեր տարածաշրջանում։ Մինչդեռ դրանցից մի քանիսը արժանի են, որպեսզի դրանց մասին հիշեցնել։ Իրադարձությունը, որի մասին հիմա խոսք կգնա, վերաբերվում է Հայաստանում իր դվանագիտական առաքելությունը ավարտած Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։
 
Վերջերս «Isca News-ին տված հարցազրույցում Սոբհանին՝ Վաշինգտոնի եռակողմ հռչակագրի նշանակությունը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքին վերաբերող մասը  նվազեցնելու հսկայական փորձ է անում։ «Ո՛չ խաղաղ համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի նշվում տրանսպորտային ուղիներ կամ «միջանցք» անվանումով որևէ բան, այլ քննարկվում է միայն տրանսպորտային ուղիների բացումը, որոնք Ադրբեջանի համար կապահովեն Նախչըվան մուտքը, իսկ Հայաստանը, իր հերթին, երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ»։
 
Ինչպես երևում է վերը նշված հատվածից, այս փորձը կապված է ոչ թե համաձայնագրի, որպես այդպիսինի՝ կետերի դեմ բողոքի, այլ դրանց մեկնաբանության հետ։ Այսինքն՝ բավական է միջանցքը անվանել երթուղի, և պարզվում է, որ Իրանին այլևս ոչ մի բան չի սպառնում։ Իսկ եթե այս ճանապարհը կրում է Թրամփի անունը, ապա առհասարակ խնդիրներ չկան՝ մենք ինքներս միշտ կողմ ենք եղել դրան։ Ուզում ես բացականչել. «Այդ արդյոք դու՞ ես, Մեհդի»։ Կամ, օրինակ. «Ես ձեզ չեմ ճանաչում դիմահարդարմամբ»։ Կարծես թե այդ նա չէ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում լեղի էր թափում Ադրբեջանի հասցեին՝ Զանգեզուրի միջով երթուղու կառուցումը անվանելով Իրանի համար «կարմիր գծեր» և հայերին վախեցնելով միջանցքի վերաբերյալ որևէ համաձայնության դեպքում աղետների հեռանկարով։
 
Այնուհետև իրանցի դիվանագետը շարունակում է բառերով աճպարարություն անել՝ որպեսզի իրեն և հայերին համոզել, որ միջանցքը միջանցք չէ, և ամերիկացիները «իսկական չեն». «Հայաստանը և ԱՄՆ-ը ոչ թե գրավոր, այլ  բանավոր համաձայնության են եկել՝ Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն գրանցելու և նախագծի իրականացման համար օպերատոր և ներդրող որոշելու շուրջ՝ նախագիծ, որը լիովին կսահմանվի Հայաստանի ազգային ինքնիշխանության և իրավասության շրջանակներում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության մարմինների, անձնագրային վերահսկողության և մաքսային ընթացակարգերի կողմից: Համաձայնագրի համաձայն՝ սա կլինի մի տեսակ օպերատորություն, այլ ոչ թե երթուղու սեփականատիրություն», - ասել է Սոբհանին։
 
Բայց սա էլ նրան անբավարար թվաց, և վերջում նա արդեն Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև  հռչակագիրը փաստորեն ներկայացրեց որպես… իրանական դիվանագիտության հաղթանակ: Նրա խոսքով, հռչակագրի տեքստում, որի մանրամասները պետք է հետագայում քննարկվեն երկու երկրները կողմից՝ լիովին հաշվի են առնված Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ցանկալի հինգ սկզբունքները, «ներառյալ հարգանք ազգային ինքնիշխանությանը, հարգանք սահմանների ամբողջականությանը, իրավասությանը, փոխադարձությանը և սահմանների անձեռնմխելիությունը, և, հետևաբար, այդ առնչությամբ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»։
 
Դիվանագիտական ֆարսիից սովորական լեզվի թարգմանելով՝ սա նշանակում է, որ հիմա, երբ Իրանը ռազմավարական պարտություն է կրել՝ ԱՄՆ-ի  կամքին հակառակվելն ավելի թանկ կնստի։ Հետևաբար, իրանցի դիվանագետի կարծիքով, այժմ ամենաէլեգանտ լուծումը պարտությունը հաղթանակ ձևացնելն է։ Ընդ որում պետք է նշել, որ Զանգեզուրի միջանցքի առումով Իրանի պարտության մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն՝ այս նախագծի նկատմամբ իր սեփական թշնամական հռետորաբանության համատեքստում։ Սկզբունքորեն, միջանցքը երբեք էլ չի սպառնացել Իրանի շահերին։ Նախագծի նկատմամբ իրանական որոշ շրջանակների թշնամանքը կապված էր բացառապես Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու չկամության հետ։ Եվ հիմա, երբ այդ խաղաղությունը ստանում է շոշափելի ուրվագծեր՝ իրանցի բազեներին մնում է պարզապես հաշտվել, վերցնել թաշկինակ և սրբել արցունքները, և միևնույն ժամանակ՝ տխրահռչակ կարմիր գծեր։
 
Հատկանշական է, որ Սոբհանիի պատասխանները զարմացրին ոչ միայն մեզ, այլ նաև հայ լրագրողներին, հակառակ դեպքում նրանք այսօր չէին հետապնդի նրան Հայաստանի խորհրդարանի շենքում և չէին ստիպի կրկնել իր ասածը. «Փաստաթղթերում որևէ միջանցքի մասին խոսք չկա, խոսքը ճանապարհի մասին է: Ոչ խաղաղության համաձայնագրում, ոչ էլ ստորագրված հռչակագրի տեքստում միջանցքի մասին խոսք չկա: Ոչ մի միջանցք չի լինի: Ոչ մի միջանցք չի լինի: Ուժով ոչինչ չի լինի»:
 
Դիվանագիտական չափանիշների հետ քիչ համատեղելի ինչ-որ գիտակցության հոսք: Այսինքն՝ միջանցք ընդհանրապես չի լինի, թե՞ այն ուժով չի հատվի:
 
Այս պատմության մեջ, և ոչ միայն այս մեկում, ամենազվարճալին այն դիսոնանսն է, որը ծնվում է իրանցի բազեների հայտարարությունների խաչմերուկում՝ նրանց հասցված պարտությունից առաջ և հետո: Ինքնին պարտության մեջ ոչ մի խայտառակ բան չկա՝ մանավանդ այնպիսի հզոր մրցակցից, ինչպիսին ԱՄՆ-ն է: Խայտառակությունը այլ բանի մեջ է՝ նրանում, թե ինչպես են այս պաշտոնյաները լիզում այն, ինչ թքել են: Միթե սա է տխրահռչակ արևելյան իմաստությունը կամ հազարամյա իրանական քաղաքակրթությունը:

Caliber.Az
Դիտումներ: 408

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

147
23 Հունվարի 2026 11:59
2

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

132
23 Հունվարի 2026 22:54
3

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

126
24 Հունվարի 2026 10:25
4

«Խաղաղության խորհուրդ»-ը՝ Թրամփի արձագանքն է աշխարհում կայունության պակասությանը Փորձագետների կարծիքները՝ Caliber.Az կայքում

91
23 Հունվարի 2026 17:51
5

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

84
24 Հունվարի 2026 13:20
6

Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը ժամանել է Ադրբեջան

81
23 Հունվարի 2026 10:29
7

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը

79
23 Հունվարի 2026 11:06
8

Ալիևը սոցիալական ցանցերում կիսվել է Շվեյցարիա կատարած իր այցի կադրերով ՏԵՍԱՆՅՈՒԹ

76
23 Հունվարի 2026 09:40
9

Համաշխարհային պատմություն և Ադրբեջան. այստեղ և հիմա Ազադ Ռզաևը՝ Caliber.Az-ի եթերում

75
23 Հունվարի 2026 09:52
10

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Յալչին Ռաֆիևի հետ

74
23 Հունվարի 2026 10:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading