twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի հին էլիտաները ընդեմ Բաքվի հետ խաղաղության Տեր-Պետրոսյանը երազում է ռևանշի մասին

12 Սեպտեմբերի 2025 17:15

Բաքվի նպատակաուղղված քաղաքականության և վաշինքտոնյան հանդիպումների արդյունքը հանդիսացող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում պատմական հաջողության ֆոնին՝ նկատելիորեն ակտիվացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավերժական հակառակորդները: Այս մրցահրապարակում վերջերս գործող իշխանության դեմ իր սադրիչ հայտարարություններով բազմիցս աչքի է ընկել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
 
Այսպես, ավելի վաղ նա քննադատել է վարչապետի գործունեությունը, որը ժողովրդին դիմել է խաղաղության կոչով։
 
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներքաղաքական կյանքի անկայունացման գլխավոր գործոնն է, նա վարում է քաղաքականություն, որը ուղղված է ոչ թե ժողովրդի համախմբմանը, այլ հասարակությանը պառակտելուն», - այն ժամանակ հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
 
Հայստանի առաջին նախագահի հարձակումները աննկատ չմնացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նրան մեղադրեց քաղաքական պատասխանատվությունից անընդհատ փախչելու մեջ։
 
«1996 թվականին դուք փախաք ընտրությունների արդյունքներից, 1998 թվականին՝ իշխանությունությունից, 2008 թվականին՝ ընդդիմությունից։ Ես հասկանում եմ, որ դուք հիմա ուզում եք փախչել, բայց չեք կարողանում գտնել, թե ուր։ Դա ձեզ պետք չէ. պարզապես հանգստացեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը», - գրել է վարչապետը սոցիալական ցանցում։
 
Սկզբունքորեն, բացարձակապես պարզ է, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդների կողմից նման հարձակումները պարբերաբար կլինեն և միայն կուժեղանան 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի նախաշեմին։ Սակայն հիմա մենք ուզում ենք ուշադրությունը սրել նախկին նախագահի դեպի Ռուսաստան հերթական ռևերանսի վրա։
 
Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է, որ «Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում հրատապ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրականություն»։ Զրույցի ընթացքում նա նաև չի զլացել նշել, որ, իբր, «Հայաստանի ազնիվ և հուսալի ընկերներ են հանդիսանում Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ ապագայում՝ Չինաստանը և Հնդկաստանը»։
 
Նախկին նախագահի այս հայտարարություններից բացահայտ հետևում է, որ Հայաստանում ռուսական գործոնի ներկայության անհրաժեշտության մասին նրա նախկին դիրքորոշումը չի փոխվել։ Օրինակ, 2011 թվականի հունիսին «Մոսկովսկիե Նովոստի» թերթին տված հարցազրույցում նա նույնպես փրփուրը բերանին ապացուցում էր, որ «Անդրկովկասում միակ դերակատարը՝ Ռուսաստանն է»։
 
Եվ հեռավոր 90-ականներին, «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ «առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարողանա գոյություն ունենալ նույնիսկ մեկ ամիս»։ Այսինքն, Տեր-Պետրոսյանը հրապարակավ հերքել է Հայաստանի անկախության փաստը՝ երկիրը ճանաչելով որպես Ռուսաստանի Դաշնության վասալ, ինչը, սկզբունքորեն, համապատասխանում էր ճշմարտությանը։ Այդ ժամանակ Մոսկվան աջակցում էր Հայաստանի մահամերձ տնտեսությանը, մասնավորապես՝ ռուսական գազը Հայաստան էր մատակարարվում արտոնյալ գներով, ինչպես նաև զենք էր մատակարարում , որն օգտագործվում էր Ադրբեջանի դեմ։
 
Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, հայկական զինված կազմավորումները օկուպացրին ադրբեջանական տարածքները և կատարեցին Խոջալուի ցեղասպանությունը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և քաղաքակրթության բարոյական  ու  էթիկական արժեքները։
 
Խոսքի համար, այն ժամանակ, հայ զինյալների առաջ մեծախոսելով «Ղարաբաղի մաքրագործման» մասին բղավելիս, Հայաստանի առաջին նախագահը անձամբ խոստովանեց տարածաշրջանից ադրբեջանցիների բռնի վտարման փաստը։ «Մենք մաքրեցինք Հայաստանը ադրբեջանցիներից, մենք մաքրեցինք արցախը։ Դուք արեցիք այն, ինչ հայ ժողովուրդը չէր կարողանում անել վերջին 600 տարիների ընթացքում։ Մենք մաքրեցինք Հայաստանը ադրբեջանցիներից, քանի որ նրանք մեզ խանգարում էին հասնել մեր նպատակներին։ 170 հազար ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում երեք շրջաններում։ Նրանք շատ էին նաև Զանգեզուրի երկայնքով։ Եթե մենք դրանք չմաքրեինք, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո մենք խնդիրներ կունենայինք այդ շրջաններում», - պարծենում էր Տեր-Պետրոսյանը իր «ձեռքբերումներով»։
 
Եվ ահա այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է նախկին նախագահը փորձում ամեն հնարավոր միջոցներով կանխել տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների և ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվել է երկու երկրների միջև խաղաղության մասին համաձայնագիրը։
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեսպանի հետ նրա զրույցին, ապա Տեր-Պետրոսյանը փաստորեն հանդես է եկել անկեղծ ուղերձով այն մասին, որ հայ ռևանշիստները հույս ունեն երկրում առաջիկա քաղաքական գործընթացներին Մոսկվայի անմիջական միջամտության վրա: Այսինքն, սա ազդանշան է Ռուսաստանին, որ Հայաստանում կան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել երազող ուժեր, բայց առանց արտաքին օգնության այս հարցը չի լուծվի, քանի որ վարչապետի քաղաքականությունը սատարում է քաղաքացիական հասարակության մեծ մասը: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը նորից փորձում է համոզել հայերին, որ իրենց փրկությունը Ռուսաստանում է, այլ ոչ թե տարածաշրջանում իրենց հարևանների հետ հարաբերությունների նորմալացման մեջ:
 
Հայաստանի նախկին նախագահի հայտարարություններից նաև ակնհայտ է դառնում, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից, հայկական ընդդիմությունը հույս ունի Իրանի աջակցության վրա, որը, մեղմ ասած, հիացած չէ ԱՄՆ-ի հովանու ներքո Զանգեզուրի միջանցքի իրականացման հեռանկարով:
 
Ամփոփելով վերը նշվածը՝ կարող ենք գալ հետևյալ եզրակացության. այսօրվա դրությամբ կան իրական նախադրյալներ, որ ընդդիմությունը, այդ թվում նաև Հայաստանի նախկին նախագահների հրահրմամբ, փորձում է հերթական անգամ տատանել երկրի ներքաղաքական իրավիճակը: Եվ ամենևին բացառված չէ, որ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածում Մոսկվան կարող է «մասնակցության չափաբաժին» ունենալ Երևանում «գունավոր» հեղափոխություն կազմակերպելու մեջ։
 
Նման դասավորությունը հայ հասարակության համար ազդանշան է գործող վարչապետի շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ձեռք բերված արդյունքները գործնականում կիրառելու համար։ Հայ ժողովուրդն այլ ընտրություն չունի, քանի որ  այլ դեպքում ռևանշիստ ընդդիմադիրները նորից Հայաստանին կվերադարձնեն ֆորպոստի կարգավիճակ։

Caliber.Az
Դիտումներ: 44

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մինսկի խմբի առասպելները և բաց սահմանների վախը Սամիտ Ալիևի «անհարմար ճշմարտությունը»

272
09 Սեպտեմբերի 2025 09:00
2

Հանրաքվեն և խաղաղության գինը Հայ հասարակությունը պետք է ընդունի իրականությունը

253
09 Սեպտեմբերի 2025 13:13
3

Քանի՞ դպրոց կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։

216
11 Սեպտեմբերի 2025 17:56
4

Ռուսական ատելության գործարան Ադրբեջանաֆոբիան թափ է հավաքում

190
09 Սեպտեմբերի 2025 20:58
5

«3+3» - նոր հեռանկարներ, թե՞ կորցրած արդիականություն Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում

177
10 Սեպտեմբերի 2025 15:02
6

Հայաստանի սահմանադրության փոփոխությունը անխուսափելի է Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

174
10 Սեպտեմբերի 2025 18:40
7

Զանգվածային բողոքի ցույցեր Նեպալում. տուժածների թվում կա՞ն Ադրբեջանի քաղաքացիներ։

166
09 Սեպտեմբերի 2025 17:36
8

Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են Վաշինգտոնյան համաձայնագրերը

165
09 Սեպտեմբերի 2025 13:03
9

Ի.Ալիև. Զանգեզուրի միջանցքը՝ մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային հանգույցի դեր կխաղա

160
09 Սեպտեմբերի 2025 11:21
10

Սոբհանիի զանգեզուրյան կերպարանափոխությունը «Կարմիր գծերը» վերածվել են կետավոր գծերի

157
10 Սեպտեմբերի 2025 17:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading