twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Քաոսի կողմնակիցները ընդեմ Փաշինյանի Եվ խաղաղությանը Ադրբեջանի հետ

23 Սեպտեմբերի 2025 18:52

Հայաստանի անկախության օրվա նախօրեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մոլեգին հակառակորդները նորից կոշտ քննադատությամբ հարձակվել են նրա վրա։
 
Սակայն ենթադրում ենք, որ վարչապետի վրա հերթական կատաղի հարձակումը մեծապես պայմանավորված է՝ հայ-ադրբեջանական կարգավորման  առնչությամբ նրա վստահ հայտարարություններով, որոնք նա հնչեցրել է, ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում։
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կարևոր շեշտադրում արեց նրա վրա, որ Հայաստանը թևակոխել է իր պատմության բոլորովին այլ փուլ հենց շնորհիվ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, նրանից հետո՝ երբ այս տարվա օգոստոսի 8-ին վաշինգտոնյան պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Հայաստանի վարչապետը իր խոսքերը հիմնավորել է ծանրակշիռ փաստարկով՝ նշելով, որ մեկ տարվա և յոթ ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել և չի վիրավորվել հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով։
 
Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր ժողովրդին, ինչպես նաև երկրի ընդդիմադիր ուժերին հասկացրել է, որ այս փուլում Հայաստանի պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է հանդիսանում՝ խաղաղության հաստատումը տարածաշրջանում իր հարևանների հետ։
 
Իշխանությունների նման մոտեցումը, իհարկե, ջախջախիչ հարված է հասցնում ի դեմս նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի, ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդներ Սերժ Սարգսի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր տարրերի՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների ռևանշիստական ձգտումներին, որոնք մինչ օրս շարունակում են այս պատմվածքները պարտադրել հայ հասարակությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի նախկին նախագահներից ոչ մեկը իշխանության վերադառնալու ոչ մի հնարավորություն չունի՝ իրենց քաղաքականությունից ժողովրդի լուրջ դժգոհության պատճառով։
 
Սակայն, ինչպես տեսնում ենք, որ, և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Սարգսյանը, և՛ Քոչարյանը դեռևս փայփայում են այդ գաղափարը՝ փորձելով այն իրականացնել գործող կառավարությանը վարկաբեկելու փորձերի և «դավաճանության ու Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու» մեղադրանքների միջոցով։ Հասկանալի է նաև, որ ռևանշիստների այս բոլոր ճիգերը ուղղված են նրան, որպեսզի խոչընդոտել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները բացառող ուղղումներ նախատեսող սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։
 
Այսպես, մասնավորապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Խոջալուի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, ինչի մասին նա առանց խղճի խայթի խոստովանել է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ իր սադրիչ ելույթում հայ հասարակությանը ռևանշի կոչ է արել։ Ծեծված վանկավորումներ այն մասին, որ իբր «Հայաստանի տարածքի մի մասը օկուպացված է, սահմանները խախտված են, ինքնիշխանությունը խաթարված է, «արցախը» հայաթափված և հանձնված է, իսկ բանտերը լի են քաղբանտարկյալներով» նա ներկայացրել է որպես Փաշինյանի «իրական Հայաստանի» հայեցակարգի արդյունք, որը, ի դեպ, չնայած այս գաղափարախոսության հակառակորդների հարձակումներին, աջակցություն է գտնում հայերի ճնշող մեծամասնության շրջանում։
 
Նմանակերպ սադրիչ հայտարարություններով է աչքի ընկել նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ թիրախավորելով  չորրորդ հանրապետության մասին վարչապետի խոսքերը։
 
«Չորրորդ հանրապետությունը գոյություն ունի արդեն յոթ տարի և մեզ հասցրել է միայն պարտությունների. «արցախի» ոչնչացմանը, մարդկային և տարածքային կորուստների,  նվաստացումների։ Դա նաև մի տեսակ տոնական «ծխի վարագույր» է, որի ետևում նա (վարչապետը՝ նշ. հեղ.) փորձում է թաքցնել Ադրբեջանի սահմանադրական պահանջների կատարումը։ Մեր նպատակը պետք է լինի Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և այնպիսի սահմանադրական բարեփոխումների իրականացումը, որոնք կվերականգնեն և կվերածնեն հայկական պետականությունը», - գրել է Զուրաբյանը սոցցանցերի իր էջում։
 
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի բանակցություններից հետո հենց նա է իր Ֆեյսբուքյան էջում երկար և կծու գրառում թողել, գործող իշխանություններին մեղադրելով նրանում, որ պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքականության պատճառով «Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղ պայմանագիրը, պահում է հայ գերիներին, ոչնչացնում է «արցախի» մշակութային ժառանգությունը և խոչընդոտում է արցախի հայերի վերադարձի ցանկացած հնարավորությանը»։
 
Ավելի քան ակնհայտ է, որ այս ընդդիմադիրը բաց չի թողնում իշխանություններին քննադատելու ոչ մի առիթ, որպեսզի, առաջինը՝ խաթարել վարչապետի վարկանիշը երկրի ներսում, իսկ երկրորդը՝ քաղաքական միավորներ վաստակել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ ռուսական իստեբլիշմենթի շրջանում։ Օրինակ, նա բազմիցս հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը կպաշտպանի Ռուսաստանը, այլ ոչ թե Արևմուտքը»։ Ճիշտ է, դեպի ԵՄ Երևանի ձգտումների ֆոնին երկրում Զուրաբյանի համախոհները այնքան էլ շատ չեն մնացել։
 
Այնուհետև։ Հայկական ընդդիմադիր ճամբարում իր ձայնն է հանել սոցիալական ցանցերում կոշտ գրառումների ևս մեկ «հերոս»։ Գործող իշխանության քաղաքականության դեմ հերթական անգամ հանդես է եկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ուշագրավն այն է, որ նախկին նախարարի պերճախոս և հուզական գրառումը նույնպես նվիրվել է «Չորրորդ հանրապետության» թեմային, որը, ըստ երևույթին, ամենացավալին է եղել Նիկոլ Փաշինյանի թշնամիներ համար։
 
««Չորրորդ հանրապետության» մասին խոսակցությունները՝ միայն ձախողումը որպես վերածնունդ ներկայացնելու ցինիկ փորձ է: Հայաստանին հարկավոր է վերականգնման իսկական գործընթաց, որը կվերականգնի վստահությունը ժողովրդավարական կառավարման նկատմամբ, կապահովի պետության ինքնիշխանությունը, կվերականգնի նրա օրինական իրավունքները և կբուժի վիրավոր ժողովրդի վերքերը: Մենք չպետք է թույլ տանք, որ Փաշինյանի «նոր հանրապետության» մասին դատարկ հայտարարությունները մեզ շեղեն մեր հիմնական խնդիրներից», - նշել է Օսկանյանը։
 
Ավելորդ է կրկնել, որ, խոսելով «հիմնական խնդիրների» մասին՝ այս վայ քաղաքական գործիչը նկատի ունի ռևանշի և Ղարաբաղի օկուպացիայի գաղափարների իրականացումը: Այս անհեթեթ կոչը կարմիր թելով անցնում է այն բոլոր հայտարարությունների միջով, որոնք պարբերաբար անում են ընդդիմությունը և Հայ եկեղեցին՝ հիստերիկորեն արձագանքելով պաշտոնական Երևանի տարածաշրջանում խաղաղության ձգտումներին։
 
Եվ չկա որևէ կասկած նրանում, որ Հայաստանում ռևանշիստական շրջանակները բազմիցս կփորձեն դժգոհության ալիք առաջացնել կառավարության քաղաքականության նկատմամբ: Սակայն, հաշվի առնելով, որ երկրի բնակչության մեծամասնությունը համարժեք կերպով է ընկալում Հայաստանի ղեկավարության քայլերը Բաքվի խաղաղության օրակարգի ուղղությամբ՝ նրա հավանականությունը, որ ռևանշիստները կհասնեն իրենց նպատակին՝ գործնականում հավասար է զրոյի։
 
Իսկ եթե ուշադրություն դարձնել, որ նույնիսկ Հայաստանում և նրա սահմաններից դուրս հզոր աջակցություն վայելող Հայ եկեղեցու՝ գործող իշխանության տապալմանը ուղղված եռանդուն ջանքերը լիովին ձախողվել են, անհնար է խոսել Փաշինյանի հակառակորդների կողմից այս նպատակին հասնելու մասին։
 
Այս բոլոր փաստերը միասին ստեղծում են նրա նախադրյալներ, որ վարչապետին կհաջողվի անցկացնել սահմանադրական հանրաքվե և կատարել Բաքվի վերջին հիմնական պայմանը՝ համապարփակ խաղաղ պայմանագիր ստորագրելու համար։ Այնպես որ Փաշինյանի հակառակորդներին, ամենայն հավանականությամբ, սպասվում է վերապրել ևս մեկ քաղաքական ցնցում, տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատման տեսքով։

Caliber.Az
Դիտումներ: 60

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռևանշիզմը դեմքերում և դոլարներում ANCA-ն շարունակում է ջուրը պղտորել

304
20 Սեպտեմբերի 2025 18:21
2

ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Ադրբեջանում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում միջուկային անվտանգությունը

264
20 Սեպտեմբերի 2025 11:31
3

Ի.Ալիևը Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

263
20 Սեպտեմբերի 2025 11:12
4

Լեմկիններն ընդդեմ Վարդանյանի. շոուն ավարտվեց Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

256
20 Սեպտեմբերի 2025 10:27
5

Բայրամով. Ադրբեջանը աշխարհին ցուցադրել է իր ազգային հպարտությունն ու անկախությունը

250
20 Սեպտեմբերի 2025 12:09
6

Միրզոյան. Երևանը պատրաստ է ցանկացած պահի խորհրդակցություններ սկսել՝ Բաքվի հետ խաղաղություն հաստատելու համար

248
20 Սեպտեմբերի 2025 18:37
7

Սոֆի Լագուտը հայտարարել է` ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին նպաստելու իր մտադրության մասին

246
20 Սեպտեմբերի 2025 09:10
8

Ջաբբարով. «Դարի պայմանագիրը» ամրապնդեց Ադրբեջանի դիրքը համաշխարհային էներգետիկ քարտեզի վրա

242
20 Սեպտեմբերի 2025 18:39
9

Բայրամովը ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

239
20 Սեպտեմբերի 2025 11:11
10

Մեհրիբան Ալիևան Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ

238
20 Սեպտեմբերի 2025 18:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading