twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան – ԱՄՆ. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

05 Հունվարի 2026 16:52

Ինչպես է այնուամենայնիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճշգրիտ ձևավորում երկրի արտաքին քաղաքական գիծը, ընդ որում թափանցիկ հիմքի վրա: Այսպես, Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում նա ուշադրություն է հրավիրել՝ «մեր ժողովրդի վեհությունը և մեր քաղաքականության իմաստությունը» հաստատող հերթական փաստի վրա, որպես օրինակ բերելով Հայրենական պատերազմից ընդամենը հինգ տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և Մեծ Հաղթանակի կնքումը «աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Սպիտակ տանը», ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Անմիջապես հետո փաստագրելով ամբողջ երկրի կողմից երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ճանաչումը՝ նախագահ Ի.Ալիևը ընդգծել է Ադրբեջանի միջազգային դիրքերի զգալի ամրապնդումը, որի նկատմամբ այսօր մեծ հարգանքով են վերաբերվում մոլորակային մասշտաբով, այդ թվում նաև՝ միջազգային դերակատարների կողմից մեր երկրի հետ համագործակցության տարբեր առաջարկների համատեքստում:
 
Որի լույսի ներքը, միանգամայն հայտանշական ֆոնով է դրսևորվել այն փաստը, որ 2026 թվականին պետության ղեկավարի կողմից ընդունված առաջին պատվիրակությունը եղել է հատկապես Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Պատվիրակության կազմն ինքն վկայում է իր մասին.  ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի անդամ, Օկլահոմա նահանգից հանրապետական սենատոր Մարկվեյն Մալին, Ներկայացուցիչների պալատի անդամ և այդ կառույցի եկամուտների կոմիտեի նախագահ Միսսուրիի նահանգից հանրապետական Ջեյսոն Սմիթը, Ներկայացուցիչների պալատի անդամ և այդ կառույցի զինված ուժերի կոմիտեի անդամ, Տեխասի նահանգից հանրապետական Ռոնի Ջեքսոնը, Ներկայացուցիչների պալատի անդամ, այդ կառույցի եկամուտների հարցերով կոմիտեի անդամ, Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ Ջիմի Պանետտան։
 
Հանդիպմանը քննարկվել են՝ Զանգեզուրի միջանցքի (TRIPP) հեռանկարները տարածաշրջանային տրանսպորտային կապվածության տեսակետից, Թրամփի կողմից «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղման կասեցումը, քաղաքական և տնտեսական, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության և այլ բնագավառներում կապերի ընդլայնման նշանակալից հնարավորությունները: Որի լույսի ներքո հատուկ երանգ է ստանում  Մալինի և Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների հանդիպումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
 
Այս այցը, իհարկե, աներևակայելիորեն նշանակալից է աշխարհաքաղաքական համատեքստում: Նրբությունը այստեղ, սակայն, նրանում է, որ այն հանդիսանում է ոչ թե ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների նոր ձևաչափի ինչ-որ ինքնուրույն (առանձին) դրսևորում, այլ տեղավորվում է բոլոր ոլորտներում դրանց համակարգված զարգացման շրջանակներում: Որպես դրա հաստատում կարելի է նշել՝ նախորդ երկու ամիսների ընթացքում այս հարթակում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ: Որոնք, ինչը կարևոր է ընդգծել, գտնվում են այն համատեքստում, ինչ նախագահ Ալիևը նշել էր մեկ տարի առաջ Թրամփին ուղղված իր ուղերձում (ԱՄՆ-ի 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ), երբ նա վստահություն էր հայտնել՝ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և դրանց նոր իմաստի ձեռքբերման հարցում։
 
Իր հերթին, Նովրուզի տոնի կապակցությամբ նախագահ Ալիևին ուղղված Թրամփի շնորհավորական նամակում, Սպիտակ տան ղեկավարը, մեծ նվաճումների ուղղությամբ փոխադարձ քայլերի հույս հայտնելով, թարմացրել է համատեղ գործունեությունը Բաքվի և Վաշինգտոնի հաջողության ձգտման լույսի ներքո: Հիշենք նաև Թրամփի կողմից մեր նախագահի հասցեին այնպիսի բնութագրումներ, ինչպես «մեծ» և «հրաշալի» մարդու:
 
Հետևաբար, վերջին երկու ամիսների իրադարձությունները անսպասելի չէին, հատկապես 2025 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնում՝ Հադսոնի ինստիտուտի (Hudson Institute) կողմից կազմակերպված  «ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» թեմայով խոշոր համաժողովի լույսի ներքո: Վաշինգտոնի օգոստոսյան  համաձայնագրերին և տարածաշրջանային գործընթացներին նվիրված համաժողվին մասնակցել են առաջատար ամերիկացի փորձագետներ և պաշտոնյաներ, այդ թվում նաև  անվտանգության  ապահովման, հաղորդակցության և «Միջին միջանցք» նախաձեռնության զարգացման գործում երկողմ հարաբերությունների դերի քննարկման պրիզմային միջով՝ Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարական մոտեցման վրա ուշադրությունը կենտրոնացրած՝ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայք Դորանը և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:
 
Իսկ 2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ է այցելել  ադրբեջանական խորհրդարանական և փորձագիտական պատվիրակությունը, այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին և վերին պալատների անդամների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ և Ադրբեջանա-ամերիկյան առևտրի պալատում:
 
Գրեթե զուգահեռաբար Բաքվում, Պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի կազմակերպությամբ  անցկացվել է՝ «Համատեղ տեսակետներ. հանուն Ադրբեջան-ԱՄՆ երկխոսություն ռազմավարական գործընկերության» օրակարգով Ադրբեջանի և ԱՄՆ-ի  վերլուծական կենտրոնների 1-ին ֆորումը, որի շրջանակներում Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը ընդգծել է՝ Վաշինգտոնի տարբեր ձևաչափերով սերտ համագործակցությունը Բաքվի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
 
Դեկտեմբերի 9-ին Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան ներկայացրել է՝ 907-րդ ուղղումը չեղյալ համարելուն և Բաքվին ուղղակի օգնության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումները վերացնելուն ուղղված օրինագիծ։
 
Հաջորդ օրը նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ «John Deere» ընկերության Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ-ի երկրների հարցերով նախագահ Չաբա Լեյկոյին, ով նրան է ներկայացրել ամերիկյան կողմից նախաձեռնված՝ Ադրբեջանում բամբակի արդյունաբերության հետ կապված նախագիծը: Նրանք նաև մտքեր են փոխանակել՝ կրթական և ուսումնական կենտրոնի ստեղծման, ոռոգման, լոգիստիկայի և այլ հարցերի շուրջ։
 
Նույն օրը Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը և ԱՄՆ առևտրի նախարարությունը, մեր երկրում բարենպաստ ներդրումային միջավայրը ընգծելուց բացի, քննարկել են՝ թվայնացման, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
 
Դեկտեմբերի 13-ին էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի և այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկել է՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր (նավթի և գազի նախագծեր, էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ուղիները, TRIPP և այլ ինտերկոնեկտորային նախաձեռնություններ), ներառյալ էներգետիկ համագործակցության համապարփակ ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը։
 
Դեկտեմբերի 19-ին առցանց ձևաչափով անցկացվել է՝ Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման ռազմավարական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի արդյունքներով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է իր պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը մեր երկրի հետ՝ որպես արժեքավոր ռազմավարական գործընկերի՝ խաղաղությունը, բարգավաճումը խթանելու և Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու նպատակներով։
 
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ջո Բայդենի աշխատակազմի պաշտոնավարումը անվանել է՝ Բաքվի հետ հարաբերություններում բաց թողած ժամանակ։ Միանգամայն հատկանշական է, որ այդ իրադարձություններով լի դեկտեմբերին Սպիտակ տանը տեղադրված՝ «Նախագահական փառքի ծառուղում», որտեղ տեղադրված էին Օվալաձև աշխատասենյակի բոլոր ղեկավարների դիմանկարները, Թրամփի նախորդին նվիրված հուշատախտակում նշված է, որ «քնկոտ Ջո Բայդենը, անկասկած, ամերիկյան պատմության ամենավատ նախագահն էր»։ Ինչը առանձնակի մեկնաբանությունների կարիք ունի։
 
Մեկ օր անց ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնական կայքում տեղադրվեց՝ Ադրբեջանին օգնության սահմանափակումները վերացնող օրինագծի տեքստը։
 
Այստեղ էլ կարելի է նշել, որ վերջերս հրապարակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Հարավային Կովկասը ընդգծվում է՝ Թրամփի մասնակցությամբ կնքված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեսանկյունից, որը հենց հաստատում է տարածաշրջանի հեռանկարները՝ դրա նկատմամբ Վաշինգտոնի կողմից իրական հետաքրքրության դրսևորման համատեքստում։
 
Դե իսկ այս տարին, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, սկսվեց նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի՝ «The Washington Times»-ին տված հարցազրույցով, որը փաստագրեց Սպիտակ տան նշանակալի հանձնառությունը Ադրբեջանի խաղաղության օրակարգին։ Դրանով հանդերձ, նա ցավով արձանագրել է՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ շրջանակների կողմից «բացարձակապես ավելորդ տարաձայնություններ առաջացնող օրենսդրական նախաձեռնությունների» առաջխաղացումը։
 
Դրանից հետո Ադրբեջանի առաջնորդն ընդունել է ամերիկյան ներկայացուցչական պատվիրակությանը։
 
Այս հոդվածի սկզբում մենք նշեցինք նախագահ Իլհամ Ալիևի ճշգրտությունը երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Իսկ հոդվածը կցանկանայինք եզրափակել՝ պետության ղեկավարի անթերի կանխատեսումների հավաստագրումով: Ով դեռ անցյալ տարվա գարնանը, որպես դրական զարգացում նշելով ամերիկյան քաղաքականության մեջ հակաադրբեջանական միտման ավարտը՝ ընդգծել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների առկայությունը և արդյունավետ ու փոխադարձաբար ընդունելի գործողությունների ծրագրի ձևավորումը: Որի հետ կապված երկրի ղեկավարը վստահորեն հայտարարեց, որ հաշվի առնելով Թրամփի աշխատակազմի օրակարգը, կարելի է կանխատեսել, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս ժամանակահատվածը «կլինի շատ լավ հնարավորություն մեր գործընկերությունն ամրապնդելու համար»:
 
Ինչը և հաստատվում է ներկայիս պատմական փուլում:

Caliber.Az
Դիտումներ: 69

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

145
05 Հունվարի 2026 14:01
2

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

107
05 Հունվարի 2026 13:39
3

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

102
05 Հունվարի 2026 09:21
4

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

94
06 Հունվարի 2026 17:32
5

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

94
06 Հունվարի 2026 20:31
6

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

85
06 Հունվարի 2026 10:47
7

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

83
06 Հունվարի 2026 09:21
8

Թրամփի հայտարարությունը սակագների մասին ու Ադրբեջանի և Հայաստան միջև խաղաղության գործընթացը AnewZ-ը՝ իրադարձությունների ժամանակագրության մասին

77
05 Հունվարի 2026 16:56
9

Ադրբեջան – ԱՄՆ. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

69
05 Հունվարի 2026 16:52
10

Բուդանովի վերելքը և Վենեսուելան առանց Մադուրոյի «Իրադարձություններ»-ը Մուրադ Աբիևի հետ

48
05 Հունվարի 2026 10:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading